Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիuի 5-ի քաղաքացիական օրենսգրքի 403-րդ հոդվածի 2-րդ կետը «թույլատրվում» բառից հետո լրացնել «, բացառությամբ «Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Ակտիվների արժեթղթավորման եւ ակտիվներով ապահովված արժեթղթերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերի»:
Հոդված 2. Oրենսգրքի 406-րդ հոդվածի 1-ին կետը «օրենքով» բառից հետո լրացնել «, «Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: