Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-190-06.12.2007-ՏՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (6 նոյեմբերի 2000 թվականի, ՀՕ -112, այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածի 2-րդ մասին «բ» կետում`

ա) «ապրանքների գնի բարձրացումը» բառերը փոխարինել «ապրանքների գնի` տնտեսական պայմանների (գործոնների) առկայությամբ չպայմանավորված բարձրացումը» բառերով.

բ) «ապրանքների գնի իջեցումը» բառերը փոխարինել «ապրանքների գնի` տնտեսական պայմանների (գործոնների) առկայությամբ չպայմանավորված իջեցումը» բառերով:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասին «ա» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ա) իրացման կամ ձեռքբերման գների  չհիմնավորված բարձրացումը, իջեցումը կամ պահպանումը կամ խտրական եւ (կամ) տարբերակված գների կամ օրենսդրությանը հակասող առեւտրի պայմանների ուղղակի կամ անուղղակի սահմանումը, կիրառումը եւ (կամ) պարտադրումը:

Սույն ենթակետի իմաստով գնի չհիմնավորված բարձրացում է համարվում տնտեսվարող սուբյեկտի կողմից ապրանքի եւ (կամ) դրա փոխադարձ փոխարինելի ապրանքների գնի` տնտեսական պայմանների (գործոնների) առկայությամբ չպայմանավորված բարձրացումը:

Սույն ենթակետի իմաստով գնի չհիմնավորված իջեցում է համարվում տնտեսվարող սուբյեկտի կողմից ապրանքի եւ (կամ) դրա փոխադարձ փոխարինելի ապրանքների գնի` տնտեսական պայմանների (գործոնների) առկայությամբ չպայմանավորված իջեցումը:

Սույն ենթակետի իմաստով գնի չհիմնավորված պահպանում է համարվում տնտեսվարող սուբյեկտի կողմից ապարնքի եւ (կամ) դրա փոխադարձ փոխարինելի ապրանքների գնի պահպանումը (ներառյալ այդ գնի` մինչեւ հինգ տոկոս փոփոխությունը), այն դեպքում, երբ որոշակի տնտեսական պայմանների (գործոնների) առկայությունը կարող էր հանգեցնել կամ պետք է հանգեցներ ավելի ցածր կամ ավելի բարձր գնի սահմանման.»:

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 8-րդ հոդվածի «բ» կետի «20» թվից առաջ լրացնել «առնվազն» բառով:

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 36-րդ հոդվածը լրացնել հետեւյալ 9-րդ մասով.

«9. Սույն օրենքով նախատեսված դեպքում գների չհիմնավորված բարձրացման, իջեցման կամ պահպանման հետեւանքով տնտեսվարող սուբյեկտի կողմից ստացված շահույթը (եկամուտը) փոխանցվում է Հայաստանի հանեւրապետության պետական բյուջե:»:

ՀՈԴՎԱԾ 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: