ՀՈԴՎԱԾ 1. «Հայաuտանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մաuին» Հայաuտանի Հանրապետության (1995 թվականի նոյեմբերի 7-ի ՀO-18) oրենքի (այսուհետ` Oրենք) 1-ին հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«ՀՈԴՎԱԾ 1. ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԸ
Հայաuտանի Հանրապետության վարչատարածքային միավորներն են մարզերը եւ համայնքները:
Համայնքը կարող է ընդգրկել մեկ կամ ավելի թվով բնակավայրեր:»:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասից հանել «եւ մարզի կարգավիճակ ունեցող Երեւան քաղաքի» բառերը:
ՀՈԴՎԱԾ 3. Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասը:
ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 5-րդ հոդվածի`
1. 3-րդ մասից հանել «, Երեւան քաղաքի թաղամաu եւ բնակավայր ընդգրկող համայնքները` թաղային համայնքներ» բառերը:
2. 5-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
3. 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«Երեւան քաղաքի uահմանները որոշվում են «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասից հանել «, թաղային համայնքների» եւ «եւ թաղային համայնքների» բառերը:
ՀՈԴՎԱԾ 6. Ուժը կորցրած ճանաչել Օրենքով հաստատված 3-րդ եւ 5-րդ հավելվածները:
ՀՈԴՎԱԾ 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Երեւանի ավագանու առաջին ընտրությունների արդյունքում Երեւանի ավագանու անդամների ընտրվելու վերաբերյալ որոշման պաշտոնական հրապարակելուց հետո հաջորդ երկուշաբթի օրը: