Հոդված 1. «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մաuին» Հայաuտանի Հանրապետության 2004 թվականի ապրիլի 28-ի ՀO-63-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածից հանել «, Երեւանում` Երեւանի քաղաքապետ» բառերը:
Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասից հանել «, Երեւանում` Երեւանի քաղաքապետին» բառերը:
Հոդված 3. Օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «, Երեւանում` Երեւանի քաղաքապետը կամ նրա լիազորած անձը» բառերը:
Հոդված 4. Օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասից հանել «թաղային համայնքի» բառերը:
Հոդված 5.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Երեւանի ավագանու առաջին ընտրությունների արդյունքով Երեւանի ավագանու անդամների ընտրվելու վերաբերյալ որոշման պաշտոնական հրապարակումից հետո` հաջորդ երկուշաբթի օրը: