Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-2022-29.12.2007-ՖՎ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲԱՆԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (7 հոկտեմբերի 1996 թվական, ՀՕ-80) 5-րդ հոդվածը լրացնել 2-րդ կետով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«2. Ակտիվների արժեթղթավորման եւ ակտիվներով ապահովված արժեթղթերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված Արժեթղթավորման հիմնադրամը, Արժեթղթավորման հիմնադրամի կառավարիչը, Վաճառողը, Սպասարկողը, ինչպես նաեւ Արժեթղթավորման հիմնադրամին արժեթղթավորման կապակցությամբ ծառայություններ մատուցող այլ անձինք չեն համարվում երրորդ անձինք:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: