Հոդված 1. «Ազգային Ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի փետրվարի 20-ի ՀՕ-308 օրենքի (այսուհետ` օրենք) 11-րդ հոդվածում`
1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Պատգամավորը կարող է ունենալ երկու օգնական, որոնցից մեկն աշխատում է վճարովի, իսկ մյուսը` հասարակական հիմունքներով:
Վճարովի հիմունքներով աշխատող օգնականը սահմանվում է Աշխատակազմի հաստիքացուցակով, աշխատանքի է ընդունվում ժամկետային պայմանագրով` համապատասխան պատգամավորի ներկայացմամբ:».
2) 1-ին մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 11 -րդ մասով.
«11 . Ազգային Ժողովի նստավայրում պատգամավորի օգնականներն ապահովվում են կահավորված, տեխնիկական եւ կապի միջոցներով հագեցված աշխատասենյակով:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հունվարի 1-ից: