ՀՈԴՎԱԾ 1. «Գովազդի մասին» Հայաuտանի Հանրապետության (1996 թվականի ապրիլի 30-ի ՀO-55) oրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Արտաքին գովազդի ծավալը, քանակությունը, տեղաբաշխման կարգն ու պայմանները որոշում են տեղական ինքնակառավարման մարմինները:
Երեւան քաղաքի քաղաքային նշանակության գովազդային գոտում (քաղաքային նշանակության փողոցներում եւ նրանց անմիջապես հարող տարածքներում, ինչպես նաեւ քաղաքային նշանակության հրապարակներում եւ այգիներում) արտաքին գովազդ տեղադրելու թույլտվություն տալիս է Երեւանի քաղաքապետը:»
ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Երեւանի ավագանու առաջին ընտրությունների արդյունքում Երեւանի ավագանու անդամների ընտրվելու վերաբերյալ որոշման պաշտոնական հրապարակելուց հետո հաջորդ երկուշաբթի օրը: