Armenian ARMSCII Armenian
Երկրորդ ընթերցում
Կ-2121-29.01.2008-ՏՀ-010/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27դեկտեմբերի 1997 թվականի, ՀO-186, այսուհետ՝ օրենք) 18-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետում՝

1) «բ» ենթակետը  շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
 
«բ) միջազգային կամ ցուցահանդեսային առաջնություն խնդրարկելու համար (յուրաքանչյուրի համար)  10»,

2) «գ» ենթակետից հանել «, ինչպես նաեւ նախնական արտոնագիր տալու վերաբերյալ լիազոր մարմնի» բառերը,

3) «դ» «է» ենթակետերն ուժը կորցրած ճանաչել,

4) «զ» ենթակետից հանել «նախնական արտոնագիր տալու դեմ կամ» բառերը,

5) «ը», «թ» եւ «ժ» ենթակետերից հանել «հիմնական բառը,»

6) «ի» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
 
«ի) սահմանված ժամկետները երկարաձգելու մասին դիմում ներկայացնելու համար   8»,

7) «իա» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
 
«իա) առաջնության ճշգրտման կամ լրացումներ կատարելու մասին դիմում ներկայացնելու համար  10»,

8) ուժը կորցրած ճանաչել «իբ» ենթակետը,

9) լրացնել  «իէ», «իը», «իթ», «լ» եւ «լա» ենթակետեր՝ հետեւյալ բովանդակությամբ՝
 
«իէ) առաջնության իրավունքը վերականգնելու մասին դիմում ներկայացնելու համար 
 
10,
 
իը) հայտի նկատմամբ իրավունքները վերականգնելու մասին դիմում ներկայացնելու համար 
 
10.
 
իթ) հայտատուի դիմումի համաձայն հայտը վաղաժամկետ հրապարակելու համար 
 
10
 
լ) արտոնագրաունակության մասին եզրակացություն հրապարակելու մասին դիմում ներկայացնելու համար 
 
20
 
լա) տեխնիկայի մակարդակի մասին տեղեկատվություն տրամադրելու համար 100»:

Հոդված 2. Օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի երկրորդ կետում՝

1) «բ» ենթակետը  շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
 
«բ) միջազգային կամ ցուցահանդեսային առաջնություն խնդրարկելու համար (յուրաքանչյուրի համար)  10».

2) «ժզ» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
 
«ժզ) սահմանված ժամկետները երկարաձգելու մասին դիմում ներկայացնելու համար
                                                                                                                  .
3) «ժէ» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
 
«ժը) առաջնության ճշգրտման կամ լրացումներ կատարելու մասին դիմում ներկայացնելու համար  10».

4) «իա» ենթակետն ուժը կորցրած ճանաչել,

5) լրացնել «իբ» ենթակետ հետեւյալ խմբագրությամբ՝
 
«իբ) առաջնության իրավունքը վերականգնելու մասին դիմում ներկայացնելու համար   10».

6) լրացնել «իգ» ենթակետ հետեւյալ խմբագրությամբ՝
 
«իգ) հայտի նկատմամբ իրավունքները վերականգնելու մասին դիմում ներկայացնելու համար  10».

Հոդված 3. Օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի երրորդ կետում՝

1) «ա» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
 
«ա) արդյունաբերական նմուշի գրանցման հայտ ներկայացնելու համար 
 
20
 
եթե հայտը պարունակում է 2-5 իրեր՝ լրացուցիչ 20 եթե հայտը պարունակում է 5-ից ավելի իրեր՝ լրացուցիչ   30»

2) «բ» ենթակետը  շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
 
«բ) միջազգային կամ ցուցահանդեսային առաջնություն խնդրարկելու համար (յուրաքանչյուրի համար)  10».

3) «դ» եւ «ե» ենթակետերում «արտոնագիր» բառը փոխարինել «վկայագիր» բառով.

4) «է» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«է) արդյունաբերական նմուշի նկատմամբ իրավունքների երկարաձգման համար՝
 
առաջին հինգ տարվա համար
 
60
 
երկրորդ հինգ տարվա համար
 
180
 
երրորդ հինգ տարվա համար
 
360
 
չորրորդ հինգ տարվա համար
 
540
 
հինգերորդ հինգ տարվա համար 720».

5) «ժ» ենթակետում «արտոնագրի» բառը փոխարինել արդյունաբերական նմուշի նկատմամբ իրավունքների» բառերով.

6) «ժա» ենթակետում «արտոնագրի» բառը փոխարինել «վկայագրի» բառով,

7) «ժգ»  ենթակետում «արտոնագիր» բառը փոխարինել «վկայագիր» բառով.

8) «ժդ» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
 
«ժդ) սահմանված ժամկետները երկարաձգելու մասին դիմում ներկայացնելու համար   8».

9) «ժե» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
 
«ժե) առաջնության ճշգրտման կամ լրացումներ կատարելու մասին դիմում ներկայացնելու համար  10».

10) «ժը» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
 
«ժը) արդյունաբերական նմուշի նկատմամբ իրավունքների վերականգնելու համար 40»,

11) «ժթ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել,

12) լրացնել «ի» եւ «իա» ենթակետեր հետեւյալ խմբագրությամբ՝
 
«ի) առաջնության իրավունքը վերականգնելու մասին դիմում ներկայացնելու համար 
 
10
 
իա) հայտի նկատմամբ իրավունքները վերականգնելու մասին դիմում ներկայացնելու համար 10»:

Հոդված 4. Օրենքի 18-րդ հոդվածի ութերորդ կետի «բ» ենթակետում «քաղվածքներ տալու» բառերից հետո ավելացնել «, ինչպես նաեւ հայտի մասին տեղեկություններ տրամադրելու» բառերը:

Հոդված 5. 18-րդ հոդվածի երկրորդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 6. Օրենքի 28-րդ հոդվածում՝

1) երկրորդ մասում «Արտոնագրատիրոջ կողմից արդյունաբերական սեփականության օբյեկտի» բառերը փոխարինել «Արտոնագրատիրոջ կողմից՝ գյուտի կամ օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի իրավատիրոջ կողմից՝ արդյունաբերական նմուշի» բառերով.

2) երրորդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Ֆիզիկական անձինք, մինչեւ 25 աշխատող ունեցող իրավաբանական անձինք գյուտի, օգտակար մոդելի արտոնագիր ստանալու եւ այն գործողության մեջ պահելու հետ կապված, արդյունաբերական նմուշի գրանցման եւ դրանց նկատմամբ իրավունքները գործողության մեջ պահելու հետ կապված սույն օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետի «ա»-«ե», «ժա»-«ժդ», «ժէ»-«իա» ենթակետերով,    2-րդ կետի «ա»-«ե», «է»-«ժ», «ժբ» եւ «ժգ»-«ժէ» ենթակետերով, 3-րդ կետի «ա»-«դ», «զ»-«ը», «ժ», «ժա»-«ժե» ենթակետերով նախատեսված պետական տուրքերը, ինչպես նաեւ ապրանքային եւ սպասարկման նշանների(բացառությամբ կոլեկտիվ նշանի) գրանցման եւ վկայական ստանալու հետ կապված՝ սույն օրենքի 18 հոդվածի 4-րդ կետի «ա»-«ը», «ժ», «ժա», «ժգ» (զիջման պայմանագրում փոփոխություն կատարելու մասով), «ժդ», «ժէ»-«ժթ» ենթակետերով սահմանված տուրքերը վճարում են 75 տոկոս զեղչով, իսկ 25-ից 100 աշխատող ունեցող իրավաբանական անձինք՝ 50 տոկոս զեղչով։»,

3) չորրորդ մասում «արդյունաբերական նմուշի» բառերը փոխարինել «գրանցված արդյունաբերական նմուշի» բառերով:

Հոդված 7. Օրենքի 33-րդ հոդվածում՝

1) երրորդ մասում «Գյուտի, օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի արտոնագիր տալու համար» բառերը փոխարինել «Գյուտի, օգտակար մոդելի, արտոնագիր տալու համար, արդյունաբերական նմուշի,» բառերով.

2) չորրորդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ երկու նախադասությամբ՝

«Արդյունաբերական նմուշի նկատմամբ իրավունքների պահպանության ժամկետի երկարաձգման պետական տուրքերը վճարվում են յուրաքանչյուր հինգ տարվա համար, որոնց հաշվարկն իրականացվում է հայտի ներկայացման թվականից սկսած, ընդ որում առաջին հինգ տարվա համար պետական տուրքը վճարվում է արդյունաբերական նմուշի վկայագիր տալու համար պետական տուրքի հետ միասին: Յուրաքանչյուր հաջորդ հինգ տարվա համար պետական տուրքը վճարվում է դրան նախորդող տարվա ընթացքում»,

3) վեցերորդ մասում «Եթե արտոնագիր տալու» բառերից հետո լրացնել «կամ վկայագիր տալու» բառերը.

4) յոթերորդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«7. Արտոնագրի գործողության յուրաքանչյուր հաջորդ տարվա համար պետական տուրքերը վճարվում են արտոնագրի գործողության ընթացիկ տարվա ընթացքում: Արդյունաբերական նմուշների նկատմամբ իրավունքների գործողության յուրաքանչյուր հաջորդ հինգ տարվա համար պետական տուրքը վճարվում է իրավունքների ընթացիկ գործողության հինգերորդ տարվա ընթացքում: Նշված պետական տուրքերը կարող են վճարվել նաեւ uահմանված ժամկետի ավարտից հետո` վեց ամuվա ընթացքում: Այu դեպքում դրանց չափն ավելացվում է 50 տոկոuով:».

5) Իններորդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հունվարի 1-ից: