ՀՈԴՎԱԾ 1. «Աշխարհագրական անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (23 նոյեմբերի1999 թվականի, N ՀՕ-21) 2-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «զ» եւ «է» կետերով`
«զ) աշխարհագրական oբյեկտի անվանակոչում` սույն օրենքով սահմանված մարմինների կողմից իրավական ակտերով ընդունված եւ սահմանված կարգով պետական գրանցում ստացած աշխարհագրական օբյեկտին տրված անվանում».
«է) աշխարհագրական oբյեկտի անվանափոխում` անվանակոչված եւ սահմանված կարգով պետական գրանցում ստացած աշխարհագրական օբյեկտի անվանման փոփոխություն»:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ կետում` «լիազորված մարմինը» բառերից հետո լրացնել «մեկամսյա ժամկետում» բառերը:
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին կետի «անվանումները» բառը փոխարինել «անվանակոչումները եւ անվանափոխումները» բառերով:
ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 9-րդ հոդվածը լրացնել «1.1» կետով հետեւյալ բովանդակությամբ`
«1.1 Հայաuտանի Հանրապետության աշխարհագրական oբյեկտների անվանակոչումների եւ անվանափոխումների պետական գրանցումը իրականացվում է օրենքով լիազորված մարմինների կողմից ընդունված իրավական ակտերի հիման վրա՝
ա) մարզի, համայնքի, բնակավայրի անվանակոչման եւ/կամ/ անվանափոխման դեպքում` ՀՀ Ազգային ժողովի կողմից.
բ) ֆիզաշխարհագրական եւ ինժեներատեխնիկական օբյեկտների անվանակոչման եւ/կամ/ անվանափոխման դեպքում` Հայաuտանի Հանրապետության կառավարության կողմից.
գ) Ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման եւ/կամ/ անվանափոխման դեպքում` համայնքների ավագանիների, իսկ Երեւան քաղաքում մինչեւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը` Երեւանի քաղաքապետի ներկայացմամբ՝ Երեւանի խորհրդի որոշմամբ, իսկ հասցեավորումը եւ համարակալումը համապատասխան համայնքների ղեկավարների /Երեւանում` Երեւանի քաղաքապետի/ կողմից»:
ՀՈԴՎԱԾ 4. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: