Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-194-18.12.2007-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Աշխարհագրական անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (23 նոյեմբերի1999 թվականի, N ՀՕ-21) 2-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «զ» եւ «է» կետերով `

«զ) աշխարհագրական oբյեկտի անվանակոչում` սույն օրենքով սահմանված մարմինների կողմից իրավական ակտերով ընդունված եւ սահմանված կարգով պետական գրանցում ստացած աշխարհագրական օբյեկտին տրված անվանում».

«է) աշխարհագրական oբյեկտի անվանափոխում` անվանակոչված եւ սահմանված կարգով պետական գրանցում ստացած աշխարհագրական օբյեկտի անվանման փոփոխություն»:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ կետում` «լիազորված մարմինը» բառերից հետո լրացնել «մեկամսյա ժամկետում» բառերը:

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին կետի «անվանումները» բառը փոխարինել «անվանակոչումները եւ անվանափոխումները» բառերով:

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 9-րդ հոդվածը լրացնել «1.1» կետով հետեւյալ բովանդակությամբ `

«1.1 Հայաuտանի Հանրապետության աշխարհագրական oբյեկտների անվանակոչումների եւ անվանափոխումների պետական գրանցումը իրականացվում է օրենքով լիազորված մարմինների կողմից ընդունված իրավական ակտերի հիման վրա՝

ա) մարզի, համայնքի, բնակավայրի անվանակոչման եւ/կամ/ անվանափոխման դեպքում` ՀՀ Ազգային ժողովի կողմից.

բ) ֆիզաշխարհագրական եւ ինժեներատեխնիկական օբյեկտների անվանակոչման եւ/կամ/ անվանափոխման դեպքում` Հայաuտանի Հանրապետության կառավարության կողմից.

գ) Ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման եւ/կամ/ անվանափոխման դեպքում` համայնքների ավագանիների, իսկ Երեւան քաղաքում մինչեւ «Երեւան քաղաքում տեղական  ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը` Երեւանի քաղաքապետի ներկայացմամբ՝ Երեւանի  խորհրդի որոշմամբ,  իսկ հասցեավորումը եւ համարակալումը համապատասխան համայնքների ղեկավարների /Երեւանում` Երեւանի քաղաքապետի/ կողմից»:

ՀՈԴՎԱԾ 4. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացվող «Աշխարհագրական անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մշակումը բխում է սույն օրենքում աշխարհագրական օբյեկտների անվանակոչումների եւ անվանափոխումների պետական գրանցման գործընթացի, աշխարհագրական անվանումների բնագավառում լիազորված մարմինների կողմից աշխատանքների կատարման ժամկետների հստակեցման, աշխարհագրական օբյեկտների անվանակոչումների եւ անվանափոխումների պետական մարմինների տարանջատման, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի, Հայաստանի Հանրապետության կառավարության եւ համայնքների իրավասությունների, տրվել է աշխարհագրական օբյեկտների անվանակոչման եւ անվանափոխման հասկացությունները, սահմանվել է հասցեավորման եւ համարակալման իրավասությունները՝ համայնքների ղեկավարների կողմից։

Փաստաթուղթը մշակվել է Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան: