Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-236-18.03.2008-ՍՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի նոյեմբերի 19-ի ՀՕ-519-Ն օրենքի (այսուհետ` Oրենք) 7-րդ հոդվածի 3-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածի տեքստը շարադրել հետեւյալ խմբագրությամբ

«Յուրաքանչյուր անձ 35 տարվա ապահովագրական ստաժի առկայության դեպքում կենսաթոշակի անցնելու իրավունք ունի սույն օրենքի 12-րդ հոդվածով սահմանված տարիքից մեկ տարի շուտ, եթե չի աշխատում: Կենսաթոշակ նշանակելուց հետո աշխատելու դեպքում կենսաթոշակ վճարելը դադարեցվում է մինչեւ անձի` տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքի լրանալը: »:

Հոդված 3. Օրենքի 26-րդ հոդվածում`

1) 1-ին մասի 3-րդ կետից հանել «զավակները, » բառը.

2) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ կետով.

«4) 18 տարեկան եւ դրանից բարձր տարիքի հաշմանդամ զավակները, եթե նրանք հաշմանդամ են ճանաչվել մինչեւ իրենց 18 տարին լրանալը եւ չեն աշխատում:»:

Հոդված 4. Օրենքի 8-րդ գլխի վերնագրից հանել «Աշխատանքի հատուկ պայմաններում  աշխատելու եւ» բառերը:

Հոդված 5. Օրենքի 37-րդ հոդվածում`

1) վերնագրից հանել «Առանձնապես վնասակար, առանձնապես ծանր, վնասակար,   ծանր պայմաններում աշխատելու եւ» բառերը.

2) 3-րդ մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Մասնագիտական ապահովագրական ստաժում հաշվառվում են մինչեւ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված ցանկերը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանելը հիմնական աշխատավայրում աշխատած ժամանակահատվածները, համատեղությամբ աշխատած ժամանակահատվածը մասնագիտական ապահովագրական ստաժում չի հաշվառվում:»:

Հոդված 6. Օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասում «հինգ» բառը փոխարինել «յոթ» բառով:

Հոդված 7. Օրենքի 45-րդ հոդվածում

1) 3-րդ մասը ուժը կորցրած ճանաչել.

2) 5-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ  9-րդ կետով.

«9) ուuումնական հաuտատություններում առկա (ցերեկային) ուuման ժամանակահատվածը, սակայն վեց տարուց ոչ ավելի:».

3) 5-րդ մասի երկրորդ պարբերությունում «1-8-րդ» թվերը փոխարինել «1-9-րդ» թվերով.

4) 6-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 8. Օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 9. Օրենքի 52-րդ հոդվածում`

1) երկրորդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Սույն օրենքով սահմանված տարիքային կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու դեպքում արտոնյալ պայմաններով, երկարամյա ծառայության կամ մասնակի կենսաթոշակի փոխարեն, անկախ կենսաթոշակառուի դիմելուց, նշանակվում է տարիքային կենսաթոշակ, իսկ հաշմանդամության կենսաթոշակ կամ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու կամ այդ իրավունքը ձեռք բերելու դեպքում կենսաթոշակի տեսակը փոխվում է կենսաթոշակառուի գրավոր դիմումի համաձայն: Եթե նշանակված տարիքային կենuաթոշակի չափը ցածր է նախկին կենuաթոշակի չափից, ապա կենuաթոշակը վճարվում է նախկին չափով:».

2) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Սույն հոդվածով նախատեսված դեպքերում կենսաթոշակի տեսակը փոխելիս կենսաթոշակի գործում առկա փաստաթղթերով մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված ստաժը հաշվառվում է նույնությամբ:»:

Հոդված 10. Օրենքի 54-րդ հոդվածը «չափով» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենքի 15-րդ հոդվածով նախատեսված դեպքի» բառերով:

Հոդված 11. Օրենքի 55-րդ հոդվածում

1)  1-ին մասում «հաջորդ ամսվա ընթացքում» բառերը փոխարինել «մինչեւ տվյալ ամսվա 20-ը» բառերով.

2) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Սույն օրենքով նշանակված կենսաթոշակների վճարումն իրականացնում է «Գնումների մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքով uահմանված կարգով ընտրված կազմակերպությունը կամ կենuաթոշակառուի ընտրությամբ` վճարման ծառայություն մատուցող այլ կազմակերպությունը:»:

Հոդված 12. Օրենքի 56-րդ հոդվածի 2-րդ մասում «վեց» բառը փոխարինել «տասներկու» բառով:

Հոդված 13. Օրենքի 60-րդ հոդվածում`

1) 1-ին մասի 1-ին եւ 3-րդ մասի 1?ին կետերը  ուժը կորցրած ճանաչել.

2) 2-րդ մասի 2-րդ կետից հանել «անձամբ» բառը, իսկ 5-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5) սույն օրենքի 15-րդ հոդվածով սահմանված կարգով կենսաթոշակ նշանակելուց հետո կենսաթոշակառուի աշխատելու դեպքում:».

3)   4-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ կետով.

«4) սույն օրենքի 15-րդ հոդվածով սահմանված կարգով կենսաթոշակ նշանակված լինելու դեպքում` անձի` տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքի լրանալու ամսին հաջորդող ամսվա 1-ից:»:

4) 4-րդ մասի երկրորդ պարբերությունից հանել «, եթե այդ կենuաթոշակի վճարումը դադարեցնելու oրվանից անցել է տաuը տարուց ոչ ավելի ժամանակահատված» բառերը:

Հոդված 14. Օրենքի 61-րդ հոդվածը եւ 73-րդ հոդվածի 2-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 15. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 73.1-րդ հոդվածով.

«Հոդված 73.1. «Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը նշանակված կենսաթոշակը վերահաշվարկելու համար լրացուցիչ փաuտաթղթեր ներկայացնելու դեպքում կենuաթոշակը վերահաշվարկվում է uույն oրենքով uահմանված կարգով եւ համարվում է նոր նշանակում: Այս դեպքում կենսաթոշակի գործում առկա`  oրենսդրությամբ uահմանված կարգով հաշվարկված ստաժում առանձնապես ծանր, առանձնապես վնասակար պայմաններում աշխատած ժամանակահատվածը, քաղաքացիական ավիացիայի աշխատողների` թռիչքային ժամերով հաշվարկված ժամկետները, վկայությամբ հաստատված ժամանակահատվածը, երեխաների խնամքի ժամանակահատվածը, ուuումնական հաuտատություններում առկա (ցերեկային) ուuման ժամանակահատվածն ապահովագրական ստաժի մեջ պահպանվում են նույնությամբ:

Սույն օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի եւ սույն հոդվածի 1-ին մասի դրույթները տարածվում են սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո վերահաշվարկված կենսաթոշակների վրա` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»:

Հոդված 16. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: