Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-195-18.12.2007-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հուլիսի 27-ի N ՀՕ-79 «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետեւ՝ օրենք) 5-րդ հոդվածի առաջին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«1. Ակցիզային հարկը վճարվում է հետեւյալ դրույքաչափերով`
 
Ապրանքի ծածկագիրն ըստ ԱՏԳԱԱ-ի
Ապրանքախմբի անվանումը
Հարկման բազայի միավորը
Ակցիզային հարկի դրույքաչափը (դրամ)
2203 գարեջուր ներքին արտադրանքի 1 լիտրի համար

ապրանքների ներմուծման դեպքում` 1 լիտրի համար

70
 

200

2204 խախողի եւ այլ գինիներ, գինենյութ բացթողման գնի (առանց ավելացված արժեքի հարկի եւ ակցիզային հարկի)

ապրանքների ներմուծման դեպքում` մաքսային արժեքի

10 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար 100 դրամ

30 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար 300 դրամ

2205 վերմուտ եւ խաղողի այլ գինիներ, որոնք պարունակում են բուսական եւ արոմատիկ էքստրակտներ ներքին արտադրանքի 1 լիտրի համար

ապրանքների ներմուծման դեպքում` 1 լիտրի համար

500
 

1.500

2206 խմորման ենթարկված այլ ըմպելիքներ (խնձորի սիդր, պերրու (տանձի սիդր), մեղրաըմպելիք) 1 լիտր
 180
2208 սպիրտային խմիչքներ բացթողման գնի (առանց ավելացված արժեքի հարկի եւ ակցիզային հարկի)

ապրանքների ներմուծման դեպքում` մաքսային արժեքի
 

30 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար 380 դրամ

40 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար 1000 դրամ

2403 ծխախոտի արդյունաբերական փոխարինիչներ 1 կիլոգրամ 
1,500
2709 հում նավթ եւ նավթամթերքներ 1 տոննա
27,000
2711 (բացառությամբ 2711 11 եւ 2711 21) նավթային գազեր եւ գազանման այլ ածխաջրածիններ (բացառությամբ բնական գազի) 1տոննա
1,000»

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2008թ. հուլիսի 1-ից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ

Օրենքի նախագծի ընդունումը բխում է հայրենական արտադրանքի ծավալների մեծացման, նրանց մրցունակության բարձրացման  անհրաժեշտությունից: Հայրենական տնտեսության զարգացման վերջին ժամանակահատվածում, դրամի արժեւորման պայմաններում, խիստ դժվարացել է արտահանման գործընթացը եւ մեծացել են ներկրվող` այդ թվում նաեւ անորակ ապրանքների  ծավալները, տեղական արտադրանքի մրցունակությունը ընկել է, ինչը բացասական ազդեցություն ունի տնտեսության զարգացման վրա: Այդ են վկայում նաեւ ՀՀ ԿԱ Մաքսային Պետական Կոմիտեի, Տնտեսական Մրցակցության Պաշտպանության Պետական Հանձնաժողովի, ՀՀ Ազգային Վիճակագրական Ծառայության  կողմից ներկայացված պաշտոնական տվյալները, ըստ որոնց 2004-2007թթ. ընթացքում ներկրման ծավալները մեծացել են մի քանի անգամ, իսկ տեղական արտադրանքինը գրեթե մնացել են անփոփոխ: Օրենքի նախագծի ընդունման պայմաններում, բարձրացնելով որոշ ապրանքատեսակների ակցիզային հարկի դրույքաչափերը, հայրենական արտադրանքը կդառնա առավել մրցունակ, կխթանվի արտադրության ծավալների մեծացումը, կմեղմվի դրամի արժեւորման բացասական ազդեցությունը տեղական արտադրանքի մրցունակության վրա,  պետական բյուջե կմուտքագրվեն լրացուցիչ գումարներ: