Հոդված 1. «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի /24 նոյեմբերի 2004 թվականի, ՀՕ-134-Ն` այսուհետ` օրենք/ 5-րդ հոդվածը լրացնել նոր «4.1-րդ» մասով հետեւյալ բովանդակությամբ`
«4.1. բացի սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված պայմաններից կենդանիների շուկաները պետք է լինեն ցանկապատված, այցելուների եւ տրանսպորտային միջոցների համար նախատեսված առանձին մուտքերով, փոխադրամիջոցների անիվների ախտահանման համապատասխան հարմարություններով, կենդանիների բեռնման եւ բեռնաթափման հարթակով, իսկ 25 հազար եւ ավելի բնակչություն ունեցող բնակավայրերում տեղակայված շուկաները պետք է ունենան նաեւ տարբեր տեսակի եւ սեռահասակային խմբերի կենդանիների համար նախատեսված կացատեղեր` ճաղազատված տարածքներով, ցանցավոր հատակներով եւ ցուցատախտակով, որի վրա նշվում է կենդանու տեսակը, հասակը, սեռը, թույրը (գույնը) եւ գույքային համարը, ապահովված լինեն լվացող, ցողարկող եւ ախտահանող սարքերով, կերերի եւ ջրի մատակարարման հարմարություններով, կոյուղատար առվակներով կամ խողովակաշարերով եւ գոմաղբապահեստարաններով:»:
Հոդված 2. Oրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետում «4-րդ» բառից հետո լրացնել «4.1.-րդ» բառով, իսկ 2-րդ մասում «լաբորատորիա» բառից հետո լրացնել «,իսկ կենդանիների շուկաներում` անասնաբուժական ծառայության առկայությունը, որը վարում է գյուղատնտեսության ոլորտի լիազորված պետական կառավարման մարմնի կողմից հաստատված ձեւի, կնքված ու համարակալված գրանցամատյան եւ այն ենթակա է պարտադիր պահպանման առնվազն երեք տարի:» բառերը:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հուլիսի մեկից: