Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-196-18.12.2007-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԾԽԱԽՈՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2000 թվականի մարտի 24-ի N ՀՕ-40 «Ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետեւ՝ օրենք) 3-րդ հոդվածի առաջին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«1. Վճարողները, տնտեսական գործունեության արդյունքներից անկախ, հաստատագրված վճարը հաշվարկում եւ վճարում են հետեւյալ չափերով`
 
Ապրանքի ծածկագիրը ըստ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի
Ապրանքի անվանումը
Հաստատագրված վճարի չափը
(դրամ 1000 հատի համար)
Ներմուծվող արտադրանքի համար
Ներքին արտադրության ապրանքի համար
2402 10 000 11 սիգարներ` ծխախոտ պարունակող
1.100.000
300.000
2402 90 000 11 սիգարներ այլ
2402 10 000 12 սիգարելաներ` ծխախոտ պարունակող
30000
11000
2402 90 000 12 սիգարելաներ` այլ
2402 20 900 11 սիգարետներ` ծխախոտ պարունակող, ֆիլտրով
11000
4000
2402 20 100 11 սիգարետներ` մեխակ պարունակող,
ֆիլտրով
2402 90 000 13 սիգարետներ` այլ, ֆիլտրով
2402 20 900 12 սիգարետներ` ծխախոտ պարունակող, առանց ֆիլտրի
6000
1750
2402 20 100 12 սիգարետներ` մեխակ պարունակող, առանց ֆիլտրի
2402 90 000 14 սիգարետներ` այլ, առանց ֆիլտրի

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2008թ. հուլիսի 1-ից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ

Օրենքի նախագծի ընդունումը բխում է հայրենական արտադրանքի ծավալների մեծացման, նրանց մրցունակության բարձրացման անհրաժեշտությունից: Հայրենական տնտեսության զարգացման վերջին ժամանակահատվածում, դրամի արժեւորման պայմաններում, խիստ փոքրացել են արտահանման ծավալները եւ մեծացել են ներկրման` այդ թվում նաեւ անորակ ապրանքների ծավալները, տեղական արտադրանքի մրցունակությունը ընկել է, ինչը բացասական ազդեցություն ունի տ&Y acute;տեսության զարգացման վրա: Այդ են վկայում նաեւ ՀՀ ԿԱ Մաքսային Պետական Կոմիտեի, Տնտեսական Մրցակցության Պաշտպանության Պետական Հանձնաժողովի, ՀՀ Ազգային Վիճակագրական Ծառայության կողմից ներկայացված պաշտոնական տվյալները, ըստ որոնց 2004-2007թթ. ընթացքում ծխախոտի ներկրման ծավալները մեծացել են , իսկ տեղական արտադրանքինը գրեթե մնացել են անփոփոխ: Օրենքի նախագծի ընդունման պայմաններում, բարձրացնելով ներկրվող ծխախոտի համար հաստատագրվա& Iacute; վճարների չափերը, հայրենական արտադրանքը կդառնա առավել մրցունակ, կխթանվի արտադրության ծավալների մեծացումը, կմեղմվի դրամի արժեւորման բացասական ազդեցությունը տեղական արտադրանքի մրցունակության վրա, պետական բյուջե կմուտքագրվեն լրացուցիչ գումարներ: