Հոդված 1. «Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մաuին» Հայաuտանի Հանրապետության 2006 թվականի փետրվարի 27-ի ՀO-40-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 10-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «(Երեւանում` Երեւանի քաղաքապետարանի)» բառերը:
Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «(Երեւանում` Երեւանի քաղաքապետարանի)» բառերը:
Հոդված 3. Օրենքի 19-րդ հոդվածում`
1) 1-ին մասից հանել «(Երեւանում` Երեւանի քաղաքապետի)» բառերը.
2) 5-րդ մասից հանել «(Երեւանում` Երեւանի քաղաքապետարանի)» բառերը:
Հոդված 4. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասից հանել «(Երեւանում` Երեւանի քաղաքապետարանի)» բառերը:
Հոդված 5. Օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ մասից հանել «(Երեւանում` Երեւանի քաղաքապետը)» բառերը:
Հոդված 6. Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասից հանել «(Երեւանում` Երեւանի քաղաքապետը)» բառերը:
Հոդված 7.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Երեւանի ավագանու առաջին ընտրությունների արդյունքով Երեւանի ավագանու անդամների ընտրվելու վերաբերյալ որոշման պաշտոնական հրապարակումից հետո` հաջորդ երկուշաբթի օրը: