Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-221-05.02.2008-ՏՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԽԱՂԱՂ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՆՎՏԱՆԳ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (1 փետրվարի 1999թ. ՀՕ-285) 19.1 հոդվածի 1-ին մասի առաջին պարբերությունը շարադրել հետեւյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ.

1. Միջուկային տեղակայանքների շահագործող կազմակերպությունն ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում կատարած գործունեության համար Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացվող սակագնի հաշվարկում  պարտավոր է նախատեսել   միջուկային, ճառագայթային, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության, ֆիզիկական պաշտպանության, միջուկային նյութի հաշվառման եւ հսկողության, անվտանգության բարձրացման միջոցառումների իրականացման, գիտատեխնիկական աջակցության, օգտագործված միջուկային վառելիքի պահպանման անհրաժեշտ ծախսերի եւ շահագործումից հանելու ապահովմանն ուղղված  ծախսերի կատարումն ապահովող մասհանումներ:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: