Հոդված 1. «Աշխարհագրական անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության 1999 թվականի նոյեմբերի 23-ի ՀՕ-21 օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «զ» եւ «է» կետերով.
«զ) աշխարհագրական oբյեկտի անվանակոչում` սույն օրենքով սահմանված մարմինների կողմից իրավական ակտերով ընդունված եւ սահմանված կարգով պետական գրանցում ստացած աշխարհագրական օբյեկտին տրված անվանում.
է) աշխարհագրական oբյեկտի անվանափոխում` անվանակոչված եւ սահմանված կարգով պետական գրանցում ստացած աշխարհագրական օբյեկտի անվանման փոփոխություն:»:
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ կետը «լիազորված մարմինը» բառերից հետո լրացնել «մեկամսյա ժամկետում» բառերով:
Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածում`
1. 1-ին կետի «անվանումները» բառը փոխարինել «անվանակոչումները եւ անվանափոխումները» բառերով.
2. լրացնել հետեւյալ բովանդակությամբ 11 -րդ կետով.
«11 . Հայաuտանի Հանրապետության աշխարհագրական oբյեկտների անվանակոչումների եւ անվանափոխումների պետական գրանցումը իրականացվում է օրենքով լիազորված մարմինների ընդունած իրավական ակտերի հիման վրա՝
ա) մարզի, համայնքի, բնակավայրի անվանակոչման եւ(կամ) անվանափոխման դեպքում` Հայաuտանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից.
բ) ֆիզիկաաշխարհագրական եւ ինժեներատեխնիկական օբյեկտների անվանակոչման եւ(կամ) անվանափոխման դեպքում` Հայաuտանի Հանրապետության կառավարության կողմից.
գ) ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման եւ(կամ) անվանափոխման դեպքում` համայնքների ղեկավարների` ավագանիների որոշման, իսկ Երեւան քաղաքում Երեւանի քաղաքապետի` Երեւանի խորհրդի (ավագանու ձեւավորման դեպքում` ավագանու) որոշման հիման վրա, իսկ հասցեավորումը եւ համարակալումը համապատասխան համայնքների ղեկավարների (Երեւանում` Երեւանի քաղաքապետի) կողմից:»:
Հոդված 4.
Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: