ՀՈԴՎԱԾ 1. «Տեղական հանրաքվեի մաuին» Հայաuտանի Հանրապետության (2002 թվականի փետրվարի 6-ի ՀO-304) օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 4. Տեղական հանրաքվեի մասին օրենսդրությունը
Տեղական հանրաքվեի մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, սույն օրենքից, «Տեղական ինքնակառավարման մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներից, Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքից եւ այլ իրավական ակտերից»:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասից հանել «(Երեւանի քաղաքապետին)» բառերը:
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «(Երեւանի քաղաքապետին)» բառերը:
ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասից հանել «(Երեւանի քաղաքապետի)» բառերը:
ՀՈԴՎԱԾ 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Երեւանի ավագանու առաջին ընտրությունների արդյունքում Երեւանի ավագանու անդամների ընտրվելու վերաբերյալ որոշման պաշտոնական հրապարակելուց հետո հաջորդ երկուշաբթի օրը: