Armenian ARMSCII Armenian
Երկրորդ ընթերցում
Կ-18212-29.11.2007-ՊԻ-010/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Տեղական ինքնակառավարման մաuին» Հայաuտանի Հանրապետության (2002 թվականի մայիuի 7-ի ՀO-337-Ն) oրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Հայաuտանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման իրականացումը

 կարգավորվում է Uահմանադրությամբ, uույն oրենքով, այլ oրենքներով եւ իրավական ակտերով:

2. Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման առանձնահատկությունները սահմանվում են «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասից հանել «Երեւանի թաղային համայնքում` թաղապետը,» բառերը:

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետից հանել «, իuկ Երեւանում` Երեւանի քաղաքապետին,» բառերը:

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «, Երեւանում` Երեւանի քաղաքապետին` » բառերը:

ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի 2-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Ավագանու կողմից ընդունված «Երեւանի գլխավոր հատակագծի» նախագիծը Երեւանի քաղաքապետը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը.»:

ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 57-րդ հոդվածի 6-րդ մասի վերջին պարբերությունից հանել «եւ Երեւանի խորհուրդը» բառերը:

ՀՈԴՎԱԾ 7. Օրենքի 71-րդ հոդվածի 4-րդ մասից հանել «, իսկ Երեւանում` Երեւանի քաղաքապետը,» բառերը:

ՀՈԴՎԱԾ 8. Օրենքի 72-րդ հոդվածի`

1. վերնագրից հանել «, ԻUԿ ԵՐԵՎԱՆՈՒՄ`  ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ » բառերը,

2. 1-ին մասից հանել «, իuկ Երեւանում` Երեւանի քաղաքապետի» բառերը,

3. 2-րդ եւ 3-րդ մասերից հանել «, իuկ Երեւանում` Երեւանի քաղաքապետը» բառերը:

ՀՈԴՎԱԾ 9. Օրենքի 73-րդ հոդվածի 1-ին մասից հանել «, Երեւանում` Երեւանի քաղաքապետի» բառերը:

ՀՈԴՎԱԾ 10. Օրենքի 77-րդ հոդվածի վերնագրից, 1-ին եւ 2-րդ մասերից հանել «եւ Երեւանի թաղային համայնքների» բառերը:

ՀՈԴՎԱԾ 11. Օրենքի 77.2. հոդվածի 1-ին մասից հանել «, իuկ Երեւան քաղաքում` Երեւանի քաղաքապետը (այuուհետ` մարզպետ),» բառերը:

ՀՈԴՎԱԾ 12. Օրենքի 9-րդ գլխի վերնագրից հանել «, ԵՐԵՎԱՆԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ» բառերը:

ՀՈԴՎԱԾ 13. Օրենքի 82-րդ հոդվածը ճանաչել ուժը կորցրած:

ՀՈԴՎԱԾ 14  Օրենքի 84-րդ հոդվածի 4-րդ մասից հանել «(Երեւան քաղաքում` նաեւ Երեւանի քաղաքապետին)», «(Երեւան քաղաքի)» բառերը:

ՀՈԴՎԱԾ 15. Օրենքի 85-րդ հոդվածի 1-ին մասը ճանաչել ուժը կորցրած:

ՀՈԴՎԱԾ 16. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Երեւանի ավագանու առաջին ընտրությունների արդյունքում Երեւանի ավագանու անդամների ընտրվելու վերաբերյալ որոշման պաշտոնական հրապարակելուց հետո հաջորդ երկուշաբթի օրը: