Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-236-18.03.2008-ՍՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (19?ը նոյեմբերի 2002 թվականի,  ՀՕ-519, այսուհետ` Oրենք) 15-րդ հոդվածը շարադրել հետեւյալ  խմբագրությամբ.

«Յուրաքանչյուր անձ 35 տարվա ապահովագրական ստաժի առկայության դեպքում կենսաթո՟շա՟կի անցնելու իրավունք ունի սույն օրենքի 12-րդ հոդվածով սահմանված տարիքից մեկ տարի շուտ, եթե չի աշխատում: Կենսաթոշակ նշանակելուց հետո աշխատելու դեպքում կենսաթոշակ վճարելը դադարեցվում է մինչեւ անձի` տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալը:»:

Հոդված 2. Օրենքի 26-րդ հոդվածի`

1) առաջին մասի 3-րդ կետից հանել «զավակները, » բառը.

2) առաջին մասը լրացնել 4-րդ կետով` հետեւյալ բովանդակությամբ.

«4) 18 տարեկան եւ դրանից բարձր տարիքի հաշմանդամ զավակները, եթե նրանք հաշմանդամ են ճանաչվել մինչեւ իրենց 18 տարին լրանալը եւ չեն աշխատում:»:

Հոդված 3. Օրենքի 8-րդ գլխի վերնագրից հանել «Աշխատանքի հատուկ պայմաններում  աշխատելու եւ» բառերը:

Հոդված 4. Օրենքի 37-րդ հոդվածի`

1) վերնագրից հանել «Առանձնապես վնասակար, առանձնապես ծանր, վնասակար, ծանր պայմաններում աշխատելու եւ» բառերը.

2) 3-րդ մասի 2-րդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Մասնագիտական ապահովագրական ստաժում հաշվառվում են մինչեւ սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված ցանկերը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանելը հիմնական աշխատավայրում աշխատած ժամանակահատվածները:»:

Հոդված 5. Օրենքի 45-րդ հոդվածի`

1) 3-րդ մասը ուժը կորցրած ճանաչել.

2) 5-րդ մասը լրացնել 9-րդ կետով` հետեւյալ բովանդակությամբ.

«9) ուuումնական հաuտատություններում առկա (ցերեկային) ուuման ժամանակահատվածը, սակայն վեց տարուց ոչ ավելի:».

3) 5-րդ մասի 2-րդ պարբերությունում «1-8-րդ» թվերը փոխարինել «1-9-րդ» թվերով.

4) 6-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 6. Օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 7. Օրենքի 52-րդ հոդվածի`

1) երկրորդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Սույն օրենքով սահմանված տարիքային կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու դեպքում արտոնյալ պայմաններով, երկարամյա ծառայության կամ մասնակի կենսաթոշակի փոխարեն, անկախ կենսաթոշակառուի դիմելուց, նշանակվում է տարիքային կենսաթոշակ, իսկ հաշմանդամության կենսաթոշակ կամ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու կամ այդ իրավունքը ձեռք բերելու դեպքում կենսաթոշակի տեսակը փոխվում է կենսաթոշակառուի գրավոր դիմումի համաձայն: Եթե նշանակված տարիքային կենuաթոշակի չափը ցածր է նախկին կենuաթոշակի չափից, ապա կենuաթոշակը վճարվում է նախկին չափով:».

2) չորրորդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Սույն հոդվածով նախատեսված դեպքերում կենսաթոշակի տեսակը փոխելիս կենսաթոշակի գործում առկա փաստաթղթերով մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված ստաժը հաշվառվում է նույնությամբ:»:

Հոդված 8. Օրենքի 54-րդ հոդվածը «չափով» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենքի 15-րդ հոդվածով նախատեսված դեպքի.» բառերով:

Հոդված 9. Օրենքի 55-րդ հոդվածի`

1) առաջին մասում «հաջորդ» բառը փոխարինել «տվյալ» բառով.

2) երրորդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Սույն օրենքով նշանակված կենսաթոշակների վճարումն իրականացնում է «Գնումների մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքով uահմանված կարգով ընտրված կազմակերպությունը:»:

Հոդված 10. Օրենքի 56-րդ հոդվածի 2-րդ մասում «վեց» բառը փոխարինել «տասներկու» բառով:

Հոդված 11. Օրենքի 60-րդ հոդվածի`

1) առաջին մասի 1-ին եւ 3-րդ մասի 1?ին կետերը  ուժը կորցրած ճանաչել.

2) 2-րդ մասի 2-րդ կետից հանել «անձամբ» բառը, իսկ 5-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5) սույն օրենքի 15-րդ հոդվածով սահմանված կարգով կենսաթոշակ նշանակելուց հետո կենսաթոշակառուի աշխատելու դեպքում:».

3) չորրորդ մասը լրացնել 4-րդ կետով` հետեւյալ բովանդակությամբ.

«4) սահմանված ժամկետից շուտ նշանակված կենսաթոշակի դեպքում` անձի` տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու ամսին հաջորդող ամսվա 1?ից:

Հոդված 12. Օրենքի 61-րդ հոդվածը եւ 73-րդ հոդվածի 2-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 13. Օրենքը լրացնել 73.1 հոդվածով` հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 73.1. «Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը նշանակված կենսաթոշակը վերահաշվարկելու համար լրացուցիչ փաuտաթղթեր ներկայացնելու դեպքում կենuաթոշակը վերահաշվարկվում է uույն oրենքով uահմանված կարգով եւ համարվում է նոր նշանակում: Այս դեպքում կենսաթոշակի գործում առկա`  oրենսդրությամբ uահմանված կարգով հաշվարկված առանձնապես ծանր, առանձնապես վնասակար պայմաններում աշխատած ժամանակահատվածը, քաղաքացիական ավիացիայի աշխատողների` թռիչքային ժամերով հաշվարկված ժամկետները, վկայությամբ հաստատված ժամանակահատվածը, երեխաների խնամքի ժամանակահատվածը, ուuումնական հաuտատություններում առկա (ցերեկային) ուuման ժամանակահատվածն ապահովագրական ստաժի մեջ պահպանվում են նույնությամբ:»:

Սույն օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի եւ սույն հոդվածի 1-ին մասի դրույթները տարածվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վերահաշվարկված կենսաթոշակների վրա` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»:

Հոդված 14. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Բնակչության զբաղվածության եւ գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման վերաբերյալ (փաթեթ)

1. ««Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն՟ներ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով համապատասխան փոփոխություններ ու լրացումներ են կատարվում ««Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) որոշ հոդվածներում:

Մասնավորապես, օրենքի`

ա) 15-րդ հոդվածում պարզեցվում է սահմանված ժամկետից շուտ կենսաթոշակ նշանակելու ընթացակարգը.

բ) 26-րդ հոդվածում հստակեցվում է կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի իրավունք ունեցող զավակների շրջանակը.

գ) 37-րդ եւ 45-րդ հոդվածներով հստակեցվում են մասնագիտական ապահովագրական ստաժում հաշվառվող ժամանակահատվածները, այդ թվում` ուսումնական հաստատությունում առկա (ցերեկային) ուսուցման ժամանակահատվածները.

դ) 52-րդ եւ 73-րդ հոդվածների դրույթները համապատասխանեցվել են ՀՀ սահմանադրական դատարանի 2008թ. հունվարի 15-ի ՍԴՈ-723 որոշմանը. նշված որոշմամբ է պայմանավորված նաեւ օրենքը 73.1 հոդվածով լրացնելը.

ե) 47-րդ հոդվածի դրույթները ուժը կորցրած ճանաչելը պայմանավորված է  ՀՀ սահմանադրական դատարանի 2008թ. հունվարի 29-ի  ՍԴՈ- 731 որոշմամբ.

զ) 55-րդ հոդվածում կատարվող փոփոխությամբ ամրագրվում է կենսաթոշակները տվյալ ամսվա ընթացքում վճարելու դրույթը (ինչը ներկայումս արդեն իսկ իրականացվում է), եւ սահմանվում է կենսաթոշակների վճարումը գնումների մասին օրենսդրությամբ սահմանված կարգով ընտրված վճարող կազմակերպության միջոցով իրականացնելու պահանջը, քանի որ կենսաթոշակները, սկսած 2008թ. հունվարի 1-ից, ֆինանսավորվում են ՀՀ պետական բյուջեի միջոցներից.

է) 56-րդ հոդվածում կատարվող փոփոխությամբ ավելի նպաստավոր պայմաններ են սահմանվում լիազորագրով կենսաթոշակ ստանալու համար` նախատեսելով մեկ լիազորագրով, գործող 6 ամսվա փոխարեն, 12 ամսվա կենսաթոշակ վճարելու պայման, ինչը բխում է նաեւ կենսաթոշակների անկանխիկ վճարման համակարգին անցնելու նախապայմաններից.

ը) 60-րդ հոդվածով փոփոխություն է կատարվում կենսաթոշակի նշանակման պայմաններում` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախատեսվում է անցում կատարել կենսաթոշակների անկանխիկ վճարման համակարգին.

թ) 61-րդ հոդվածը ուժը կորցրած ճանաչելը պայմանավորված է իրավակիրառական պրակտիկայում առաջացած խնդիրները լուծելու հանգամանքով:

2. ««Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը նույնպես առնչվում է  ՀՀ սահմանադրական դատարանի 2008թ. հունվարի 15-ի որոշման դրույթների իրացմանը:

3. «Բնակչության զբաղվածության եւ գործազրկության դեպքում սոցիլական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը պայմանավորված է օրենքի 15-րդ հոդվածում կատարվող փոփոխությամբ: