Armenian ARMSCII Armenian
229-03.03.2008-ԳԿ

ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՂՈՐԴՈՒՄ

Հանրային հեռուստառադիոընկերության 2007 թվականի գործունեության նպատակները

Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության գործունեությունը 2007 թվականին նույնպես նպատակաուղղված էր Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ամրագրված լիազորությունների եւ պարտավորությունների իրականացմանը: Ոլորտում վարված քաղաքականության եւ տարվա ընթացքում ծավալած գործունեության հիմքում դրված էին հետեւյալ նպատակները.

1. Ապահովել քաղաքական, տնտեսական, կրթական, մշակութային, մանկապատանեկան, զվարճալի, գիտաճանաչողական, հայոց լեզվի եւ պատմության, մարզական եւ հանրության համար կարեւոր ու նշանակալից այլ տեղեկատվությունն ազատորեն ստանալու ՀՀ քաղաքացիների սահմանադրական իրավունքը:

2. Ապահովել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված օրական 18 ժամ հեռուստահաղորդումների եւ օրական 50 ժամ ռադիոհաղորդումների պատրաստման եւ հեռարձակման աշխատանքների իրականացումը:

3. Արբանյակային կապուղով ապահովել Հանրային հեռուստաընկերության հաղորդումների հեռարձակումը եվրոպական երկրներում, Մերձավոր Արեւելքում, Աֆրիկայում եւ Հյուսիսային Ամերիկայում` սփյուռքահայությանն ու միջազգային հանրությանը հնարավորություն ընձեռելով դիտելու Հանրային հեռուստաընկերության հաղորդումները:

4. Ռադիոհաճախություններով, արբանյակային հեռարձակմամբ, ինչպես նաեւ ինտերնետային կապով ապահովել Հանրային ռադիոընկերության հայերեն եւ օտար լեզուներով հաղորդումների հեռարձակումն արտասահմանում:

5. Տեխնիկական վերազինման միջոցով բարձրացնել Հանրային հեռուստաընկերության եւ Հանրային ռադիոընկերության հաղորդումների հեռարձակման որակը, ընդլայնել սփռման տարածքը` այդ նպատակի համար օգտագործելով պետական բյուջեից կատարված կապիտալ դրամաշնորհները եւ ընկերությունների առեւտրային գործունեությունից ստացված եկամուտների զգալի մասը:

6. Եվրոպական հեռարձակողների միության (EBU) եւ եվրոպական տարբեր երկրների հեռուստառադիոընկերությունների հետ ընդլայնել կապերը եւ զարգացնել փոխշահավետ համագործակցությունը:
2007 թվականի գործունեության ընթացքում Հանրային հեռուստառադիոընկերությունը առաջնորդվել է վերոնշյալ նպատակներն ապահովող հետեւյալ միջոցառումների իրականացմամբ.  

  • Հանրային հեռուստաընկերության, Հանրային ռադիոընկերության եւ Շիրակի հանրային հեռուստառադիոյի կողմից պատրաստվող եւ հեռարձակվող հաղորդումների բազմազանության ապահովում.
     
  • հանրապետության տարբեր տարածքների, ազգային փոքրամասնությունների, հասարակական տարբեր շերտերի, սոցիալական խմբերի շահերը եւ քաղաքական ուժերի դիրքորոշումները ներկայացնող հեռուստառադիոհաղորդաշարերի ու հաղորդումների պատրաստում.
     
  • հանրապետության ամբողջ տարածքում եւ արտասահմանում Հանրային հեռուստաընկերության եւ Հանրային ռադիոընկերության հաղորդումների սփռման ապահովում.
     
  • հանրությանը անկողմնակալ, հավաստի եւ օպերատիվ տեղեկատվությամբ ապահովում.
     
  • հեռարձակվող հեռուստահաղորդումների եւ ռադիոհաղորդումների ընդհանուր ծավալում բնակչության լայն խավերին մատչելի հայրենական արտադրության հաղորդումների քանակի ավելացում եւ ամբողջությամբ հայալեզու եթերի պահովում.
     
  • հեռուստաընկերության եւ ռադիոընկերության տեխնիկական բազայի վերազինման միջոցով հանրապետության ամբողջ տարածքում հեռարձակվող հաղորդումների բարձր որակի ապահովում.
     
  • տեխնիկական վերազինման միջոցով հեռուստառադիոհաղորդումների արտադրության տեխնիկական ծախսերի կրճատում եւ աշխատակիցների սոցիալական վիճակի շարունակական բարելավման պահովում.
     
  • հեռուստատեսության եւ ռադիոյի կողմից տրամադրվող տեղեկատվության նկատմամբ ունկնդրի վստահության բարձրացմանն ուղղված աշխատանքների իրականացում.
     
  • բնակչության լայն խավերին հուզող եւ նրանց կողմից պարզաբանում պահանջող խնդիրների վերաբերյալ հաղորդումների եւ լրատվության ծավալի մեծացում.
     
  • արբանյակային հեռարձակման տարածքի աստիճանական ընդլայնում` զուգահեռաբար կրճատելով այդ ուղղությամբ կատարվող ծախսերը.
     
  • Եվրոպական հեռարձակողների միության (EBU) եւ նոր անդամակցող երկրների հեռուստաընկերությունների ու ռադիոընկերությունների հետ համագործակցության ընդլայնում:

    Վերը թվարկված խնդիրների իրագործման նպատակով Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդն օգտագործել է «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով նախատեսված միջոցները եւ ոլորտի ընկերությունների այլ առեւտրային գործունեությունից ստացված եկամուտները:

    «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի համաձայն Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի միջոցով իրականացվել են հետեւյալ ծրագրերը. 

  • 01.03.04. Միջազգային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցության վճարներ - 22667.0 hազար դրամ գումարով.
     
  • 07.01.01. Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի պահպանում - 79344.3 hազար դրամ գումարով.
     
  • 07.10.01. Հեռուստահաղորդումների պատրաստման եւ հեռարձակման նպատակով պետական աջակցություն «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ին - 2297977.7 հազար դրամ գումարով.
     
  • 07.10.02. Ռադիոհաղորդումների պատրաստման եւ հեռարձակման նպատակով պետական աջակցություն «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ-ին -  690929.5 հազար դրամ գումարով.
     
  • 07.10.03. Ռադիոհեռուստատեսային հաղորդումների պատրաստման եւ հեռարձակման նպատակով պետական աջակցություն «Շիրակի հանրային հեռուստառադիո» ՓԲԸ-ին - 16714.7 հազար դրամ գումարով.
     
  • 07.10.04. Պահուստային բազայի պահպանման նպատակով պետական աջակցություն «Եթեր ստեղծագործական տուն» ՓԲԸ-ին - 6247.2 հազար դրամ գումարով.
     
  • 07.10.06. Հասարակական կարծիքի ուսումնասիրման նպատակով պետական աջակցություն «Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոն» ՓԲԸ-ին - 10000.0 հազար դրամ գումարով:

    Թվարկված ծրագրերով նախատեսված աշխատանքներն իրականացվել են «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն», «Հայաստանի հանրային ռադիոընկերություն», «Շիրակի հանրային հեռուստառադիո», «Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոն» եւ «Եթեր ստեղծագործական տուն» փակ բաժնետիրական ընկերությունների միջոցով:

    Նշված ծրագրերի շրջանակներում փաստացի կատարված աշխատանքների ծավալները եւ դրանց դիմաց պետական բյուջեից ֆինանսավորման ցուցանիշները ներկայացված են ստորեւ բերված աղյուսակում.

     (հազար դրամ)
    Ծրագրի անվանումը
    Բյուջետային դասակարգման
    Հաստատ-ված բյուջե
    Փոփոխութ-յուններ բյուջեում (+ -) 
    Բյուջեն փոփոխութ-յուններից հետո
    Ֆինանսա-վորում
    Փաստացի կատար-ված աշխա-տանքներ
    Խումբ
    ենթա-խումբ
    ծրա-գիր
    Միջազգային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցության վճարներ
    01
    03
    04
    22667.0
     
    22667.0
    22667.0
    21420.0
    Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի պահպանում
    07
    01
    01
    79344.3
     
    79344.3
    78386.2
    79212.8
    Հեռուստահաղորդումների պատրաստման եւ հեռարձակման նպատակով պետական աջակցություն «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ին
    0 7
    10
    01
    2297977.7
     
    2297977.7
    2297977.7
    2297977.7
    Ռադիոհաղորդումների պատրաստման եւ հեռարձակման նպատակով պետական աջակցություն «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ-ին
    0 7
    10
    0 2
    690929.5
     
    690929.5
    690929.5
    690929.5
    Ռադիոհեռուստատեսային հաղորդումների պատրաստման եւ հեռարձակման նպատակով պետական աջակցություն «Շիրակի հանրային հեռուստառադիո» ՓԲԸ-ին
    0 7
    10
    0 3
    16714.7
    +1561.8
    18276.5
    18276.5
    18276.5
    Պահուստային բազայի պահպանման նպատակով պետական աջակցություն «Եթեր ստեղծագործական տուն» ՓԲԸ-ին
    0 7
    10
    0 4
    6247.2
    -1561.8
    4685.4
    4685.4
    4685.4
    Հասարակական կարծիքի ուսումնասիրման նպատակով պետական աջակցություն «Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոն» ՓԲԸ-ին
    0 7
    10
    0 6
    10000.0
     
    10000.0
    10000.0
    10000.0
    Ընդամենը
         
    3123880.4
     
    3123880.4
    3122922.3
    3122501.9

    Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդ

    «Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի պահպանում» ծրագրով նախատեսված միջոցներն ուղղվել են Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի աշխատակազմի պահպանմանը: 07.01.01 «Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի պահպանում» ծրագրով նախատեսված 79344.3 հազ. դրամ գումարը ծախսվել է հետեւյալ համամասնությամբ.
     
  • Աշխատավարձ 
  • 57125.7 հազար դրամ
  • Պարտադիր սոցիալական ապահովության վճարներ 
  • 7312.5 հազար դրամ
  • Գրասենյակային ապրանքների եւ նյութերի ձեռք բերում 
  • 270.5 հազար դրամ
  • Գործուղումներ եւ ծառայողական ուղեւորություններ 
  • 994.3 հազար դրամ
  • Տրանսպորտային ծառայության վճար 
  • 2653.3 հազար դրամ
  • Հեռախոսային կապի ծառայություններ 
  • 1037.0 հազար դրամ
  • Շենքերի եւ շինությունների վարձակալություն 
  • 3588.0 հազար դրամ
  • Տրանսպորտային միջոցների ձեռքբերման ծախսեր 
  • 5405.0 հազար դրամ
    958.1 հազ. դրամ գումար տնտեսվել եւ վերադարձվել է պետական բյուջե:  

    Ինչպես եւ նախորդ տարիներին, 2007 թվականին նույնպես Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդն իր աշխատակազմի միջոցով «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքով իրեն ամրագրված լիազորությունների շրջանակներում շարունակել է համակարգել Հանրային հեռուստաընկերության, Հանրային ռադիոընկերության եւ ոլորտի մյուս ընկերությունների գործունեությունը: Մասնավորապես, խորհրդի կողմից հաստատվել են ընկերությունների 2007 թվականի տարեկան եկամուտների եւ ծախսերի նախահաշիվները, ծրագրերի կառուցվածքը, դրանց առանձին բաժինների համամասնությունները, թեմատիկ ուղղությունները եւ հեռարձակման տեխնիկական միջոցների ցանկերը:

    Մեծ աշխատանքներ են տարվել ոլորտի միջազգային կառույցների եւ արտասահմանյան հեռուստաընկերությունների հետ կապերի եւ փոխհարաբերությունների ընդլայնման նպատակով: Միջոցներ է ձեռնարկվել միջազգային մրցույթներին ակտիվ եւ արդյունավետ մասնակցության ուղղությամբ:

    Մշակվել եւ ՀՀ կառավարություն են ներկայացվել Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի 2008-2010 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրերը եւ ոլորտի քաղաքականությունը:

    «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ

    Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը հեռուստահաղորդումների արտադրության եւ հեռարձակման գործունեությունն իրականացնում է «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի միջոցով: 2007 թվականին Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը պատրաստել է օրական 24 ժամ հաղորդումներ «Հ1» առաջին ալիքի, 24 ժամ «Նոր ալիք» ալիքի եւ 24 ժամ արբանյակային ծրագրի համար: Հեռուստահաղորդումների պատրաստման եւ հեռարձ ;ակման աշխատանքների համար «2007 թվականի ՀՀ պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի «Հեռուստահաղորդումների պատրաստման եւ հեռարձակման նպատակով պետական աջակցություն «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ին» ծրագրով Հանրային հեռուստաընկերությանը նախատեսվել է հատկացնել 2297977.7 հազ. դրամ: 2007թ. կատարվել է հոդվածային վերաբաշխում, եւ գործառական դասակարգման 07.10.01 «Հեռուստահաղորդումների պատրաստման եւ հեռարձակման նպատակով պետական աջակցություն «Հայ աստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ին ծրագրի «Կապիտալ ներքին տրանսֆերտներ պետական առեւտրային կազմակերպություններին» հոդվածից 119409.0 հազ. դրամ տեղափոխվել է «Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ» հոդված: Ընդհանուր առմամբ «Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ» հոդվածով 2007թ. ընկերությանը հատկացվել է 2138994.0 հազ. դրամ, որից հեռուստահաղորդումների պատրաստման եւ հեռարձակման իրավունքների ձեռքբերման համար հա&iu ml;կացվել է 1440870.8 հազ. դրամ, հեռարձակման համար՝ 698123.2 հազ. դրամ, իսկ «Կապիտալ ներքին տրանսֆերտներ պետական առեւտրային կազմակերպություններին» հոդվածով տեխնիկական վերազինման համար հատկացվել է 158983.7 հազ. դրամ:

    Հեռուստահաղորդումների պատրաստում

    2007թ. պահպանելով իր առաջնային դիրքը հայաստանյան հեռուստաեթերում` Հանրային հեռուստաընկերությունը շարունակել է հեռուստահաղորդումների արտադրության գործունեությունը: Հաղորդումների պատրաստման ընթացքում ընկերությունն առաջնորդվել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի կողմից ընդունված նպատակային ծրագրերով: Տարվա ընթացքում «Հ1» առաջին ալիքի համար պատրաստվել է խորհրդի կողմից սահմանված թեմատիկ ուղղություններով 8704.1 ժամ հաղորդումներ:
     
    N
    Հաղորդման թեմատիկ ուղղվածությունը
    Հաղորդման պատրաստման ծավալը հաշվետու ժամանակաշրջանում (ժամ) 
    1
    Լրատվական-վերլուծական
    819.3
    2
    Սոցիալ-տնտեսական, հասարակական-քաղաքական
    815.1
    3
    Զվարճալի
    603.2
    4
    Փաստագրական
    635.7
    6
    Մշակութային
    4001.5
    7
    Մանկապատանեկան, երիտասարդական
    288.5
    8
    Կրթական
    59.5
    9
    Մարզական
    207.9
    10
    Երաժշտական
    743.2
    11
    Հոլովակներ, այլ հաղորդումներ
    530.2
    Ընդամենը
    8704.1

    2007 թվականին Հանրային հեռուստաընկերության եթերում պահպանելով մեծ լսարան ունեցող հաղորդումները եւ հաղորդաշարերը` պատրաստվել եւ եթեր են հեռարձակվել մի շարք նոր հաղորդումներ ու հաղորդաշարեր, որոնք ընդլայնել են Հանրային հեռուստաընկերության հեռուստադիտողների լսարանը թե՛ Հանրապետության տարածքում եւ թե՛ արտասահմանում:

    Միջազգային ստանդարտներին համապատասխան հեռուստալսարանի հետազոտություններ անցկացնող «TV MR AM» ընկերության կողմից տրամադրվող ցուցանիշների համաձայն Երեւան քաղաքում Հանրային հեռուստաընկերության հեռուստադիտողների մասնաբաժինը ընդհանուր հեռուստադիտողների լսարանում 2007 թվականին 2006 թվականի համեմատ աճել է մոտ 5%-ով եւ կազմել է 23.88%, որը բավականին մեծ ցուցանիշ է: Իսկ արդեն հանրապետության մասշտաբով 2007 թվականին այդ ցուցանիշը կազմել է 27.57%, որը նույնպես շատ բարձր ցուցանիշ է մեր հարեւան եւ եվրոպական շատ երկրների ոչ միայն հանրային հեռուստաընկերությունների այլեւ մասնավոր հեռուստաընկերությունների համանման ցուցանիշների համեմատ: Վերոնշյալ ցուցանիշներից ակնհայտ է, որ Հանրային հեռուստաընկերությունը առավելագույն հեռուստալսարան ունեցող հեռուստաընկերությունն է, որի հաղորդումները ուղղված են հանրության բոլոր խավերին եւ շերտերին:

    «Եվրոդատա» միջազգային կազմակերպությունը յուրաքանչյուր տարի հրապարակում է ավելի քան 73 երկրների հեռուստաեթերների լավագույն 15 հաղորդումները: 2007թ. նշված ընկերության պատվերով «TV MR AM» ընկերությունը հրապարակել է Հայաստանի հեռուստաեթերի լավագույն 15 հաղորդումները: Այդ հաղորդումներից 14-ը Հանրային հեռուստաընկերության հաղորդումներ են` «Մի վախեցիր» գեղարվեստական ֆիլմ, «Երկու աստղ» հեռուստանախագիծ, «Մանկական եվրատեսիլ 2007», «Տաշիր 2007 ազգային երկրորդ մրցանակաբաշխություն», «Եվրատեսիլ 2007», «32 ատամ», «Վայրի կատու» սերիալ, «Հայլուր» լրատվական ծրագրի հիմնական թողարկում, «Երեւան-Մոսկվա տրանզիտ» համերգային ծրագիր, «Տաքսի 2» գեղարվեստական ֆիլմ, «Օտար խաղեր» թոք շոու, «Հատուկ նշանակության երգեր» համերգային ծրագիր, «360 աստիճան» լրատվական վերլուծական հաղորդում եւ «Իմ իրավունքը» հաղորդում:

    Հանրային հեռուստառադիոընկերության կողմից սահմանված թեմատիկ ուղղությունների շրջանակներում Հանրային հեռուստաընկերությունը, 2007թ. իր եթերում պահպանելով բարձր վարկանիշ ունեցող հաղորդումները, եթերը համալրել է մի շարք նոր հաղորդաշարերով, որոնցից շատերը նույնպես տարվա ընթացքում ունեցել են բարձր վարկանիշ եւ նպաստել են բազմազան եթերի ապահովմանը:

    Լրատվական հաղորդումների շարքում իր ուրույն տեղը պահպանել է «Հայլուր» լրատվական թողարկումը, որը օրվա ընթացքում եթեր է հեռարձակվել 9.00, 13.00, 15.00, 17.00, 21.00 /հիմնական թողարկում/ ժամերին եւ կեսգիշերին, իսկ անհրաժեշտության դեպքում եթեր են հեռարձակվել նաեւ «Հայլուր»-ի լրացուցիչ թողարկումներ: Արբանյակային հեռարձակման համար թողարկումներ են պատրաստվել եւ հեռարձակվել նաեւ արեւմտահայերենով:

    2007 թվականին «Հայլուր» լրատվական ծրագիրը շարունակում էր հեռուստալսարանին ներկայանալ նոր ոճով, որտեղ խուլուհամր հեռուստադիտողի համար տեղեկատվությունը տրվել է վազող տողով` հնարավորություն տալով նրանց ամբողջական տեղեկություն ստանալ աշխարհում տեղի ունեցող անցուդարձից: Ամբողջությամբ թվայնացվել է «Հայլուր»-ի արխիվացման համակարգը, ինչպես նաեւ նկարահանման եւ մոնտաժման աշխատանքները: Համալրվել են ԱՊՀ եւ այլ արտասահմանյան երկրներում թղթակցային կետերը, որոնք պարբերաբար անդրադառնում են սփյուռքի խնդիրներին, լուսաբանում են տեղերում կատարվող իրադարձությունները: Իրադարձությունների վայրերից օպերատիվ տեղեկատվություն ապահովելու համար ավելացել է լրագրողների եւ նկարահանող խմբերի գործուղումների թիվը: Հանրապետության բոլոր մարզերում ունենալով սեփական թղթակիցներ՝ լրատվության ժամերին հանրությանն են ներկայացվել մարզերի առօրյայի եւ խնդիրների վերաբերյալ տեսանյութեր:

    «Հայլուր» լրատվական ծրագրի հիմնական թողարկումը 2007թ. նույնպես հանրապետությունում ամենաբարձր վարկանիշ ունեցող լրատվական ծրագիրն էր: Հանրային հեռուստաընկերության հեռուստալսարանի մասնաբաժինը «Հայլուր»-ի թողարկումների ժամանակ կազմել է 27.33%, որը գրեթե կրկնակի անգամ գերազանցում է երկրորդ դիրքը զբաղեցնող հեռուստաընկերության համանման ցուցանիշը (15.24%):

    «Հայլուր»-ը պատրաստել է նաեւ «3600 »-ի եւ «Հայլուր կիրակի» թողարկումները, որոնք հեռուստադիտողին են ներկայացրել մեր հանրապետությունում եւ արտասահմանում տեղի ունեցած կարեւոր իրադարձությունները, հասարակական-քաղաքական անցուդարձը, երկրի սոցիալական վիճակն ու մշակութային նորությունները` համապատասխան վերլուծություններով։

    Սոցիալ-տնտեսական եւ հասարակական-քաղաքական հաղորդումների շարքը համալրվել է տարբեր թոք-շոուներով: Շաբաթը երկու օր եթեր է հեռարձակվել լայն հեռուստալսարան նվաճած «5-րդ անիվ» հաղորդաշարը, որին պարբերաբար մասնակցել եւ հանրությանը հուզող հարցեր են քննարկել հասարակության բոլոր շերտերի ներկայացուցիչներ` քաղաքական-հասարակական, պետական, օրենսդիր, գործարար ոլորտների ներկայացուցիչներ, հայտնի մտավորականներ ու գիտնականներ: Շաբաթը երեք օր հեռարձակվել է «Օտար խաղեր» թոք-շոուն, որում քննարկվել են երիտասարդությանը հուզող, ինչպես նաեւ կենցաղային բնույթի բազում հարցեր: Շաբաթական մեկ հաղորդումով հանրությանն է ներկայացել «Եվրապոլիս» թոք-շոուն, որտեղ հյուրընկալվել են մեր երկրի, ինչպես նաեւ արտասահմանցի պետական եւ հասարակական գործիչներ եւ քաղաքական ուժերի ներակայացուցիչներ ու արտահայտել իրենց տեսակետները մեր երկրի եւ միջազգային կարեւոր խնդիրների վերաբերյալ:

    2007թ. սկիզբ է դրվել նոր «Իրազեկում» հաղորդաշարին, որը ներկայացնում է հայության եւ Հայաստանի համար ամենաէական նշանակություն ունեցող հարցերի ու խնդիրների վերլուծական քննարկումներ բարձրակարգ մասնագետների, գիտնականների մասնակցությամբ։

    Հանրային հեռուստաընկերության եթերում շարունակվել է հեռարձակվել «Ձեռագիր» հաղորդաշարը, որում անհրաժեշտ տեղեկատվություն էր ներկայացվում ՀՀ կառավարության գործունեության, իրականցվող եւ իրականացվելիք ծրագրերի վերաբերյալ: «Զինուժ» եւ «Մարտիկ» հայրենասիրական բնույթի հաղորդաշարերը հանրությանն են ներկայացրել հայկական բանակի առօրյան:

    Հանրայինը եթեր է հեռարձակել նաեւ Ազգային ժողովի աշխատակազմի կողմից պատրաստված «Խորհրդարանական շաբաթ» հաղորդաշարը, որում լուսաբանվել է Ազգային Ժողովի գործունեությունը:

    2007թ. խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում հանրայինը վճարովի եւ անվճար եթերաժամանակ է հատկացրել քաղաքական կուսակցություններին եւ դաշինքներին:

    Շարունակվել է հեռարձակվել «Առաջին ծրագիր»-ը, որի բազմաբնույթ էջերն անդրադառնում են մեր կյանքի ամենատարբեր ոլորտներին: Դրանց մասնակցել են քաղաքական, տնտեսական, մշակութային եւ գիտական ոլորտներ ներկայացնող բազմաթիվ գործիչներ: Սովորական մարդու առօրյա հոգսերին է անդրադարձել «Կարոտ» հաղորդաշարը:

    Իրավական բնույթի «02» հաղորդաշարից բացի շարունակվում է եթեր հեռարձակվել հեռուստադիտողների ուշադրությանն արժանացած «Իմ իրավունքը» շարքը. իրական դեպքեր իրական կյանքից, մրցակցային դատավարություն, հայցվորը ընդդեմ պատասխանողի, խախտված իրավունքներ եւ օրենքի գերակայություն, քննարկումներ լսարանում, կարծիքներ, պարզաբանումներ, եզրակացություններ։

    Հանրային հեռուստաընկերության եթերում մեծ տեղ են գրավել նաեւ զվարճալի «100 տարբերակը», «Երկու աստղ», «Ծիծաղի տուն», «Ծիծաղամարտ» եւ «32 ատամ» հաղորդաշարերը:

    2007թ. Հանրային հեռուստաընկերությունը ձեռք բերեց աշխարհում հայտնի «Երկու աստղ» շվեդական հեռուստանախագիծը, որը մեծ սիրով ընդունվեց հանդիսատեսի կողմից։ Մրցութային-երաժշտական այս ծրագիրը մեծ հաջողություն ունեցավ եւ իր ուրույն տեղը գտավ հայկական հեռուստաեթերի լավագույն հաղորդումների 15-յակում։

    Մեծ վարկանիշ ուներ նաեւ «32 ակումբ» հումորային ծրագիրը: Միշտ նոր գաղափարներ, թարմ կատակներ ու արդիական արձագանքներ ժամանակի երեւույթներին` հումորի սուր ու համարձակ աչքերով։

    Տարվա ընթացքում հանրայինը եթեր է հեռարձակել բազմաթիվ փաստագրական ֆիլմեր եւ հաղորդաշարեր: Փաստագրական ֆիլմերի շարքը լրացվել է նոր «Աշխարհի հեռուստատեսությունները», «Դիզայնը եւ դիզայներները» եւ այլ շարքերով։

    Սփյուռքում ապրող մեր հայրենակիցների մասին է պատմել «Օտար, ամայի ճամփեքի վրա» հաղորդաշարը: «Հատուկ գոտի» հաղորդաշարն անդրադարձել է ֆիզիկական, մտավոր դժվարություններ ունեցող առանձին խմբերի խնդիրներին, նրանց կյանքին:

    Շաբաթը մեկ անգամ սկսել է եթեր հեռարձակվել «Կանանց աշխարհը. աշխարհի կանայք» հաղորդաշարը, որն անդրադառնում է ամբողջ աշխարհի կանանց` սկսած ապրելակերպից մինչեւ ճաշատեսակներ, տարազից մինչեւ նորաձեւություն, սովորական կանանցից մինչեւ հռչակավոր եւ անվանի կանայք։ Նախագիծն ունի զվարճալի, ուսուցողական բնույթ, նպատակն է ցույց տալ գեղեցիկ ու հետաքրքիր ապրելակերպի արվեստը, խթանել երկրում տուրիզմի զարգացումը, ամրապնդել բարեկամությունն ու փոխըմբռնումը տարբեր ժողովուրդների միջեւ։

    Հանրային հեռուստաընկերության եթերում միշտ էլ մեծ տեղ են գրավել մշակույթին, մասնավորապես, հայկական մշակույթին նվիրված հաղորդումները։ Սրանք բազմաբնույթ են իրենց ընդգրկումներով եւ ի զորու են բավարարելու հասարակության ամենատարբեր շերտերի հետաքրքրասիրությունը։ Հեռուստադիտողը հեռուստաէկրանի միջոցով հնարավորություն է ունենում շփվելու արվեստին, գրքին եւ գրչին նվիրված մարդկանց, մտավորականների հետ, լսելու մշակութային նորություններ, իմանալու այս ոլորտի նոր ձեռքբերումների մասին, առնչվելու դասականին։ «Ծննդավայր» շարքը հեռուստադիտողին է ներկայացրել հայտնի սփյուռքահայ նշանավոր գրողների, բանաստեղծների, մշակութային գործիչների, գեղանկարիչների, մանկավարժների, արվեստի մարդկանց կյանքը եւ գործունեությունը:

    «Տարելից» հաղորդաշարը շարունակել է պատրաստել հաղորդումներ՝ նվիրված մշակույթի մարդկանց եւ մշակութային իրադարձությունների հոբելյանների, նշանավոր տարեթվերին:

    «Գզրոցներ» հաղորդումը ներկայացրել է նոր տպագրված գրքերը, գրողի «գզրոցները»՝ երեկ եւ այսօր:

    «Ազգային հայացք»-ը հիմնականում ուղղված է մտավորականությանը: Հաղորդաշարի հեղինակ ՀՀԳԱԱ թղթակից անդամ Հենրիկ Հովհաննիսյանի մոտ զրույցի են հրավիրվել արվեստագետներ, գիտության մարդիկ, քաղաքագետներ եւ հոգեւորականներ: Առաջադրվել են հարցեր, որոնք այսօր դուրս են ուշադրությունից՝ ինչպես ենք պատկերացնում ազգայինը համամարդկայինի համատեքստում, ինչ արժեքային համակարգ ենք ժառանգել, հնանում են ազգի բարոյական չափանիշները եւ եթե՝ այո, ապա՝ որն է նորը:

    «Դիմանկար» շարքն ընդգրկում է հիմնականում ժամանակակից անվանի արվեստագետների դիմանկարները: Արվեստագետներ, որոնք արդեն իսկ իրենց հետքն են թողել մշակույթում, իսկ նոր ձեռքբերումներն էլ հաստատում եւ հարստացնում են նրանց տեղը հասարակական առաջադիմության առումով:

    Հայկական մշակույթ, հայ կրթօջախներ, հայագիտություն, սփյուռքահայ համայնքներ, տուն-թանգարաններ, հայ մշակույթի դեմքեր՝ գրողներ, նկարիչներ, մանկավարժներ, գուսաններ, երաժիշտներ, մշակութային տոներ, արարողություններ. մի խոսքով՝ հայից հայ փոխանցվող, դարերից եկած արժեքներ: Նույնանուն հաղորդումը՝ «Հայից հայ», հեռուստադիտողի դատին է հանձնում այս ամենը:

    2007 թվականին էլ շարունակվել են կրկնօրինակման աշխատանքները: Կրկնօրինակվել են բազմաթիվ գեղարվեստական, փաստագրական, ճանաչողական ու գիտահանրամատչելի կինոնկարներ, հեռուստասերիալներ, մուլտիպլիկացիոն ֆիլմեր, որոնք հեռարձակվել են բացառապես հայերեն: Այդ ֆիլմերի շարքում հանրայինը հայ հեռուստադիտողին է ներկայացրել միջազգային ամենահեղինակավոր կինոփառատոններում բարձր մրացանակներ ստացած բազմաթիվ ֆիլմեր, որոնց թվում «Ավազից եւ մշուշից հետո», «Ֆրիդա», «Ուրացողները», «Գեյշայի հուշերը», «Ապոկալիպտո» եւ այլն: Բացի այդ «Ութ ու կես» հաղորդաշարը հայ բարձրաճաշակ կինոդիտողներին է ներկայացրել բազմաթիվ բարձարվեստ ֆիլմեր, որոնց թվում «Անգլիացի պացիենտը», «Թագուհի», «Ֆլանդրիա», «Փարիզ, ես սիրում եմ քեզ», «Արեւի մյուս կողմում» եւ այլն: Եթեր հեռարձակված ֆիլմերը նույնպես ապահովել են ամենամեծ լսարանը հեռուստադիտողների շրջանում: Ըստ «TV MR AM» ընկերության տվյալների &Ntild e;անրայինի հեռուստալսարանի մասնաբաժինը ֆիլմերի հեռարձակման ժամանակ կազմել է 25.73%, որը երեք անգամից ավել գերազանցում է երկրորդ տեղը զբաղեցնող հեռուստաընկերության համանման ցուցանիշը (8.42%):

    Բազմաթիվ բարձր վարկանիշ ունեցող ֆիլմերից բացի Հանրային հեռուստաընկերությունը ձեռք բերեց 2006-ի ամենաաղմկահարույց սերիալը՝ «Կորուսյալները»: Ամերիկյան ABC հեռուստաընկերության պատվիրած այս ֆիլմի նկարահանումները դեռ շարունակվում են եւ նոր նկարահանված սերիաները նույնպես հանրայինը կներկայացնի հայ հեռուստադիտողներին:

    Մանկապատանեկան, երիտասարդական, կրթական հաղորդումները բազմաբնույթ են եւ կշարունակեն մեծ տեղ զբաղեցնել մեր եթերում։ Սրանց ցանկը համալրվել է հեռուստամրցույթներով, ինտելեկտուալ խաղերով, երաժշտական հաղորդումներով, շոուներով։ Երիտասարդական հաղորդումները կրել են թեթեւ, ժամանցային բնույթ, բայց նաեւ քննարկել են երիտասարդությանը հուզող լուրջ խնդիրներ ու հիմնահարցեր։

    Մեր եթերում շարունակվել է բարձր վարկանիշ ունեցող «Մենք գիտենք, որ դու գիտես» հեռուստամրցույթը, մանկական հեռուստախաղ «Բոնուսը», որոնք հաջող փորձ են երեխաների եւ պատանիների մեջ խթանելու սերը գիտելիքի, ուսման, արվեստի հանդեպ, «Արեւիկ» մանկական-երաժշտական հաղորդաշարը, «Ժուկով ժամանակով», «Հեքիաթն է կանչում» /Նոր ալիքով/ հեքիաթների շարքը, «Դո, ռե, մի» մանկապատանեկան մրցույթ-փառատոնը /Նոր ալիքով/, որոնք մեծ դեր ունեն աճող սերնդին ազնվություն, ընկերասիրություն, բարոյականություն, ինքնուրույն մտածելու, որոշումներ կայացնելու եւ բազմաթիվ այլ դրական հատկանիշներ զարգացնելու մեջ: «Ժուկով-ժամանակով» հեքիաթների շարքը եթեր է հեռարձակվել սուրդոթարգմանությամբ` ապահովելով «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի պահանջը եւ ավելի մատչելի դարձնելով այդ հաղորդաշարը խուլուհամր երեխաների համար։

    2007 թվականին Հանրային հեռուստատեսության եթերում ցուցադրվել են հանդիսատեսների կողմից մեծ ժողովրդականություն վայելող մի շարք երաժշտական խոշոր միջոցառումներ եւ համերգներ («Տաշիր 2007 ազգային երկրորդ մրցանակաբաշխություն», «Երեւան-Մոսկվա տրանզիտ», «Հատուկ նշանակության երգեր»):

    Հաղորդացանցում իրենց ուրույն տեղը շարունակել են պահպանել նաեւ երաժշտական հաղորդումները` «Երաժշտական փոստարկղը», «Դասական ալիքը», «Թեժ տասնյակը», «Թոփ 10» եւ «Տաղ» ստուդիայի պատրաստած հաղորդումները: Իսկ ժողովրդական-գուսանական երգի ավանդների պահպանման, ինչպես նաեւ հայ ժողովրդական երգը նորովի ներկայացնելու գործում մեծ դեր խաղաց «Մենք ենք մեր սարերը» երաժշտական մրցութային նախագիծը։ 2007թ. նույնպես Հանրային հեռուստաընկերությո&oti lde;նը հայ հեռուստադիտողին ներկայացրեց «Եվրատեսիլ 2007» մրցույթ փառատոնը, որտեղ Հայաստանը ներկայացրեց Հայկոն: Ընդլայնելով Եվրոպական հեռարձակողների հետ համագործակցությունը` Հանրային հեռուստաընկերությունը «Մանկական եվրատեսիլ 2007» մրցույթ փառատոնում առաջին անգամ ներկայացրեց Հայաստանը: Մրցույթ փառատոնում Հայաստանը ներկայացնող «Արեւիկ» մանկական անսամբլը գրավեց պատվավոր երկրորդ տեղը` ընդամենը մեկ միավորով զիջելով Բելարուսի ներկայացուցչին:

    Երկրի մարզական կյանքը եւ միջազգային մարզական միջոցառումները լուսաբանելու նպատակով եթեր են հեռարձակվել մարզական մի շարք հաղորդումներ: Ձեռք են բերվել իրավունքներ եւ Հայաստանում հեռարձակվել են ֆուտբոլի ՀՀ հավաքականի Եվրոպայի առաջնության ընտրական եւ Չեմպիոնների լիգայի խաղերը։ Հարկ է նշել, որ Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային հանդիպումը տարվա ամենամեծ լսարան ունեցող մարզական հեռուստահաղորդումն էր, որի հեռուստալսարանի մասնաբաժինը կազմել է 54.1%: Շաբաթը մեկ անգամ հեռարձակվել են մարզական նոր հաղորդաշարեր՝ «Ֆուտբոլ Առաջինով» եւ «TV հանդես. Չեմպիոնների լիգա»։ Շախմատասերների համար շարունակվել է եթեր հեռարձակվել «Շախմատ-64» վերլուծական հաղորդաշարը:

    2007 թվականին էլ ավելի բազմաբնույթ դարձավ «Նոր ալիք» ալիքի հեռուստաեթերը։ Այն դարձյալ ունեցել է երիտասարդական-երաժշտական ուղղվածություն։ Եվ քանի որ Հանրային հեռուստաընկերության «Հ1» ծրագրի հաղորդումների քանակը, եթերաժամի սղությունը թույլ չէին տալիս մեծ քանակությամբ երիտասարդական հաղորդումներ հեռարձակել, «Նոր ալիքի» էջերը լրացրել են այս բացը։

    Այս հեռուստաալիքի մի շարք հաղորդումները ներկայացվում են նաեւ արբանյակային հեռարձակմամբ։

    Ծրագիրը մեծ ուշադրություն է հատկացնում ուսանողական կյանքին, համագործակցում է անկախ ստուդիաների եւ հեռուստաընկերությունների, ինչպես նաեւ ստեղծագործական խմբերի, թատրոնների եւ մշակութային օջախների հետ:

    Այսօր «Նոր ալիքը» հեռարձակվում է Երեւանում, Չարենցավանում եւ Շիրակի մարզում: Մոտ ապագայում նախատեսվում է ընդլայնել «Նոր ալիքի» հեռարձակման գոտին ողջ հանրապետությունում:

    «Նոր ալիք»-ի հաղորդումներից մի քանիսն արդեն լայն մասսայականություն են վայելում երիտասարդների շրջանում՝ «Լուր», «Սիրո պատմություն», «Ռուբիկոն», «Աստղային ուիքենդ», «Դեղին էջեր», «Քնելուց առաջ», «Կատվի դրախտ», «Ջազի ժամ», «Խենթ օր», «Աննատացիա», «Թեժ անկյուն», «Պորտֆոլիո», «Կինո կիքս», «Մեր ռետրոն», «Պատրաստված է ԽՍՀՄ-ում», «3-րդ աչք», «Անհաջողակները», «Թոփ 10»:

    Անհրաժեշտ է նշել, որ 2007 թվականի վերջերին, հաշվի առնելով սփյուռքահայ հեռուստադիտողի պահանջները, ցանկություններն ու նախասիրությունները, միտում նկատվեց պատրաստելու եւ եթեր հեռարձակելու հատուկ հաղորդումներ արբանյակային ծրագրի համար: Արբանյակային ծրագրում աստիճանաբար կրճատվեցին եւ այնուհետեւ դադարեցվեցին լատինոամերիկյան օճառային սերիալների հեռարձակումը: Սկսվեցին նկարահանվել հայկական սերիալներ, որոնք 2008թ. կներկայացվեն հայ հեռուստադիտողին: Մշակվեց համահայկական հաղորդացանց` հեռանկարային պլանում նկատի ունենալով մի շարք հաղորդումներ, ինչպիսիք են` «Մեր պատմության դասերը», որը կվարեն Հայաստանի առաջատար պատմաբանները` ներկայացնելով ու պարզաբանելով հայոց պատմության հայտնի եւ անհայտ էջերը, «Հայկական ճարտարապետությունը», որը կներկայացնի ու կբացատրի հայոց քաղաքաշինության եւ ճարտարապետական կոթողների առանձնահատկությունները ։

    «Մեր գրականությունը» եթերաժամին Հայաստանի անվանի բանասերները կխոսեն գրական որեւէ գործի կամ գրողի ստեղծագործական ուղու մասին` ներառելով ժամանակագրական լայն ներկապնակ` միջնադարից մինչեւ մեր օրերը։

    «Երաժշտական պատկերները» կներկայացնի դասական, ժողովրդական, գուսանական երաժշտության հայ նշանավոր ստեղծագործողներին եւ կատարողներին, «Գեղանկարչության ուրվագիծը» կծանոթացնի հանրապետության թանգարաններում բացվող գեղանկարչական ցուցահանդեսներին, հրատարակվող գրքերին, առանձին նկարիչներին։

    Արթուր Բախտամյանի «Խաչփողան» հեղինակային ամեն շաբաթյա հաղորդումը ուղիղ եթերում կհրավիրվի Հայաստանի եւ սփյուռքի գիտության անվանի ներկայացուցիչներ, իսկ քննարկման առանցքում են մշակութային ժառանգության տիրապետման, ուսումնասիրման, աշխարհին ներկայացնելու բազմաթիվ հրատապ հարցեր։

    «Բաց դաս` հայոց լեզուն» մի յուրահատուկ բաց դաս է աշխարհասփյուռ հայության համար, որ զուրկ է հայոց լեզու սովորելու հնարավորությունից։ Հաղորդաշարը զուգահեռներով` անգլերեն-հայերեն, ռուսերեն-հայերեն, արեւմտա-արեւելահայ լեզվի ուղղագրություններով եւ գրագետ խոսակցական հայերենով սովորեցնում եւ մայրենիի գիրկն է բերում օտար ափերում ապրող հայազգի երեխաներին եւ «Լեզվից կտրված» նրանց ծնողներին:

    Վերը թվարկած բոլոր հաղորդումները եւ հաղորդաշարերը հայկական հեռուստաեթերում հանրայինի առաջատար դիրքերը ապահովելու հետ մեկ տեղ հնարավորություն ընձեռեցին հայ հեռուստադիտողին հեռուստաեթերից ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն եւ կազմակերպել իրենց ժամանցը էկրանների մոտ:

    Հանրային հեռուստաընկերության հայկական հեռուստաեթերում ունեցած բարձր վարկանիշը եւ անհամեմատ մեծ հեռուստալսարանը բարենպաստ պայմաններ է ստեղծում ընկերության առեւտրային եկամուտների կտրուկ աճի համար: Այդ ցուցանիշներից ելնելով՝ Հանրային հեռուստաընկերության առեւտրային եկամուտները 2008թ.-ին առնվազն կկրկնապատկվեն եւ կկազմեն ընկերության եկամուտների մոտ 30%:

    Հեռուստահաղորդումների հեռարձակում

    2007 թվականի ընթացքում Հանրային հեռուստաընկերության «Հ1» առաջին ալիքի հաղորդումները օրական 18-19.5 ժամ հեռարձակվել են Հայաստանի Հանրապետության տարածքում եւ 24 ժամ Երեւանի տարածքում: «Նոր ալիքի» հաղորդումները օրական 24 ժամ հեռարձակվել են Երեւան, Գյումրի, Չարենցավան եւ Գավառ քաղաքներում: Արբանյակային հեռարձակմամբ հաղորդումները նույնպես հեռարձակվել են օրական 24 ժամ ծավալով:

    Հանրային հեռուստաընկերությունը շարունակել է աշխատանքներ տանել արտասահմանի հայկական մեծ համայնքներ ունեցող բնակավայրերում կաբելային եւ այլ կապուղիներով Հանրային հեռուստաընկերության հաղորդումները վերահեռարձակելու ուղղությամբ՝ սփյուռքահայ մեր հայրենակիցների համար ավելի մատչելի դարձնելով Հանրային հեռուստաընկերության հաղորդումների դիտումը:

    ԱՄՆ տարածքում Հանրային հեռուստաընկերության հաղորդումները հեռարձակվում են «Ինտելսատ Ամերիկա 5» արբանյակի միջոցով, իսկ Լոս Անջելեսում նաեւ «Չարտեր քոմյունիքեյշըն» կաբելային ցանցով:

    Ֆրանսիայում TPS ընկերությունը շարունակել է հեռարձակել Հանրային հեռուստաընկերության հաղորդումները հեռախոսային ցանցով, ինչը հնարավորություն է տվել առանց թանկարժեք արբանյակային սարքավորումների ձեռքբերման հեռախոսային մալուխներով դիտել Հանրային հեռուստաընկերության արբանյակային հաղորդումները:

    ԱՊՀ երկրներում` հատկապես Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում եւ Վրաստանում, աճել են Հանրային հեռուստաընկերության հաղորդումների կաբելային ցանցով հեռարձակման ծավալները: Մասնավորապես, Հանրային հեռուստաընկերության հաղորդումները կաբելային ցանցով հեռարձակվում են Խարկովում, Օդեսայում, Սարատովում, Տագանռոգում, ՌԴ Սմոլենսկի եւ Բելգորոդի մարզերում, Թբիլիսիում, Բաթումում, Ակտաույում եւ մի շարք այլ քա ղաքներում: Հանրային հեռուստառադիոընկերության կողմից աշխատանքներ են տարվում Հանրային հեռուստաընկերության հաղորդումները Ավստրալիայում եւ Լատինական Ամերիկայում հեռարձակելու ուղղությամբ:

    Այլ առեւտրային գործունեություն

    2007 թվականի ընթացքում Հանրային հեռուստաընկերությունն իրականացրել է նաեւ հովանավորչական հաղորդումների հեռարձակման եւ առեւտրային գովազդի տեղադրման գործունեություն, որից ընկերությունը ստացել է 411500.0 հազ.դրամ եկամուտ:

    Ներդրումային գործունեություն

    2007թ. Հանրային հեռուստաընկերությունը շարունակել է հեռուստաընկերության տեխնիկական վերազինման գործընթացը: Այդ նպատակին է ուղղվել ՀՀ պետական բյուջեից ստացված 158983.7 հազ. դրամ դրամաշնորհը եւ ընկերության առեւտրային եկամուտների մի մասը: ՀՀ պետական բյուջեից հատկացված դրամաշնորհից 29632.9 հազ. դրամն ուղղվել է տաղավարային սարքասրահների տեխնիկական բազայի համալրմանը: Հաշվի առնելով այն, որ Ազգային հեռուստաընկերությունից ժառանգա&Ia cute; շենքերը տասնամյակներ շարունակ չեն նորոգվել՝ 21591.0 հազ. դրամ ուղղվել է ընկերության անցակետի եւ հիմնական մասնաշենքի առաջնահերթ նորոգման կարիք ունեցող հատվածների վերանորոգմանը:

    Տեխնիկական վերազինմանն ուղղված ամենանշանակալից միջոցառումը կենտրոնական սարքասրահի եւ եթերի ավտոմատացման ծրագիրն էր: Ծրագրի իրականացման նպատակով Հանրային հեռուստաընկերությունը չորրորդ եռամսյակում մոտ 245000.0 հազ. դրամ արժողությամբ «հեռարձակման կենտրոնի» ձեռքբերման, տեղակայման եւ փորձարկման վերաբերյալ պայմանագիր է կնքել չեխական «Ավեկո» ընկերության հետ: Հեռարձակման կենտրոնի ձեռքբերմանը կուղղվեն 2007թ. պետական բյուջե ից ստացված 107759.7 հազ. դրամ դրամաշնորհ, իսկ ծախսերի մնացած մասը կիրականացվի ընկերության առեւտրային եկամուտների հաշվին:

    Հեռարձակման կենտրոնը բաղկացած է երկու հիմնական բաղադրիչներից` կենտրոնական սարքասրահի ավտոմատացման համակարգ եւ թերի ավտոմատացման համակարգ:

    Կենտրոնական սարքասրահը հանդիսանում է Հանրային հեռուստատեսության գլխավոր կոմունիկացիոն հանգույցը, եւ նրա միջոցով է կատարվում, ինչպես տեսաձայնագրման, այնպես էլ եթեր հեռարձակման բոլոր ազդանշանների հաղորդումը: Կենտրոնական սարքասրահի ավտոմատացումը հնարավորություն կտա ներկայումս շահագործվող անալոգային համակարգը փոխարինել թվանշային համակարգով, տեսագրման եւ նկարահանման բոլոր սարքասրահները ընդգրկել մեկ միասնական ցանցում եւ խուսափել կոմուտացիայի ընթացքում տեսաազդանշանի որակի կորստից:

    Եթերային բլոկի ավտոմատացումը հնարավորության կտա թվայնացնել հեռուստատեսության ամբողջ տրակտը, ինչի արդյունքում Հանրային հեռուստատեսության բոլոր վեց սարքասրահների կողմից միմյանց փոխանցվող տեսա եւ ձայնային ազդանշանները կհաղորդվեն թվային ձեւաչափով՝ ապահովելով հեռուստաազդանշանի բարձր որակ:

    Հեռարձակման կենտրոնի ներդնումը առաջընթաց քայլ է դեպի թվային հեռուստատեսություն: Հեռարձակման կենտրոնը ամբողջությամբ կշահագործվի 2008թ. ընթացքում:

    «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ

    Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը ռադիոհաղորդումների արտադրության եւ հեռարձակման գործունեությունն իրականացնում է «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ-ի միջոցով:

    Ռադիոհաղորդումների պատրաստման եւ հեռարձակման աշխատանքների համար «2007 թվականի ՀՀ պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի «Ռադիոհաղորդումների պատրաստման եւ հեռարձակման նպատակով պետական աջակցություն «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ-ին» ծրագրով Հանրային ռադիոընկերությանը հատկացվել է 690929.5 հազ. դրամ դրամաշնորհ, որից ռադիոհաղորդումների պատրաստման եւ հեռարձակման իրավունքների ձեռք բերման համար հատկացվել է 459291.5 հազ. դրամ, իս կ ՀՀ տարածքում եւ արտասահմանում ռադիոհաղորդումների հեռարձակման համար՝ 221638.0 հազ. դրամ: Տեխնիկական վերազինման համար հատկացվել է 10000.0 հազ. դրամ:

    Ռադիոհաղորդումների պատրաստում

    Հանրային ռադիոընկերության 2007թ.-ի ռադիոհաղորդումների արտադրության գերակա նպատակը ազգաբնակչությանը մշակութային, կրթական, ուսումնական, ճանաչողական, երաժշտական, երիտասարդական եւ այլ բնույթի հաղորդումների ապահովումն էր:

    Գործունեության ընթացքում հիմք ընդունելով «Հեռուստատեսության եւ ռադոյի մասին» ՀՀ օրենքի պահանջները եւ առաջնորդվելով Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի կողմից սահմանված թեմատիկ ուղղություններով` Հանրային ռադիոընկերությունը պատրաստել է օրական միջինը 23 ժամ հաղորդումներ «Առաջին ծրագիր», 22.5 ժամ «Ռադիո Երեւան», «Ռադիո Ջազ» ծրագրերի համար եւ 4.5 ժամ հաղորդումներ արտասահմանի հեռարձակման համար:

    2007թ. ընթացքում Հանրային ռադիոընկերությունը պատրաստել է 26905.6 ժամ ռադիոհաղորդումներ: Հաղորդումներն ըստ թեմատիկ ուղղությունների պատրաստվել են հետեւյալ ծավալներով.
     
    N
    Հաղորդումների թեմատիկ ուղղվածությունը
    Հաղորդումների պատրաստման ծավալը (ժամ)
    1
    Ռադիոլրատվական
    1179.6
    2
    Քաղաքական-տնտեսական
    223.1
    3
    Մշակութային
    415.4
    4
    Երիտասարդական
    248.9
    5
    Մանկապատանեկան
    290.2
    6
    Հոգեւոր հաղորդումներ
    398.1
    7
    Երաժշտական 
    5579.7
    8
    Ռադիո «Երեւան» 
    8182.0
    9
    «Ջազ ռադիո»
    8760.0
    10
    Արտասահմանի համար տրվող հաղորդումներ
    1628.6
    Ընդամենը
    26905.6

    Նախապատվություն տալով սեփական արտադրության հաղորդումներին` հանրային ռադիոն ընդլայնել է իր ունկնդիրների շրջանակը` ձգտելով բավարարել սոցիալական լայն շերտերի, տարիքային խմբերի, ազգային փոքրամասնությունների նախասիրությունները: Ռադիոծրագրերի պատրաստման հիմքում ուղենիշ են ընդունվել հասարակության աշխարհայացքի ձեւավորումն ու աշխարհընկալման ընդլայնումը, երիտասարդների եւ պատանիների դաստիարակությունը, նրանց գեղագիտական ճաշակի ձեւավորումը:

    Հանրային ռադիոընկերության առջեւ դրված խնդիրն եղել է հասարակությանը ժամանակին, օպերատիվ, անկողմանակալ եւ բազմակողմանի տեղեկատվություն հաղորդելը, հասարակական հնչեղություն պարունակող թեմաներին արագ արձագանքելը, որոնք եղել են ռադիոընկերության գործունեության կարեւորագույն ուղղությունները, ուստի հաղորդումների ստեղծման հիմքում ամրագրված է բազմակարծության ապահովման սկզբունքը: Հանրային ռադիոընկերությունը օպերատիվ տեղեկատվություն է հաղորդել ներքին եւ արտասահմանյան իրադարձությունների մասին, ունկնդրին ծանոթացրել է ազգային եւ համաշխարհային մշակութային անցուդարձին, ժառանգությանը, տեղեկացրել է գիտության եւ տեխնիկայի բնագավառում, հասարակության կյանքում տեղի ունեցող իրադարձություններին: Արտաքին եւ ներքին քաղաքական երեւույթներին իրազեկելը, հասարակական հնչեղություն պարունակող հարցերի քննարկման եւ հրատապ լուծումներ պահանջող խնդիրների վերհանման, դրանց շուրջ կազմակերպվելիք քննարկումներին ազգաբնակչության լայն խավերին մասնակից դարձնելը ռադիոընկերության ամենօրյա գործունեության ելակետային եւ ժողովրդավարական դրույթներից է:

    Ռադիոհաղորդումների մեջ լրատվական եւ տեղեկատվական հաղորդումները կազմել են ռադիոեթերի զգալի ծավալը, որոնք անդրադարձել են քաղաքական, տեղական-լրատվական, հասարակական-քաղաքական, մարզական եւ այլ բնութի իրադարձություններին: Առօրյա լրատվությունը ներկայացվել է յուրաքանչյուր ժամագլխին 5-15 րոպե տեւողությամբ: Հիմնական թողարկումը (60 րոպե տեւողությամբ) ներառել է օրվա ամբողջ լրահոսը եւ օրվա կարեւորագույն թեմաների վերաբերյալ վերլուծական նյութեր ու հարցազրույցներ: Քննարկվել են տնտեսական բնույթի հասարակական հնչեղություն ունեցող հարցեր, պարզաբանումներ եւ մեկնաբանություններ ընդունված օրենքների կամ շրջանառության մեջ դրված նախագծերի վերաբերյալ: Հասարակությունը իրազեկվել է պետության կողմից վարվող քաղաքականության, տարբեր ոլորտներում իրականացվող եւ իրականացվելիք քայլերի մասին: Լուսաբանվել են ՀՀ պետական եւ կառավարական բոլոր պաշտոնական հանդիպո ւմները, պաշտոնական հաղորդագրությունները: Օրվա լրատվական ծրագրերում անդրադարձ է կատարվել Հայաստանյան մամուլում տեղ գտած հրապարակումներին: Տեղական-սոցիալական թեմաները ներառել են սոցիալական ոլորտին առնչվող բազմաթիվ տարաբնույթ խնդիրների պարզաբանումներ: Շարքը ներառել է կենսամակարդակի, աղքատության ու դրա հաղթահարմանն ուղղված քայլերին, գործազրկությանն ու մարդկանց աշխատանքով ապահովելու ուղղությամբ տարվող քաղաքականությանն առնչվող թեմաներ, կենսաթոշակառուների եւ նպաստառու ընտանիքների, հաշմանդամների նկատմամբ հոգածության, առողջության պահպանման եւ բժշկական օգնության մատչելիության հարցերի շուրջ ճիշտ շեշտադրումներ:

    Քաղաքական-տնտեսական վերլուծական հաղորդումներն անդրադարձել են օրվա հրատապ խնդիրներին, ներքաղաքական իրադարձություններին: Պետություն, պետականություն - այս առանցքի շուրջ միահյուսվող այն բոլոր հարցերը, որոնք հետաքրքրում են հասարակությանը եւ ունեն հասարակական բարձր հնչեղություն, հրապարակախոսական թեմաների միջոցով փորձ է արվել դիտարկել այս կամ այն երեւույթը իր տարբեր կողմերով` նպատակ ունենալով գտնելու լավագույն լուծումը: Ներկայացվել են հասարակական քաղաքական գործիչների, տնտեսագետների տեսակետներ, ուղիղ հեռախոսակապի միջոցով կազմակերպվել են բանավեճեր, լուսաբանվել են տնտեսական ոլորտին առնչվող հարցեր` ապահովելով բազմակարծություն: Խնդիր է դրվել նպաստելու արժեքային համակարգի, քաղաքական կուլտուրայի եւ հանդուրժողականության ձեւավորմանը: Կարեւորագույն իրադարձությունները ներկայացվել են վերլուծական հաղորդումներով` շեշտադրելով քաղաքական տարբեր ուժերի կարծիքները եւ դիրքորոշումները:

    Մշակութային հաղորդումները անրադարձել են մշակույթի եւ մշակութային գործիչների կյանքին ու գործունեությանը: Համաշխարհային մշակույթի նորությունների հետ միասին հրապարակվել են նաեւ հանրապետության մարզերում եւ քաղաքներում տեղի ունեցող անցուդարձերը: Բացի այդ ռադիոծրագրերը նպատակ են ունեցել պրոպագանդելու ազգային եւ համաշխարհային մշակութային արժեքները, դասական արվեստի, դասական գրականության, ազգային երգի եւ երաժշտաարվեստի նմուշները: Ռադիոլսողը հնարավորություն է ունեցել ունկնդրել անցյալ ժամանակներից մեզ հասած մշակութային արժեքներ ներկայացնող եւ ճանաչում ունեցող արվեստի գործեր:

    Երաժշտական հաղորդումները Հանրային ռադիոընկերության ծրագրում զբաղեցրել են եթերի գերակշիռ մասը: Առաջին ծրագրով հիմնականում հեռարձակվել է հայալեզու երաժշտություն: Երաժշտական արվեստի խնդիրներին ցուցաբերվել է ամբողջական մոտեցում: Ներկայացվել են դասական, ժամանակակից, ժողովրդական, ազգագրական, ջազ, փոփ երաժշտություն: Ազգային երաժշտության պահպանման եւ տարածման նպատակով հեռարձակվող երաժշտության ծավալի մեջ Հանրային ռադիոընկերությունը պահպանել է հայկական երաժշտության զգալի ծավալը՝ նպատակ ունենալով ազգաբնակչության մեջ վերականգնել մեր ժողովրդի երաժշտական կենցաղում տարածում գտած մեր տաղերգուների եւ գուսանների երգերն ու տաղերը: Ժողովրդին են հասցվել ազգային երգարվեստի գանձերը, իսկ երգի կամ երաժշտության կատարումը սերտորեն զուգակցվել է երաժշտության պատմության հարցերի պարզաբանման եւ ուսումնասիրության հետ, իսկ ուղիղ հեռախոսակապի միջոցով ընդո& otilde;նվել են ունկնդիրների երաժշտական պատվերները: Ուղիղ եթերում կազմակերպվել են հիթ-շքերթներ, երաժշտական խաղ-վիկտորինաներ, որոնց միջոցով ռադիոեթերը դարձել է ավելի աշխույժ:

    Երիտասարդական հաղորդումները անդրադարձել են երիտասարդությանը հուզող հիմնախնդիրներին, տեղի են ունեցել դրանց վերաբերյալ քննարկումներ: Հանրային ռադիոընկերությունը ջանք չի խնայել երիտասարդների եւ պատանիների ռադիոօրը նպատակային եւ գրավիչ դարձնելու համար: Ուստի երիտասարդական հաղորդումներում զգալի տեղ է հատկացվել կրթական եւ ուսումնական, հանրամատչելի եւ զվարճալի, հայրենասիրական եւ գիտա-ուսումնական, էսթետիկական եւ դաստիարակչական թեմաներին: Դրանք նպատակ են ունեցել անդրադառնալու երիտասարդ սերնդի բարոյահոգեբանական վիճակին ու դաստիարակությանը` նրանց մեջ սերմանելու բարին եւ գեղեցիկը, խելացին եւ հավերժականը:

    Չափազանց կարեւորվել է անդրադարձը մարզերի երիտասարդների հիմնախնդիրներին, նրանց կյանքին եւ առօրյային: Լուսաբանվել են այն իրադարձությունները, որոնք առընչվել են երիտասարդների խնդիրներին. մարզական հաղորդումներ եւ սպորտ, կարծիքների փոխանակում, զրույց երիտասարդ ունկնդրի հետ, որտեղ տեղ են գտնում թեմաներ կրթության, բուհական կյանքի, ընտանիքի, բանակի, երիտասարդության զբաղվածության եւ այլ հարցերի շուրջ: Երիտասարդական ծրագրերը աչքի են ընկել նաեւ ժամանցային եւ զվարճալի բազմաբնույթ ռադիոհաղորդումներով, որն էլ ապահովել է առավել կայուն լսարան. զրույց, բանավեճ, կարծիք, թոք-շոու այն ամենի մասին, ինչը հետաքրքրում է բոլոր տարիքի ունկնդիրներին:

    Մանկապատանեկան հաղորդումներում զգալի տեղ է հատկացվել ուսումնական, կրթական եւ ճանաչողական թեմաներով հաղորդումներին, որոնք հասցեագրված են դպրոցականներին հետաքրքրող հարցերին, ինչպես նաեւ տարիքային եւ ինտելեկտուալ ամենատարբեր սանդղակների համապատասխան լսարանին: Անդրադարձ է կատարվել դժվար դաստիարակվող, ֆիզիկական արատով երեխաների կրթական, սոցիալական, հոգեբանական խնդիրներին վերաբերվող թեմաներին, պատանիների համար նախատեսված մշակութային եւ մարզական կառույցների գործունեությանը: Մանկապատանեկան հաղորդումներն ավելի գրավիչ դարձնելու համար եթերում կազմակերպվել են մանկական երգի հիթ-շքերթներ, որոնք առավել աշխույժ են դարձնում եթերը: Իսկ փոքրիկ կատարողները հնարավորություն են ստանում ներկայանալ ունկնդրին եւ ստանալ գնահատական:

    «Երեւան ծրագիր»-ը անդրադարձել է մայրաքաղաքի առօրյային, ներկայացրել համայնքներում առկա խնդիրները, դրանց լուծման ուղղությամբ տարված աշխատանքները, արձագանքել բնակչության կողմից բարձրացված խնդիրներին:

    Հոգեւոր հաղորդումները պատրաստվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արարատյան թեմի դիվանի հետ համագործակցությամբ:

    Արտասահմանի համար տասնչորս լեզուներով (հայերեն, ռուսերեն, վրացերեն, պարսկերեն, եզդիերեն, ադրբեջաներեն, թուրքերեն, քրդերեն, ասորերեն, արաբերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն) պատրաստված հաղորդումներում ներկայացվել է Հայաստանի պատմությունը, ներկան, Հայաստանի հարկային եւ մաքսային դաշտը, Հայաստանը որպես ներդրումների համար շահավետ եւ հրապուրիչ երկիր: Արտասահմանի համար տրվող հաղորդումները, ուղղված լինելով դեպի արտաքին քարոզչություն, արծարծել են այնպիսի հարցեր, ինչպիսիք են Ղարաբաղի խնդրի կարգավորումը, Հայ դատի եւ ցեղասպանության ճանաչման հարցերը: Հազարավոր ունկնդիրներ մեր հաղորդումների միջոցով ծանոթացել են վերոհիշյալ խնդիրներին, միաժամանակ Սփյուռքում ապրող շատ հայեր, չտիրապետելով մայրենի լեզվին, հայրենիքից տեղեկատվություն են ստանում այն լեզվով, որին նրանք տիրապետում են, ինչը եւս նպաստում է Հայրենիքի եւ Սփյուռքի միջեւ կապերի ամրապնդմանը:

    Ամենօրյա «Կամուրջ» հաղորդումը նախատեսված է Սփյուռքում ապրող մեր հայրենակիցների համար, որը հետաքրքիր է նաեւ հայաստանյան ռադիոլսողներին, ծրագրի շրջանակներում պարբերաբար ուղիղ կապ է հաստատվում գաղթօջախներում գործող հայկական լրատվամիջոցների հետ եւ տեղեկացնում է համայնքներում տեղի ունեցող իրադարձությունների մասին:

    Հանրային ռադիոընկերության ինտերնետային 24 ժամյա հեռարձակումը (www.armradio.am հասցեով) ունի բավական մեծ լսարան: Միջազգային ինտերնետային էջը (www.int.armradio.am հասցեով), որտեղ տեղադրվել են անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն, գերմաներեն, ռուսերեն, պարսկերեն, քրդերեն հաղորդումների տեքստային եւ ձայնային տարբերակները, հնարավորություն է տալիս հաղորդումները լսել եւ կարդալ օրվա ցանկացած ժամին, ինչպես նաեւ արխիվի միջոցով ծանոթանալ նախորդ օրերի հաղորդումներին: Բացի հիմնական ինտերնետային էջից հարակից գործում են «Լյա-լյա-ֆա», «Արեւիկ», «Արեգ», «Լյունսե» էջերը: Բոլոր ինտերնետային էջերն ունեցել են օրական միջինը 4000 այցելու:

    «Ռադիո Ջազ» -ը շուրջօրյա հեռարձակում է ապահովում ջազի սիրահարների համար՝ ծրագրերում ընդգրկելով ավանդական եւ ժամանակակից ջազի, ջազ-ստանդարտների, անցյալի մեծ վարպետների, ժամանակակից հայ եւ օտարազգի կատարողների լավագույն ձայնագրությունները: Լինելով միակ ջազային կայանը հանրապետությունում՝ իրավունք է վերապահում իրեն ընդլայնել մատուցվող երաժշտության սահմանները ի հաշիվ ջազի բոլոր ուղղությունների եւ հոսանքն երի:

    «Ռադիո Երեւան»-ը իր մեջ ներառում է երաժշտական, ժամանցային, հետաքրքիր ծրագրեր երիտասարդների համար: Ծրագրերը բազմազան են հայկական, արտասահմանյան, ռուսական, պոպուլյար եւ այլ կատարումներ: Ռադիոկայանը հեռարձակվում է Հայաստանի ողջ տարածքում :

    2007թ. սեպտեմբերի մեկից համաձայն Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդրի որոշման «Ազատություն» ռադիոկայանի հաղորդումների վերահեռարձակումը դադարեցվել է:

    2007թ. մայիսի 12-ի ՀՀ Ազգային Ժողովի ընտրություններին համամասնական ընտրակարգով մասնակցող կուսակցություններին օրենքով սահմանված կարգով տրամադրվել է անվճար եւ վճարովի եթերաժամ:

    Ռադիոհաղորդումների հեռարձակում

    2007թ. ընթացքում Հանրային ռադիոընկերության հաղորդումները հեռարձակվել են միջին, կարճ, գերկարճ եւ FM հաճախականություններով: Տարվա ընթացքում ընդլայնվել է FM հանրապետական ցանցը եւ շահագործման են հանձնվել 65 հատ նոր հաղորդակներ: Նոր հաղորդակների շահագործումը հնարավորություն տվեց հանրապետության ողջ բնակչությանը Հանրային ռադիոյի «Առաջին ծրագիր»-ի հաղորդումները բացի 1395 ԿՀց միջին հաճախությունից ունկնդրել նաեւ FM հաճախություններով: Հանրային ռադիոընկերության հաղորդումները եթեր են հեռարձակվել նաեւ ինտերնետային կապի միջոցով, որտեղ տեղադրվել է ամենժամյա լուրերի էլեկտրոնային տարբերակը հայերենով եւ անգլերենով: Հեռարձակման աշխատանքները կատարվել են ամբողջ ծավալով՝ պահպանելով ծրագրերի արտադրության եւ հեռարձակման չափանիշներն ու ստանդարտները:

    Ներդրումային գործունեություն

    2007թ. Հանրային ռադիոընկերությունը շարունակել է 2006թ. վերջին սկսած տեխնիկական վերազինման գործընթացը: Վերազինման գործընթացում կարեւոր նշանակություն ուներ կենտրոնական սարքասրահի կոմուտացիոն համակարգի ներդրումը: Նշված համակարգի ձեռքբերմանն է ուղղվել 2006թ.-ից չծախսված 30000.0 հազ. դրամ եւ տարվա ընթացքում ստացված 10000.0 հազ. դրամ դրամաշնորհը: Ընկերությունը ռուսական «Էլոգար» ընկերությունից ձեռք է բերել «Հարիս» ֆիրմայի արտադրության կոմուտացիոն համակարգ իր օժանդակ սարքավորումներով, որի տեղակայման աշխատանքները կավարտվեն 2008թ. առաջին եռամսյակում: Ընկերությունը նոր տեխնիկական միջոցների տեղակայման համար բավարար պայմաններ ստեղծելու համար իր առեւտրային եկամուտների հաշվին վերանորոգել է կենտրոնական սարքասրահի տարածքը: Վերոնշյալ համակարգի շահագործումը հնարավորություն կտա էլ ավելի բարձրացնել Հանրային ռադիոյի եթերի որակը:

    Այլ առեւտրային գործունեություն

    2007 թվականի ընթացքում Հանրային ռադիոընկերությունն այլ ռադիոընկերությունների հաղորդումների վերահեռարձակումից, առեւտրային գովազդի տեղադրումից եւ այլ գործունեությունից ստացել է 57706.1 հազ. դրամ եկամուտ:

    «Շիրակի հանրային հեռուստառադիո» ՓԲԸ

    Հանրային հեռուստառադիոընկերությունը Շիրակի մարզում հեռուստահաղորդումների արտադրության եւ հեռարձակման գործունեություն է իրականացնում «Շիրակի հանրային հեռուստառադիո» ՓԲԸ-ի միջոցով: Օրական 4 ժամ հեռուստահաղորդումների եւ 24 ժամ ռադիոհաղորդումների պատրաստման եւ հեռարձակման աշխատանքների համար «2007 թվականի ՀՀ պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի «Ռադիոհեռուստատեսային հաղորդումների պատրաստման եւ հեռարձակման նպատակով պետական աջակցություն «Շիրակի հանրային հեռուստառադիո» ՓԲԸ-ին» ծրագրի «Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ» հոդվածով Շիրակի հանրային հեռուստառադիոյին հատկացվել է 16714.7 հազ. դրամ դրամաշնորհ, որից հեռուստառադիոհաղորդումների պատրաստման համար հատկացվել է 16364.7 հազ. դրամ, իսկ հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման համար 350.0 հազ. դրամ: Տարվա ընթացքում ընկերությունը իր այլ եկամուտների հաշվին կրկնապատկել է հեռուստահաղորդումների եթերը եւ օգոստոսի 1-ից հեռարձակել է օրական 8 ժամ հեռուստահաղորդումներ:

    «Շիրակի հանրային հեռուստառադիո» ՓԲԸ-ի հաղորդումների հեռարձակումն իրականացվել է Շիրակի մարզի տարածքում մետրային տիրույթի 6-րդ կապուղով վերը նշված ժամաքանակներով, իսկ ռադիոհաղորդումների հեռարձակումը` FM տիրույթում 102.5 ՄՀց հաճախականությամբ:

    Պետական բյուջեից հատկացված դրամաշնորհի հաշվին 2007 թվականի հեռուստահաղորդումների պատրաստման եւ հեռարձակման աշխատանքներն իրականացվել են հետեւյալ թեմատիկ ուղղություններով եւ ծավալներով. հեռուստադիտողին են ներկայացվել հետեւյալ հաղորդումները՝ «Լուրեր ազդարար», «Փակագիծ», «Փակագիծ+», «Ստորակետ», «Ստորակետ+», «Ճանապարհ դեպի տաճար», «Ես եւ դու», «Շիրակ աշխարհի սպորտ» :

    Ռադիոլսողներին են ներկայացվել հետեւյալ ռադիոհաղորդումները՝ «ՕրաԳիծ»,«ՀետաԳիծ», «Անդրադարձ», «Ճանապարհ դեպի տաճար», «Մուզ Մոզայկա», «Քեզ համար», «Մենք ու մենք», «Միայն մեկը», «7 օր»,«Չէիք սպասում» եւ «Երաժշտական խճանկար»:
     
    N
    Հաղորդման թեմատիկ ուղղվածությունը
    Հեռուստահաղորդումների պատրաստման ծավալը հաշվետու ժամանակաշրջանում /ժամ/
    Ռադիոհաղորդումների պատրաստման ծավալը հաշվետու ժամանակաշրջանում /ժամ/
    1
    Լրատվական-վերլուծական
    138.7
    299.9
    2
    Սոցիալ-տնտեսական, հասարակական-քաղաքական,

    իրավական, առողջապահական

    63.3
    37.9
    3
    Մշակութային, կրթական, հոգեւոր
    29.4
    61.4
    4
    Մարզական, մանկապատանեկան,

    երիտասարդական

    9.9
    157.5
    5
    Երաժշտական, ժամանցային, երգիծական
    1838.8
    391.8
    6
    Այլ
    211.0
    7586.7
     
    Ընդամենը
    2291.1
    8538.2

    Շիրակի հանրային հեռուստառադիոն իր պատրաստած հաղորդումներում հեռուստադիտողներին եւ ռադիոունկնդիրներին ներկայացրել է մարզի առօրյան, անդրադարձել է մարզի հանրությանը հուզող հարցերին եւ արտացոլել է մարզի մշակութային կյանքը: Սակայն հարկ է նշել, որ ֆինանսական եւ տեխնիկական միջոցների սղության պատճառով հնարավոր չէ լիարժեք անդրադառնալ մարզի հանրության բոլոր շերտերին հուզող հարցերին, մարզի առօրյային եւ մշ ակութային կյանքին եւ բավարար չափով լուսաբանել դրանք:

    2007 թվականին պետական բյուջեից կատարված հատկացումների եւ ստացված առեւտրային եկամուտների հաշվին Շիրակի հանրային հեռուստառադիոն ձեռք է բերել 2473,3 հազ. դրամի տեխնիկական միջոցներ: Ռադիոհաղորդումների պատրաստումը եւ հեռարձակումը FM տիրույթում հնարավորություն տվեց զգալիորեն մեծացնել ռադիոունկնդիրների լսարանը եւ միաժամանակ ապահովել ժամանակի պահանջները բավարարող ռադիոեթեր:

    Մարզի հեռուստադիտողների եւ ռադիոունկնդիրների շրջանում կատարած ուսումնասիրությունները (մասնավորապես հեռուստադիտողների եւ ռադիոունկնդիրների հեռախոսազանգերի եւ նամակների հիման վրա) ցույց են տվել, որ զգալիորեն աճել է Շիրակի հանրային հեռուստառադիոյի հաղորդումների պահանջարկը, եւ կարիք է զգացվում ընդլայնել հաղորդումների պատրաստման եւ հեռարձակման ծավալները` ապահովելով հեռուստառադիոհաղորդումների սփռումը մարզի ամբողջ տարածքում: 2007 թվականին Շիրակի հանրային հեռուստառադիոյի պատրաստած հաղորդում-հաղորդաշարերի ընդհանուր ծավալի երկու երրորդը կազմել են սեփական եւ հայրենական արտադրության հաղորդումները:

    2007 թվականին «Շիրակի հանրային հեռուստառադիո» ՓԲԸ-ի գործունեության արդյունքում ընկերությունն այլ առեւտրային գործունեությունից ստացել է 6001,9 հազ. դրամ եկամուտ:

    Ներդրումային գործունեություն

    2007թ. կատարված ծրագրային վերաբաշխման արդյունքում պետական բյուջեի գործառական դասակարգման 07.10.04 «Պահուստային բազայի պահպանման նպատակով պետական աջակցություն «Եթեր ստեղծագործական տուն» ՓԲԸ-ին» ծրագրի «Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ» հոդվածից 1561.9 հազ. դրամ տեղափոխվել է 07.10.03 «Ռադիոհեռուստատեսային հաղորդումների պատրաստման եւ հեռարձակման նպատակով պետական աջակցություն «Շիրակի հանրային հեռուստառադիո» ՓԲԸ-ին» ծրագրի «Կապիտալ ներքին տրանսֆերտներ պետական առեւտրային կազմակերպություններին» հոդված, որի միջոցով իրականացվել է ընկերության տեխնիկական վերազինում: Նշված միջոցներով ձեռք են բերվել համակարգիչ եւ 2 տեսախցիկ իրենց օժանդակ պարագաներով:

    ՀՀ ռադիոհեռուստատեսության պահուստային բազայի պահպանում

    «Պահուստային բազայի պահպանման նպատակով պետական աջակցություն «Եթեր ստեղծագործական տուն» ՓԲԸ-ին» ծրագրով «Եթեր ստեղծագործական տուն» ՓԲԸ-ին» 2007թ. նույնպես նախատեսվել է 6247.2 հազ. դրամ դրամաշնորհ ՀՀ ռադիոհեռուստատեսության պահուստային բազայի պահպանման համար: Սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ ժամանակակից տեխնիկական միջոցները հնարավորություն են տալիս առանց հատուկ շենքային պայմանների, արտակարգ իրավիճակներում, ցանկացած վայրից ապահովել հեռուստառադիոհաղորդումների հեռարձակում՝ 2007թ. հոկտեմբեր ամսից դադարեցվել է ծրագրի իրականացումը: Համաձայն ՀՀ կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի N 958-Ն որոշման «Եթեր ստեղծագործական տուն» փակ բաժնետիրական ընկերության պետությանը պատկանող բաժնետոմսերի տնօրինման լիազորությունները վերապահվել են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը:

    Հասարակական կարծիքի ուսումնասիրում

    Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը հասարակական կարծիքի ուսումնասիրման աշխատանքներն իրականացնում է «Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոն» ՓԲԸ-ի միջոցով: Կենտրոնի հիմնական նպատակն է ուսումնասիրել Հանրային հեռուստատեսության եւ Հանրային ռադիոյի լսարանը, հաղորդաշարերի եւ ծրագրերի հիմնական դիտելիությունը, լսելիությունը, նրանց վարկանիշը ՀՀ հեռուստառադիոեթերում:

    «2007 թվականի ՀՀ պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի համաձայն «Հասարակական կարծիքի ուսումնասիրման նպատակով պետական աջակցություն «Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոն» ՓԲԸ-ին» ծրագրի շրջանակներում ընկերությանը աշխատանքների համար հատկացվել է 10000.0 հազ. դրամ դրամաշնորհ:

    «Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոն» ՓԲԸ-ն 2007թ. անց է կացրել հինգ մեծածավալ սոցիոլոգիական հետազոտություն, ընդգրկվել են 2000 ռեսպոնդենտներ Երեւան քաղաքի բոլոր համայնքներից եւ 2260՝ ՀՀ բոլոր մարզերից: Փորձագիտական հետազոտություններին մասնակցել են 1200 փորձագետներ /կոնկրետ ոլորտից/, կարեւորվել է տվյալ ոլորտում փորձագետի գործունեությունն ու պրոֆեսիոնալիզմը: Հետազոտությունների եւ հարցումների արդյունքները վկայում են հանրության վերաբերմունքը Հայաստանի Հանրային հեռուստատեսության եւ Հանրային ռադիոյի կողմից պատրաստվող եւ հեռարձակվող հաղորդումների նկատմամբ, ինչպես նաեւ նրանց տեղն ու դերը ընդհանուր հեռուստառադիոեթերում: Վերոնշյալ հետազոտություններին մասնակցել են առողջապահության բնագավառի աշտատողներ, մշակույթի գործիչներ, կրթության եւ գիտության ոլորտի ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպությունների եւ հասարակական-քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ, երիտասարդություն ու ուսանողություն, սպասարկման ոլորտի ներկայացուցիչներ եւ արվեստագետներ:

    Վերոնշյալ հետազոտությունների եւ հարցումների արդյունքները իրենց նպաստն են բերել Հանրային հեռուստաընկերության եւ Հանրային ռադիոընկերության ծրագրերի կազմմանը: