Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-198-18.12.2007-ՍՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 9-ի աշխատանքային օրենսգրքի (այսուհետ` օրենսգիրք) 60-րդ հոդվածի երկրորդ մասից հանել «իսկ գոր՟ծա՟դուլ կազմակերպելն արգելվում է» բառերը:

Հոդված 2. Օրենսգրքի 73-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Հոդված 73. Գործադուլը

Գործադուլը աշխատողների տնտեսական, սոցիալական եւ աշխատանքային շահերի պաշտպանության նպատակով մեկ կամ մի քանի կազմակերպությունների աշխատողների կամ աշխատողների խմբի աշխատանքի ժամանակավոր դադարեցումն է:»:

Հոդված 3. Ուժը կորցրած ճանաչել օրենսգրքի 75-րդ հոդ՟վա՟ծի 3-րդ մասը:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:


ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ  կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  ընդունման անհրաժեշտության մասին

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ  կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի 07 փետրվարի 2007 թվականի ՍԴՈ-677 որոշման   ընդունմամբ: