ՀՈԴՎԱԾ 1. «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության (2003 թվականի դեկտեմբերի 3-ի, ՀՕ-40-Ն) օրենքի (այսուհետ Օրենք) 5-րդ հոդվածը լրացնել 4-րդ եւ 5-րդ մասերով` հետեւյալ բովանդակությամբ.
«4. Պետական պահպանության օբյեկտների կողմից կատարվող օրինախախտումների դեպքում, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված անձանցից, պետական պահպանության անվտանգությունն ապահովող լիազոր մարմնի ծառայողները պարտավոր են.
1) պետական պահպանության օբյեկտին անհապաղ տեղեկացնել, որ պետական պահպանությունը չի կարող շարունակվել, քանի որ օբյեկտի կողմից իրականացվում են հակաօրինական գործողություններ.
2) պետական պահպանություն իրականացնող խմբի ղեկավարը անհապաղ զեկուցում է լիազոր մարմնի ղեկավարին հետագա պահպանությունը իրականացնելու նպատակահարմարության վերաբերյալ:»
5. «Պետական պահպանության օբյեկտները (բացառությամբ սույն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված անձանցից) կարող են հրաժարվել պետական պահպանությունից` գրավոր այդ մասին տեղյակ պահելով պետական պահպանության ծառայության պետին:»
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«3. Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահին տրամադրվում է անձնական ցմահ պետական պահպանություն: Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահը կարող է հրաժարվել պետական պահպանությունից` գրավոր այդ մասին տեղյակ պահելով պետական պահպանության ծառայության պետին:»
ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանը հաջորդող տասներորդ օրը:
«Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ օրենքով կարգավորված չեն.
1. պետական պահպանությունից օգտվող պաշտոնաթող Հայաստանի Հանրապետության Նախագահի, պետական պաշտոնյաների, հաuարակական, քաղաքական, կրոնական եւ այլ գործիչների պետական պահպանության իրավունքից հրաժարվելուն վերաբերող հարաբերությունները:
Այդ հարաբերությունները կարգավորելու համար առաջարկվում է օրենքի 5-րդ հոդվածը լրացնել նոր 5-րդ մասով հետեւյալ բովանդակությամբ.
5. «Պետական պահպանության օբյեկտները (բացառությամբ սույն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված անձանցից) կարող են հրաժարվել պետական պահպանությունից` գրավոր այդ մասին տեղյակ պահելով պետական պահպանության ծառայության պետին:
Իսկ օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«3. Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահին տրամադրվում է անձնական ցմահ պետական պահպանություն: Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահը կարող է հրաժարվել պետական պահպանությունից` գրավոր այդ մասին տեղյակ պահելով պետական պահպանության ծառայության պետին:»
Հիշյալ լրացման եւ փոփոխության արդյունքում պետական պահպանությունից օգտվող պաշտոնաթող Հայաստանի Հանրապետության Նախագահը, պետական պաշտոնյաները, հաuարակական, քաղաքական, կրոնական եւ այլ գործիչները, բացառությամբ գործող` Հայաuտանի Հանրապետության Նախագահից, Հայաuտանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահից եւ Հայաuտանի Հանրապետության վարչապետից, օգտվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ իրենց վերապահված անձնական ազատության եւ անձեռնմխելիության իրավունքից հնարավորություն կունենան հրաժարվել հիշյալ օրենքով իրենց տրամադրվող պետական պահպանությունից:
2. Օրենքով կարգավորված չեն նաեւ պետական պահպանության օբյեկտների կողմից կատարվող օրինախախտումների դեպքում պետական պահպանության անվտանգությունն ապահովող լիազոր մարմնի ծառայողների պարտականությունները.
Այդ հարաբերությունները կարգավորելու համար առաջարկվում է օրենքի 5-րդ հոդվածը լրացնել նոր 4-րդ մասով հետեւյալ բովանդակությամբ.
Պետական պահպանության օբյեկտների կողմից կատարվող օրինախախտումների դեպքում, բացառությամբ սույն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված անձանցից, պետական պահպանության անվտանգությունն ապահովող լիազոր մարմնի ծառայողները պարտավոր են.
3) պետական պահպանության օբյեկտին անհապաղ տեղեկացնել, որ պետական պահպանությունը չի կարող շարունակվել, քանի որ օբյեկտի կողմից իրականացվում են հակաօրինական գործողություններ.
4) պետական պահպանություն իրականացնող խմբի ղեկավարը անհապաղ զեկուցում է լիազոր մարմնի ղեկավարին հետագա պահպանությունը իրականացնելու նպատակահարմարության վերաբերյալ:»
Հիշյալ լրացման արդյունքում պետական պահպանության անվտանգությունն ապահովող լիազոր մարմնի ծառայողներին իրավունք է վերապահվում պետական պահպանության օբյեկտին տեղեկացնել, որ պետական պահպանությունը չի կարող շարունակվել, քանի որ օբյեկտի կողմից իրականացվում են հակաօրինական գործողություններ եւ անհապաղ զեկուցել այդ մասին լիազոր մարմնի ղեկավարին:
Եթե պետական պահպանության օբյեկտը շարունակում է այդ հակաօրինական գործողությունները, ապա լիազոր մարմնի թույլտվությամբ պետական պահպանության անվտանգությունն ապահովող լիազոր մարմնի ծառայողներին իրավունք է վերապահվում դադարեցնել օբյեկտի պահպանությունը, եւ զերծ մնալ այդ հակաօրինական գործողություններին անուղղակի մասնակցությունից կամ հակաօրինական գործողություններ կատարող անձի պաշտպանությունից: