Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը ՈՐՈՇՈՒՄ Է.
1. Հայաստանի Հանրապետության հինգերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանի հաշվիչ հանձնաժողովն ընտրել 7 պատգամավորից:
2. Հայաստանի Հանրապետության հինգերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանի հաշվիչ հանձնաժողովը ձեւավորել Հայաստանի Հանրապետական կուսակցության երկու, մյուս պատգամավորական խմբակցությունների պատգամավորների մեկական ներկայացուցիչներից: