Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-208-15.01.2008-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի (27 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ-186) 29-րդ հոդվածի «զ» կետը «կենտրոնական բանկի նախագահի» բա՟ռե՟րից հետո լրաց՟նել «,մարդու իրավունքների պաշտպանի» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության գործող օրենքի 29-րդ հոդվածով սահմանված են Հայաստանի Հանրապետությունից օդային տրանսպորտի միջոցով ֆիզիկական անձանց ելքի համար պետական տուրքի արտոնությունները: Մասնավորապես՝ արտոնություններ են սահմանված Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի նախագահի, Սահմանադրական դատարանի նախագահի, վարչապետի, կենտրոնական բանկի նախագահի, արտաքին գործերի նախարարի հրավերով Հայաստանի Հանրապետություն այցելող պաշտոնական անձանց եւ պատվիրակությունների անդամների համար:

Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետությունից օդային տրանսպորտի միջոցով ֆիզիկական անձանց ելքի համար պետական տուրքի արտոնություններ սահմանել նաեւ մարդու իրավունքների պաշտպանի հրավերով Հայաստանի Հանրապետություն այցելող պաշտոնական անձանց եւ պատվիրակությունների անդամների համար: