Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-17.03.2008--010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԺՈՂՈՎՆԵՐ, ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐ, ԵՐԹԵՐ ԵՎ ՑՈՒՅՑԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» Հայաuտանի Հանրապետության oրենքի (28 ապրիլի 2004 թվականի, ՀO-63-Ն, այuուհետ` oրենք) 9-րդ հոդվածում`

1)  4-րդ մասի 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3) եթե, ըստ հավաստի տվյալների, դրանք ուղղված են սահմանադրական կարգը բռնի տապալելուն, ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքելուն, բռնություն կամ պատերազմ քարոզելուն, կամ կարող են հանգեցնել պետական անվտանգության, հասարակական կարգի, հանրության առողջության ու բարոյականության խաթարմանը, այլոց սահմանադրական իրավունքների եւ ազատությունների ոտնահարմանը:

Այդ տվյալները կարող են համարվել հավաստի, եթե դրանց առնչությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանությունը կամ ազգային անվտանգության ծառայությունը ներկայացրել է պաշտոնական եզրակացություն: Նույն կարգով այդ մարմինները եզրակացություն են տալիս այդ հիմքերի վերացման մասին:

2) լրացնել հետեւյալ խմբագրությամբ 6-րդ մաս.

«6. Այն դեպքերում, երբ զանգվածային հրապարակային միջոցառումները վերածվել են զանգվածային անկարգությունների, որոնք հանգեցրել են մարդկային զոհերի, նոր հանցագործությունների կանխման նպատակով լիազոր մարմինը կարող է  ժամանակավորապես արգելել զանգվածային հրապարակային միջոցառումների անցկացումը` մինչեւ հանցագործության հանգամանքների եւ հանցանք կատարած անձանց բացահայտումը»:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 10-րդ հոդվածում`

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Զանգվածային հրապարակային միջոցառումներ կարող են անցկացվել միայն լիազոր մարմնին գրավոր իրազեկելուց հետո:».

2) 4-րդ մասում «երեք» բառը փոխարինել «հինգ» բառով:

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 12-րդ հոդվածում`

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Լիազոր մարմինն իրազեկումը քննարկում է այն ստանալու պահից 72 ժամվա ընթացքում` ըստ իրազեկումների ստացման հերթականության:».

2) 4-րդ մասից հանել վերջին նախադասությունը.

3) 5-րդ մասում «8-րդ» բառը փոխարինել «1-ին» բառով.

4) 8-րդ մասի «մինչեւ իրազեկումն ստանալու օրվան հաջորդող աշխատանքային օրվա ժամը 16-ը» բառերը հանել:

ՀՈԴՎԱԾ 4. Oրենքի 13-րդ հոդվածում`

1)1-ին մասի 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3) առկա են սույն օրենքի 9-րդ հոդվածով սահմանված հիմքերը.».

2) ուժը կորցրած ճանաչել 1-ին մասի 4-րդ եւ 5-րդ կետերը.

3) 4-րդ մասի առաջին պարբերության «եւ 3-րդ կետերով» բառերը փոխարինել «կետով» բառով:

4) 5-րդ մասի «հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով» բառերը փոխարինել «օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով, 4-րդ մասի 2-րդ եւ 4-րդ կետերով եւ 5-րդ մասով» բառերով:

ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետից հանել  «, բացառությամբ այն դեպքերի, երբ ոչ զանգվածային հրապարակային միջոցառումը ինքնաբուխ վերածվել է զանգվածային հրապարակային միջոցառման» բառերը:

ՀՈԴՎԱԾ 6. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ oրվանից:


Հիմնավորում

«Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ոչ բավարար չափով հստակ մի շարք նորմերի կիրառման գործընթացում ի հայտ եկած բարդություններով:

Օրենքի նախագիծը մշակելիս հաշվի են առնվել «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական Կոնվենցիայի 11-րդ եւ 18-րդ հոդվածներով նախատեսված սահմանափակումներ կիրառելու վերաբերյալ դրույթները:

Հաջորդ խումբը կազմում են այն դրույթները, որոնք միտված են հստակեցնելու օրենսդրական դրույթները եւ բացառելու սահմանադրական իրավունքի իրականացմամբ այլոց իրավունքների դեմ հնարավոր ոտնձգությունները: Այդպիսին են, օրենքի 9-րդ եւ 10-րդ հոդվածներում առաջարկվող փոփոխությունները:

Սույն օրինագծում նախատեսված ընթացակարգերը համահունչ են Եվրամիության անդամ հանդիսացող մի շարք պետություններում ընդունված ընթացակարգերին: Մասնավորապես, նմանաբնույթ համակարգ է գործում Իտալիայում, Գերմանիայում, Դանիայում, Լատվիայում, Լիտվայում, Էստոնիայում, Ռուսաստանի Դաշնությունում եւ այլն:

Օրինակ, այդպիսի կարգ է սահմանված Լատվիայի «Ժողովների, երթերի եւ պիկետների մասին» Օրենքի 15-րդ հոդվածով: Մասնավորապես, տեղական ինքնակառավարման մարմնի լիազոր պաշտոնատար անձը պարտավոր է քննարկել հրապարակային միջոցառման վերաբերյալ իրազեկումը 3 օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան հրապարակային միջոցառումից սկսվելուց 48 ժամ առաջ: Իրազեկումը քննարկելիս տեղական ինքնակառավարման մարմնի լիազոր պաշտոնատար անձը պետք է համոզվի, որ հրապարակային միջոցառումը չի խախտի պետական անվտանգությունը, հասարակական կարգը եւ այլոց իրավունքներն ու ազատությունները: Եթե քննարկման արդյունքներով լիազոր պաշտոնատար անձը գտնում է, որ այդ արժեքները վտնագված են, կարող է մերժել հրապարակային միջոցառման անցկացումը, որը կարող է բողոքարկվել դատական կարգով:

Ինչ վերաբերում է 10-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված ոչ զանգվածային հրապարակային միջոցառումներն ինքնաբուխ զանգվածային հրապարակային միջոցառումների վերածվելու դեպքում իրազեկում չներկայացնելու դրույթին, ապա  հանվել է` ապահովելու համար միասնական մոտեցում զանգվածային հրապարակային միջոցառումների իրավական կարգավորման ոլորտում:

Իրազեկումը քննարկելու ժամկետները վերանայելու հիմքում եւս դրված է Եվրամիության անդամ երկրների փորձը: Որպես կանոն, այդ ժամկետը տատանվում է 3-ից մինչեւ 5 օր: Տվյալ դեպքում ընտրվել է եռօրյա ժամկետը, հաշվի առնելով ինչպես հարցն օպերատիվորեն քննարկելու, այնպես էլ իրազեկման հետ առնչվող անհրաժեշտ տեղեկատվություն ձեռք բերելու համար անհրաժեշտ ժամանակի գործոնները: