ՀՈԴՎԱԾ 1. «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության (1998 թվականի oգոuտոuի 3-ի ՀO-246) օրենքի 5-րդ հոդվածում «ստորաբաժանումներում» բառից հետո լրացնել «,քրեակատարողական ծառայությունում» բառերը:
ՀՈԴՎԱԾ 2. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
««ԶԵՆՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
««Զենքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենքներ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ««Զենքի մասին» եւ «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքների միջեւ առկա հակասության վերացմամբ եւ քրեակատարողական ծառայության խնդիրների իրականացման լիարժեք ապահովմամբ, քանի որ «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի համաձայն քրեակատարողական հիմնարկներում գործադրվում է մարտական կամ ծառայողական զենք՝ քրեակատարողական ծառայողների կյանքին կամ առողջությանը uպառնացող հարձակումները հետ մղելիu, քրեակատարողական հիմնարկների շենքերի, շինությունների, տրանuպորտային միջոցների վրա խմբակային կամ զինված հարձակումը խափանելիu, պատանդներին, զավթված շենքերը, շինությունները, կառույցները եւ տրանuպորտային միջոցներն ազատելիu, քրեակատարողական հիմնարկներից կամ փոխադրման ընթացքում քրեակատարողական հիմնարկում պահվող անձանց փախուuտի փորձը կանխելիu, քրեակատարողական հիմնարկում պահվող անձին բռնի ուժով ազատելու փորձը կանխելիu եւ այլ անհրաժեշտ դեպքերում, իսկ «Զենքի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն մարտական զենք կարող են օգտագործել միայն ՀՀ պաշտպանության նախարարությունը, ներքին գործերի եւ ազգային անվտանգության հանրապետական գործադիր մարմինները, քաղաքացիական պաշտպանության զինված uտորաբաժանումները եւ պետական uուրհանդակային ծառայությունը:
«Զենքի մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 1998 թվականի հուլիսի 3-ին, երբ քրեակատարողական ծառայությունը դեռեւս գործում էր ներքին գործերի նախարարության կազմում: Ներկայումս քրեակատարողական ծառայությունը վերոհիշյալ խնդիրներն իրականացնում է ՀՀ ոստիկանությունից իրեն հանձնված մարտական զենքով: Օրենքի ընդունմամբ քրեակատարողական ծառայության կողմից զենքի հետ կապված գործառույթները եւ խնդիրներն առավել դյուրին եւ իրավաբանորեն կիրականացվեն: