Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-1831-29.11.2007-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի աշխատակազմում     պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (04դեկտեմբերի 2002 ՀՕ-472) 4-րդ հոդվածի 2-րդ մասում ռեֆերենտ բառից հետո ավելացնել «Ազգային Ժողովի պատգամավորի օգնականները» բառերը:

Հոդված 2. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ «Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի աշխատակազմում պետական  ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքների ընդունման վերաբերյալ

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում, ինչպես նաեւ «Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում փոփոխություն եւ լրացում կատարելու նախաձեռնությունը պայմանավորված է պատգամավորի գործունեությունն առավել արդյունավետ դարձնելու անհրաժեշտությամբ: