Հոդված 1. «Ազգային Ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի (20.02.2002 ՀՕ-308) 11-րդ hոդվածի 1-ին կետը շարադրել հետեւյալ բովանդակությամբ:
1.Պատգամավորը կարող է ունենալ մեկ` հասարակական, եւ մեկ` վճարովի հիմունքներով աշխատող օգնական:
Հոդված 2. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում, ինչպես նաեւ «Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում փոփոխություն եւ լրացում կատարելու նախաձեռնությունը պայմանավորված է պատգամավորի գործունեությունն առավել արդյունավետ դարձնելու անհրաժեշտությամբ: