Armenian ARMSCII Armenian
Կ-205-08.01.2008-ՊԻ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 51-րդ հոդվածի 1-ին մասում «երեսնապատիկից հազարապատիկի» բառերը փոխարինել «երեսնապատիկից երեքհազարապատիկի» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 188-րդ հոդվածում`

1) 1-ին մասի սանկցիայի «երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի» բառերը փոխարինել «երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի» բառերով, եւ սանկցիան «ժամկետով» բառից հետո լրացնել «, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով» բառերով.

2) 2-րդ մասի սանկցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ մեկից երկու տարի ժամկետով:».

3) 3-րդ մասի սանկցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ մեկից երեք տարի ժամկետով:»:

Հոդված 3. Օրենսգրքի 189-րդ հոդվածում`

1) 1-ին մասի սանկցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:».

2) 2-րդ մասի սանկցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երկուհազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ երեքից հինգ  տարի ժամկետով:».

3) 3-րդ մասի սանկցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:».

4) 5-րդ մասի «194-րդ, 205-րդ եւ 206-րդ հոդվածներով» բառերը փոխարինել «194-րդ հոդվածներով,  205-րդ հոդվածի 1-ին մասով եւ 206-րդ հոդվածով» բառերով:

Հոդված 4. Օրենսգրքի 190-րդ հոդվածում`

1) 1-ին մասի սանկցիայի «առավելագույնը չորս» բառերը փոխարինել «երկուսից հինգ» բառերով.

2) 2-րդ մասի սանկցիայի «չորսից ութ» բառերը փոխարինել «հինգից տասը»  բառերով:

Հոդված 5. Օրենսգրքի 192-րդ հոդվածում`

1) 1-ին մասի սանկցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

 «պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:».

2) 2-րդ մասի սանկցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

 «պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով:».

3) 3-րդ մասը «193-րդ,» բառից հետո լրացնել «194-րդ,» բառով:

Հոդված 6. Օրենսգրքի 193-րդ հոդվածի սանկցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով:»:

Հոդված 7. Օրենսգրքի 194-րդ հոդվածի սանկցիայում «հինգհարյուրապատիկից հազարապատիկի» բառերը փոխարինել «հազարապատիկից երկուհազարապատիկի» բառերով, եւ սանկցիան «ժամկետով» բառից հետո լրացնել «, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով» բառերով:

Հոդված 8. Օրենսգրքի 195-րդ հոդվածում`

1)  վերնագրի «Ապօրինի» բառը հանել.

2) 1-ին մասի սանկցիայի «երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի» բառերը փոխարինել «հինգհարյուրապատիկից հազարապատիկի» բառերով, իսկ «ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու» բառերը` «ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք» բառերով:

Հոդված 9. Օրենսգրքի 197-րդ հոդվածի սանկցիայում «երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի» բառերը փոխարինել «հինգհարյուրապատիկից հազարապատիկի» բառերով, իսկ «երկու ամիս» բառերը` «երեք ամիս» բառերով:

Հոդված 10. Օրենսգրքի 205-րդ հոդվածում`

1) 1-ին մասի սանկցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից երեքհազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:».

2) 2-րդ մասի սանկցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ:»:

Հոդված 11. Օրենսգրքի 208-րդ հոդվածում`

1) 1-ին մասի սանկցիայի «երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի» բառերը փոխարինել «հինգհարյուրապատիկից հազարապատիկի» բառերով.

2) 2-րդ մասի սանկցիայի «հինգհարյուրապատիկից հազարապատիկի» բառերը փոխարինել «երկուհազարապատիկից երեքհազարապատիկի» բառերով:

Հոդված 12. Օրենսգրքի 209-րդ հոդվածում`

1) 1-ին մասի սանկցիայի «վեցհարյուրապատիկից ութհարյուրապատիկի» բառերը փոխարինել «ութհարյուրապատիկից հազարապատիկի» բառերով.

2) 2-րդ մասի սանկցիայի «ութհարյուրապատիկից հազարապատիկի» բառերը փոխարինել «հազարապատիկից հազարհինգհարյուրապատիկի» բառերով, եւ սանկցիան «չափով» բառից հետո լրացնել «, կամ կալանքով` երկուսից երեք ամիս ժամկետով» բառերով.

3) 3-րդ մասի սանկցիայի «վեցհարյուրապատիկից ութհարյուրապատիկի» բառերը փոխարինել «հազարհինգհարյուրապատիկից երկուհազարապատիկի» բառերով, եւ սանկցիան «չափով» բառից հետո լրացնել «, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով» բառերով.

4) 4-րդ մասի սանկցիայի «ութհարյուրապատիկից հազարապատիկի» բառերը փոխարինել «երկուհազարապատիկից երեքհազարապատիկի» բառերով, եւ սանկցիան «չափով» բառից հետո լրացնել «, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով» բառերով:

Հոդված 13. Օրենսգրքի 210-րդ հոդվածում`

1) 1-ին մասի սանկցիայի «վեցհարյուրապատիկից ութհարյուրապատիկի» բառերը փոխարինել «ութհարյուրապատիկից հազարապատիկի» բառերով.

2) 2-րդ մասի սանկցիայի «ութհարյուրապատիկից հազարապատիկի» բառերը փոխարինել «հազարապատիկից հազարհինգհարյուրապատիկի» բառերով:

Հոդված 14. Օրենսգրքի 211-րդ հոդվածում`

1) 1-ին մասի սանկցիայի «հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի» բառերը փոխարինել «ութհարյուրապատիկից հազարապատիկի» բառերով.

2) 2-րդ մասի սանկցիայի «վեցհարյուրապատիկից ութհարյուրապատիկի»  բառերը փոխարինել «հազարապատիկից հազարհինգհարյուրապատիկի» բառերով:

Հոդված 15. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան  հաջորդող տասներորդ օրը։