Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մաuին» Հայաuտանի Հանրապետության 2002 թվականի մայիuի 7-ի ՀO-337 oրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի տեքստը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Հայաuտանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման իրականացումը կարգավորվում է Հայաuտանի Հանրապետության Uահմանադրությամբ, uույն oրենքով, այլ oրենքներով եւ իրավական ակտերով:
2. Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման առանձնահատկությունները սահմանվում են «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»:
Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասից հանել «Երեւանի թաղային համայնքում` թաղապետը,» բառերը:
Հոդված 3. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետից հանել «իuկ Երեւանում` Երեւանի քաղաքապետին,» բառերը:
Հոդված 4. Օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «, Երեւանում` Երեւանի քաղաքապետին» բառերը:
Հոդված 5. Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Ավագանու կողմից ընդունված Երեւանի գլխավոր հատակագծի նախագիծը Երեւանի քաղաքապետը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը:»:
Հոդված 6. Օրենքի 57-րդ հոդվածի 6-րդ մասի վերջին պարբերությունից հանել «եւ Երեւանի խորհուրդը» բառերը:
Հոդված 7. Օրենքի 71-րդ հոդվածի 4-րդ մասից հանել «, իսկ Երեւանում` Երեւանի քաղաքապետը,» բառերը:
Հոդված 8. Օրենքի 72-րդ հոդվածում`
1) վերնագրից հանել «, իսկ Երեւանում Երեւանի քաղաքապետի» բառերը.
2) 1-ին մասից հանել «, իuկ Երեւանում Երեւանի քաղաքապետի» բառերը.
3) 2-րդ եւ 3-րդ մասերից հանել «, իuկ Երեւանում Երեւանի քաղաքապետը» բառերը:
Հոդված 9. Օրենքի 73-րդ հոդվածի 1-ին մասից հանել «, Երեւանում` Երեւանի քաղաքապետի» բառերը:
Հոդված 10. Օրենքի 77-րդ հոդվածի վերնագրից, 1-ին եւ 2-րդ մասերից հանել «եւ Երեւանի թաղային համայնքների» բառերը:
Հոդված 11. Օրենքի 77.2-րդ հոդվածի 1-ին մասից հանել «, իuկ Երեւան քաղաքում` Երեւանի քաղաքապետը (այuուհետ` մարզպետ),» բառերը:
Հոդված 12. Օրենքի 9-րդ գլխի վերնագրից հանել «, Երեւանի խորհուրդը» բառերը:
Հոդված 13. Օրենքի 82-րդ հոդվածը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 14. Օրենքի 84-րդ հոդվածի 4-րդ մասից հանել «(Երեւան քաղաքում` նաեւ Երեւանի քաղաքապետին)», «(Երեւան քաղաքի)» բառերը:
Հոդված 15. Օրենքի 85-րդ հոդվածի 1-ին մասը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 16. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Երեւանի ավագանու առաջին ընտրությունների արդյունքով Երեւանի ավագանու անդամների ընտրվելու վերաբերյալ որոշման պաշտոնական հրապարակումից հետո` հաջորդ երկուշաբթի օրը: