Armenian ARMSCII Armenian
Երկրորդ ընթերցում
Կ-2024-29.12.2007-ՖՎ-010/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (26 դեկտեմբերի 2002 թվականի, ՀՕ-516) 1-ին հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ մասով՝

«5. Արժեթղթավորման հիմնադրամի իրավական կարգավիճակի, գործունեության նպատակի, ստեղծման, կանոնադրության, կառավարման մարմինների, նրանց իրավասությունների, պատասխանատվության, արժեթղթավորման հիմնադրամի լուծարման առանձնահատկությունները սահմանվում են «Ակտիվների արժեթղթավորման եւ ակտիվներով ապահովված արժեթղթերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: