Armenian ARMSCII Armenian
Պ-17.03.2008--010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԺՈՂՈՎՆԵՐ, ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐ, ԵՐԹԵՐ ԵՎ ՑՈՒՅՑԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» Հայաuտանի Հանրապետության 2004 թվականի  ապրիլի 28-ի ՀO-63-Ն  oրենքի  (այuուհետ` oրենք)  9-րդ հոդվածում`

1. 4-րդ մասի 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3) եթե, ըստ հավաստի տվյալների, դրանք ուղղված են սահմանադրական կարգը բռնի տապալելուն, ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքելուն, բռնություն կամ պատերազմ քարոզելուն կամ կարող են հանգեցնել զանգվածային  անկարգությունների եւ հանցագործությունների, պետական անվտանգության, հասարակական կարգի, հանրության առողջության ու բարոյականության խաթարմանը, այլոց սահմանադրական իրավունքների եւ ազատությունների ոտնահարմանը:

Այդ տվյալները կարող են համարվել հավաստի, եթե դրանց առնչությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանությունը կամ ազգային անվտանգության ծառայությունը ներկայացրել է պաշտոնական եզրակացություն: Նույն կարգով այդ մարմինները եզրակացություն են տալիս այդ հիմքերի վերացման մասին: Այդպիսի  եզրակացություն ներկայացվում է նաեւ սույն հոդվածի 6-րդ մասի դեպքում:».

2. լրացնել հետեւյալ խմբագրությամբ 6-րդ մաս.

«6. Այն դեպքերում, երբ զանգվածային հրապարակային միջոցառումները վերածվել են զանգվածային անկարգությունների, որոնք հանգեցրել են մարդկային զոհերի, նոր հանցագործությունների կանխման նպատակով, եթե սպառվել են կանխման մյուս միջոցները,  լիազոր մարմինը կարող է  ժամանակավորապես արգելել զանգվածային հրապարակային միջոցառումների անցկացումը մինչեւ հանցագործության հանգամանքների եւ հանցանք կատարած անձանց բացահայտումը:»:

Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածում`

 1. 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Զանգվածային հրապարակային միջոցառումներ կարող են անցկացվել միայն լիազոր մարմնին գրավոր իրազեկելուց հետո:».

2. 4-րդ մասի «երեք» բառը փոխարինել «հինգ» բառով:

Հոդված 3. Օրենքի 12-րդ հոդվածում`

1. 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Լիազոր մարմինն իրազեկումը քննարկում է այն ստանալու պահից 72 ժամվա ընթացքում` ըստ իրազեկումների ստացման հերթականության:».

2. 4-րդ մասից հանել վերջին նախադասությունը.

3. 5-րդ մասի «8-րդ» բառը փոխարինել «1-ին» բառով.

4. 8-րդ մասից հանել «մինչեւ իրազեկումն ստանալու օրվան հաջորդող աշխատանքային օրվա ժամը 16-ը» բառերը:

Հոդված 4. Oրենքի 13-րդ հոդվածում`

1. 1-ին մասի 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3) առկա են սույն օրենքի 9-րդ հոդվածով սահմանված հիմքերը.».

2. ուժը կորցրած ճանաչել 1-ին մասի 4-րդ եւ 5-րդ կետերը.

3. 4-րդ մասի առաջին պարբերության «եւ 3-րդ կետերով» բառերը փոխարինել «կետով» բառով.

4. 5-րդ մասի «հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով» բառերը փոխարինել «օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով, 4-րդ մասի 2-րդ եւ 4-րդ կետերով եւ 5-րդ մասով» բառերով:

Հոդված 5. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետից հանել  «, բացառությամբ այն դեպքերի, երբ ոչ զանգվածային հրապարակային միջոցառումը ինքնաբուխ վերածվել է զանգվածային հրապարակային միջոցառման» բառերը:

Հոդված 6. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից: