Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-190-06.12.2007-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1.   «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ( 6 նոյեմբերի 2000 թվականի, ՀՕ -112, այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածի 2-րդ մասին «բ» կետում`

ա) «ապրանքների գնի բարձրացումը» բառերը փոխարինել «ապրանքների գնի` տնտեսական պայմանների  (գործոնների) առկայությամբ չպայմանավորված բարձրացումը« բառերով.

բ) »ապրանքների գնի իջեցումը« բառերը փոխարինել »ապրանքների գնի` տնտեսական պայմանների (գործոնների) առկայությամբ չպայմանավորված իջեցումը « բառերով:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասին »ա« կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ա) իրացման կամ ձեռքբերման գների  չհիմնավորված բարձրացումը, իջեցումը կամ պահպանումը կամ խտրական եւ (կամ) տարբերակված գների կամ օրենսդրությանը հակասող առեւտրի պայմանների ուղղակի կամ անուղղակի սահմանումը, կիրառումը եւ (կամ) պարտադրումը:

Սույն ենթակետի իմաստով գնի չհիմնավորված բարձրացում է համարվում տնտեսվարող սուբյեկտի կողմից ապրանքի եւ (կամ) դրա փոխադարձ փոխարինելի ապրանքների գնի` տնտեսական պայմանների (գործոնների) առկայությամբ չպայմանավորված բարձրացումը:

Սույն ենթակետի իմաստով գնի չհիմնավորված իջեցում է համարվում տնտեսվարող սուբյեկտի կողմից ապրանքի եւ (կամ)  դրա փոխադարձ փոխարինելի ապրանքների գնի` տնտեսական պայմանների (գործոնների) առկայությամբ չպայմանավորված իջեցումը:

Սույն ենթակետի իմաստով գնի չհիմնավորված պահպանում է համարվում տնտեսվարող սուբյեկտի կողմից ապարնքի եւ  (կամ)  դրա փոխադարձ փոխարինելի ապրանքների գնի պահպանումը  (ներառյալ այդ գնի` մինչեւ հինգ տոկոս փոփոխությունը),  այն դեպքում, երբ   որոշակի տնտեսական պայմանների (գործոնների) առկայությունը կարող էր  հանգեցնել կամ պետք է հանգեցներ ավելի ցածր կամ ավելի բարձր գնի սահմանման.»:

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 8-րդ հոդվածի »բ« կետի «20» թվից առաջ լրացնել «առնվազն» բառով:

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 36-րդ հոդվածը  լրացնել հետեւյալ 9-րդ մասով.

«9. Սույն օրենքով նախատեսված դեպքում գների չհիմնավորված բարձրացման, իջեցման կամ պահպանման հետեւանքով տնտեսվարող սուբյեկտի կողմից ստացված շահույթը (եկամուտը) փոխանցվում է Հայաստանի հանեւրապետության պետական բյուջե:»:

ՀՈԴՎԱԾ 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ

«ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈւԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈւՄ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈւՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը (այսուհետ` Փոփոխություններ) մշակվել է հաշվի առնելով ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի գործունենության ընթացքում տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության կիրառման փորձը  եւ Հանձնաժողովի բնականոն գործունեության ապահովումը, գործառույթների իրականավմանը եւ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի կիրարկման արդյունավետության բարձրացմանը վերաբերող մի շարք դրույթների հստակեցման անհրաժեշտությունը:

Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետում առաջարկվող լրամշակումների (Փոփոխությունների 1-ին հոդված) առաջարկը պայմանավորված է այն հանգամանքով, որ ապրանքի իրացման գնի չհիմնավորված բարձրացման կամ իջեցման վերաբերյալ Օրենքով սահմանված հասկացություններն անհրաժեշտ է առավել հստակեցնել , նախատեսելով , որ գնի չհիմնավորված   բարձրացում կամ իջեցում է համարվում ոչ թե որոշակի ժամկետում գնի բարձարցումը կամ իջեցումը, այլ որոշակի ժամկետում գնի` տնտեսական պայմանների  (գործոնների)  առկայությամբ  չպայմանավորված բարձրացումը կամ իջեցումը:

Փոփոխությունների 2-րդ հոդվածով առաջարկվում է Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետը լրամշկել` հաշվի առնելով , որ գերիշխող դիրքի չարաշահման առարկա է հանդիսանում իրացման կամ ձեռքբերման գների չհիմնավորված բարձրացումը, իջեցումը կամ պահպանումը: Միաժամանակ հստակ տրվում են նաեւ գերիշխող դիրքի չարաշահման ատարկա հանդիսացող գների  չհիմնավորված բարձրացման, իջեցման եւ  պահպանման բացատրությունները:

Նախագծի 3-րդ հոդվածով նախատեսվում է հստակեցնել Օրենքի 8-րդ հոդվածի «բ» կետը` սահմանելով, որ համակենտրոնացում է համարվում տնտեսվարող սուբյեկտի կողմից այլ տնտեսվարող սուբյեկտի ակտիվների եւ փայաբաժնի ոչ թե կոնկրետ , այլ առնվազն 20 տոկոսի ձեռքբերումը:

Նախագծի 4-րդ հոդվածով առաջարկվող լրացումը պայմանավորված է այն հանգամանքով, որ հակամրցակցային համաձայնությունների կամ գերիշխող դիրքի չարաշահման դեպքում գների չհիմնվորված բարձրացման, իջեցման կամ պահպանման հետեւանքով իրավխախտ տնտեսվարող սուբյեկտի մոտ կարող է առաջանալ լրացուցիչ շահույթ (եկամուտ) , որն Օրենքը չխախտելու պարագայում չէր ատաջանա, ուստի խախտման հետեւանքով  տնտեսվարող սուբյեկտի կողմից ստացված շահույթը (եկամուտը) ենթակա է փոխանցման պետական բյուջե: