Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-232-13.03.2008-ՊԱ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՏՈՒԿ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության (2003 թվականի դեկտեմբերի 3-ի, ՀՕ-40-Ն) օրենքի (այսուհետ Օրենք) 5-րդ հոդվածը լրացնել 4-րդ եւ 5-րդ մասերով` հետեւյալ բովանդակությամբ.

«4. Պետական պահպանության օբյեկտների կողմից կատարվող օրինախախտումների դեպքում, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված անձանցից, պետական պահպանության անվտանգությունն ապահովող լիազոր մարմնի ծառայողները պարտավոր են.

1) պետական պահպանության օբյեկտին անհապաղ տեղեկացնել, որ պետական պահպանությունը չի կարող շարունակվել, քանի որ օբյեկտի կողմից իրականացվում են հակաօրինական գործողություններ.

2) պետական պահպանություն իրականացնող խմբի ղեկավարը անհապաղ զեկուցում է լիազոր մարմնի ղեկավարին հետագա պահպանությունը իրականացնելու նպատակահարմարության վերաբերյալ:»

5. «Պետական պահպանության օբյեկտները (բացառությամբ սույն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված անձանցից) կարող են հրաժարվել պետական պահպանությունից` գրավոր այդ մասին տեղյակ պահելով պետական պահպանության ծառայության պետին:»

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«3. Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահին տրամադրվում է անձնական ցմահ պետական պահպանություն: Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահը կարող է հրաժարվել պետական պահպանությունից` գրավոր այդ մասին տեղյակ պահելով պետական պահպանության ծառայության պետին:»

ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանը հաջորդող տասներորդ օրը: