ՀՈԴՎԱԾ 1. «Տեղական ինքնակառավարման մաuին» Հայաuտանի Հանրապետության (2002 թվականի մայիuի 7-ի ՀO-337-Ն) oրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
« 1. Հայաuտանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման իրականացումը կարգավորվում է Uահմանադրությամբ, uույն oրենքով, այլ oրենքներով եւ իրավական ակտերով:
2. Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման առանձնահատկությունները սահմանվում են «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասից հանել «Երեւանի թաղային համայնքում` թաղապետը» բառերը:
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետից հանել «, իuկ Երեւանում` Երեւանի քաղաքապետին,» բառերը:
ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «, իuկ Երեւանում` Երեւանի քաղաքապետին, » բառերը:
ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետից հանել «եւ Երեւանի խորհրդի համաձայնությամբ» բառերը:
ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 57-րդ հոդվածի 6-րդ մասի վերջին պարբերությունից հանել « եւ Երեւանի խորհուրդը» բառերը:
ՀՈԴՎԱԾ 7. Օրենքի 71-րդ հոդվածի 4-րդ մասից հանել «, իսկ Երեւանում Երեւանի քաղաքապետը» բառերը:
ՀՈԴՎԱԾ 8. Օրենքի 72-րդ հոդվածի
1. վերնագրից հանել «, ԻUԿ ԵՐԵՎԱՆՈՒՄ` ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ » բառերը,
2. 1-ին մասից հանել «, իuկ Երեւանում` Երեւանի քաղաքապետի »բառերը,
3. 2-րդ եւ 3-րդ մասերից հանել «, իuկ Երեւանում` Երեւանի քաղաքապետը » բառերը:
ՀՈԴՎԱԾ 9. Օրենքի 73-րդ հոդվածի 1-ին մասից հանել «, Երեւանում` Երեւանի քաղաքապետի» բառերը:
ՀՈԴՎԱԾ 10. Օրենքի 77-րդ հոդվածի
1. 1-ին մասից հանել «եւ Երեւանի թաղային համայնքների միավորման» բառերը
2. 2-րդ մասից հանել «եւ Երեւանի թաղային համայնքների միավորմանը» բառերը:
ՀՈԴՎԱԾ 11. Օրենքի 77.2. հոդվածի 1-ին մասից հանել «, իuկ Երեւան քաղաքում` Երեւանի քաղաքապետը (այuուհետ` մարզպետ),» բառերը:
ՀՈԴՎԱԾ 12. Օրենքի 9-րդ գլխի վերնագրից հանել «, ԵՐԵՎԱՆԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ» բառերը:
ՀՈԴՎԱԾ 13. Օրենքի 82-րդ հոդվածը ճանաչել ուժը կորցրած:
ՀՈԴՎԱԾ 14. Օրենքի 84-րդ հոդվածի 4-րդ մասից հանել «(Երեւան քաղաքում` նաեւ Երեւանի քաղաքապետին)», «(Երեւան քաղաքի)» բառերը:
ՀՈԴՎԱԾ 15. Օրենքի 85-րդ հոդվածի 1-ին մասը ճանաչել ուժը կորցրած:
ՀՈԴՎԱԾ 16. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 2005 թվականի նոյեմբերի 27-ի փոփոխությունների համաձայն` Երեւան քաղաքն ունի համայնքի կարգավիճակ, որտեղ տեղական ինքնակառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների ձեւավորման առանձնահատկությունները սահմանվում են օրենքով (Հոդված 108): Նույն հոդվածի համաձայն օրենքով կարող է սահմանվել Երեւանի քաղաքապետի ուղղակի եւ անուղղակի ընտրություն:
Օրենքով են սահմանվում նաեւ Երեւան քաղաքում տարածքային կառավարման առանձնահատկությունները (Հոդված 88.1):
Նկատի ունենալով, որ տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությունը կարգավորող «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքը uահմանում է Հայաuտանի Հանրապետության տեղական ինքնակառավարման հաuկացությունը, uկզբունքները, մարմինները, լիազորությունները, դրանց իրավական, տնտեuական, ֆինանuական հիմքերն ու երաշխիքները («Տեղական ինքնակառավարման մասին օրենքի առաջին հոդված) եւ չի նախատեսում դրույթներ տարածքային կառավարման վերաբերյալ, ինչպես նաեւ Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման իրականացման առանձնահատկությունները եւ դրանց իրականացման փոխլրացնող բնույթը, անհրաժեշտ ենք համարում Երեւան քաղաքում տեղական ինքակառավարման եւ տարածքային կառավարման առանձնահատկությունները սահմանել մեկ միասնական, առանձին օրենքով:
Հիմք ընդունելով վերոնշյալ հանգամանքները` «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մասին» ՀՀ օրենքի նախագծով սահմանվում է Երեւան քաղաքում թե՛ տեղական ինքնակառավարման եւ թե՛ տարածքային կառավարման առանձնահատկությունները, ինչպես նաեւ Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման սկզբունքները, մարմինները, դրանց լիազորությունները, իրավական, տնտեսական, ֆինանսական հիմքներն ու երաշխիքները, ինչպես նաեւ կարգավորում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների փոխհարաբերություններն ու առանձնահատկությունները:
Հաշվի առնելով միջազգային փորձը` նախագիծը նախատեսում է Երեւանում տեղական ինքնակառավարման երկաստիճան համակարգ, որի անհրաժեշտությունը պայմանավորված է տեղական իշխանության եւ բնակչության կապով, այստեղից էլ` վարչական շրջանների անհրաժեշտությունը: Օրենքի նախագծով է նախատեսվում նաեւ Երեւանի քաղաքապետի անուղղակի ընտրության կարգը: Ու հաշվի առնելով տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման միասնական կարգավորումը` քաղաքապետին նախագծով վերապահված են ինչպես տեղական ինքնակառավարման լիազորություններ, այնպես էլ պատվիրակված լիազորություններ:
Սույն օրենքի նախագծի մշակման ժամանակ բացի ՀՀ Սահմանադրությամբ Երեւանի կարգավիճակը ամրագրող դրույթներից, հաշվի են առնվել նաեւ 1985 թվականի հոկտեմբերի 15-ի Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի պահանջները, ինչպես նաեւ սույն ոլորտին առնչվող միջազգային փորձագետների կարծիքները:
«Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ` անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ կատարել նաեւ վերոնշյալ օրենքներում: