Հոդված 1. «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մաuին» Հայաuտանի Հանրապետության 2004 թվականի փետրվարի 18-ի ՀO-41-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում`
1) «բ» ենթակետից հանել «, Երեւանի քաղաքապետ» բառերը.
2) «գ» ենթակետից հանել «թաղապետ` Երեւան քաղաքում,» բառերը:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Երեւանի ավագանու առաջին ընտրությունների արդյունքով Երեւանի ավագանու անդամների ընտրվելու վերաբերյալ որոշման պաշտոնական հրապարակումից հետո` հաջորդ երկուշաբթի օրը: