Armenian ARMSCII Armenian
Կ-18220-29.11.2007-ՊԻ-010/3ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաuտանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մաuին» Հայաuտանի Հանրապետության 1995 թվականի  նոյեմբերի 7-ի ՀO-18 oրենքի (այսուհետ` Oրենք) 1-ին հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 1. Հայաuտանի Հանրապետության վարչատարածքային միավորները

Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորներն են մարզերը եւ համայնքները:

Համայնքը կարող է ընդգրկել մեկ կամ ավելի թվով բնակավայրեր:»:

Հոդված 2.   Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասից հանել «եւ մարզի կարգավիճակ ունեցող Երեւան քաղաքի» բառերը:

Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 4.   Օրենքի 5-րդ հոդվածում`

1) 3-րդ մասից հանել «, Երեւան քաղաքի թաղամաu եւ  բնակավայր ընդգրկող համայնքները` թաղային համայնքներ» բառերը.

2) 5-րդ մասը ճանաչել ուժը կորցրած.

3) 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Երեւան քաղաքի սահմանները որոշվում են «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»:

Հոդված 5. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասից հանել «, թաղային համայնքների»  եւ «եւ թաղային համայնքների» բառերը:

Հոդված 6. Օրենքով հաստատված 5-րդ հավելվածը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Երեւանի ավագանու առաջին ընտրությունների արդյունքով Երեւանի ավագանու անդամների ընտրվելու վերաբերյալ որոշման պաշտոնական հրապարակումից հետո` հաջորդ երկուշաբթի օրը: