Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-186-04.12.2007-ՏՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (30.07.2002թ.,ՀՕ-402) 7-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը «վերադաս մաքսային մարմնի գլխավոր մաքսային  տեսուչ» բառերից հետո լրացնել «վերադաս մաքսային մարմնի ավագ քննիչ» բառերը:

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում «վերադաս մաքսային մարմնի ավագ մաքսային տեսուչ» բառերից հետո լրացնել «վերադաս մաքսային մարմնի քննիչ» բառերը:

Հոդված 3. Օրենքի 411 հոդվածի Աղյուսակ 1-ի «Մ/Ծ առաջատար պաշտոններ»  սյունակում «վերադաս մաքսային մարմնի ավագ մաքսային տեսուչ» բառերից հետո լրացնել «վերադաս մաքսային մարմնի քննիչ» բառերը:

Հոդված 4. Օրենքի 411 հոդվածի Աղյուսակ 1-ի «Մ/Ծ գլխավոր պաշտոններ» սյունակում «վերադաս մաքսային մարմնի գլխավոր մաքսային տեսուչ» բառերից հետո լրացնել «վերադաս մաքսային մարմնի ավագ քննիչ» բառերը:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից: