Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի փետրվարի 20-ի ՀՕ-308 օրենքի (այսուհետ` օրենք) 35-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «Նիստի տեսագրությունը հաջորդ օրը՝ ժամը 21.30-ին, ամբողջությամբ ցուցադրվում է Հանրային հեռուստաընկերությամբ:» բառերը:
Հոդված 2. Օրենքի 35-րդ հոդվածի 4-րդ մասից հանել «Նիստի տեսագրությունն ամբողջությամբ ցուցադրվում է Հանրային հեռուստաընկերությամբ նույն օրը` պատգամավորների հայտարարությունների հեռարձակումից անմիջապես հետո:» բառերը:
Հոդված 3. Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 49-րդ հոդվածի 4-րդ մասի «ե)» կետը:
Հոդված 4. Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 112-րդ հոդվածի 2-րդ եւ 5-րդ մասերը:
Հոդված 5. Օրենքի 112-րդ հոդվածի 4-րդ մասից հանել «Խորհրդարանական շաբաթ» հեռուստահաղորդաշարը հեռարձակվում է Հանրային հեռուստատեսությամբ՝ կիրակի օրը` ժամը 21-ին:» բառերը:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:
«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի 16 փետրվարի 2007թ. ՍԴՈ-678 որոշման ընդունմամբ: