Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-2061-08.01.2008-ՊԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի հունիuի 12-ի օրենսգրքի  32-րդ հոդվածի 4-րդ մասում «ամրագրված» բառը փոխարինել «հայտնաբերված» բառով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից: 
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 32-րդ հոդվածի 4-րդ մասի  համաձայն բոլոր այն դեպքերում, երբ տեխնիկական միջոցով ֆիքսվել է  ճանապարհային երթեւեկության կանոնի խախտում,  պետք է իրականացվի առանձնահատուկ վարչական վարույթ: Սակայն հնարավոր են դեպքեր, որ խախտումը հայտնաբերվի Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից, որը նաեւ ամրագրված լինի տեխնիկական միջոցով: Նման դեպքերում վարույթը պետք է իրականացվի «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված կարգով: Այսինքն` առանձնահատուկ վարույթ պետք է իրականացվի այն դեպքում, երբ խախտումը ոչ թե ամրագրվել, այլ հայտնաբերվել է տեխնիկական միջոցի օգնությամբ: