ՀՈԴՎԱԾ 1. «Շարժական գույքի կադաuտրի վարման, շարժական գույքի գրավի իրավունքի, լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի գրանցման մասին» Հայաuտանի Հանրապետության oրենքի (11.05.2004թ. ՀՕ-76-Ն) 6-րդ հոդվածի 2-րդ կետը՝ «հանքային իրավունքների» բառերից առաջ լրացնել «, շրջանառությունից չհանված ցանկացած այլ շարժական գույքի,» բառերով:
ՀՈԴՎԱԾ 2. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տաuներորդ oրվանից:
«Շարժական գույքի կադաստրի վարման, շարժական գույքի գրավի իրավունքի, լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունումը նպատակ ունի ընդլայնելու այն գույքի ցանկը, որի նկատմամբ գրավի իրավունքը, ինչպես նաեւ լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքը հանդիսանում են վերը նշված օրենքով սահմանված գրանցման օբյեկտներ: Ներկայումս օրենքով սահմանված է գրանցման ենթակա իրավունքների առարկա հանդիսացող գույքի սահմանափակ ցանկ, որի պայմաններում, բավականին հաճախ գրավի կամ լիզինգի առարկա հանդիսացող շարժական գույքի մի շարք տեսակների նկատմամբ գրավի կամ լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքը, չնայած դրա նկատմամբ առկա պահանջարկի, հնարավոր չի լինում գրանցել` օրենքով գրանցման ենթակա գույքի ցանկում դրանց ընդգրկված չլինելու պատճառով, ինչը իր հերթին զրկում է գրավառուներին եւ վարձատուներին իրավունքները գրանցելու հնարավորությունից, եւ դրանից բխող` օրենքով սահմանված բարենպաստ իրավական հետեւանքներից օգտվելու հնարավորությունից: Ներկայացվող նախագծի ընդունումը նպատակ ունի վերացնելու գրանցման նշված սահմանափակումը` սահմանելով որպես գրանցման օբյեկտ շրջանառությունից չհանված ցանկացած շարժական գույքի գրավի կամ լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքները: