Հոդված 1.
«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀO-186 օրենքը /այսուհետ՝ օրենք/ լրացնել հետեւյալ բովանդակությամբ 14.2. հոդվածով `
«14.2. Ճանապարհային երթեւեկության կանոնի խախտումն ամրագրած տեսանյութի պատճենը տրամադրելու համար՝ | բազային տուրքի չափով»: |
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մինչեւ 2008 թվականի հունիսի 1-ը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունումը պայմանավորված է «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունմամբ:
Օրենքը գործելու է մինչեւ 2008 թ. հունիսի 1-ը: Գործողության ժամանակավորությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ նշված ժամկետում իրավախախտումն ամրագրած տեսանյութը տեղադրվելու է ՀՀ ոստիկանության ինտերնետային կայքում, որը կարող է պատճենահանվել վարչական ակտի հասցեատիրոջ կողմից անմիջականորեն: