Ղեկավարվելով սահմանադրության 73-րդ հոդվածով Ազգային Ժողովը որոշում է
1. 2008թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ Հայաստանի Հանրապետությունում ստեղծված ներքաղաքական իրավիճակն ուսումնասիրելու, հասարակական-քաղաքական կյանքում հանդուրժողականության, փոխադարձ վստահության եւ համերաշխության մթնոլորտի վերականգնմանն ուղղված եզրակացություններ /տեղեկանքներ/ Ազգային Ժողովին ներկայացնելու նպատակով ստեղծել «2008թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ Հայաստանի Հանրապետությունում ստեղծված ներքաղաքական իրավիճակի հաղթահարման ուղիներն ուսումնասիրող» ԱԺ ժամանակավոր հանձնաժողով /այսուհետ հանձնաժողով/:
2. Հանձնաժողովի խնդիրներն են`
3. Հանձնաժողովն իր առջեւ դրված խնդիրներն իրականացնելիս`
1. Իրականացնում է ուսումնասիրություններ` այդ թվում պետական եւ տեղական ինքնակառավարման, իրավապահ մարմինների հետ միասին` այդ ուսումնասիրությունների վերաբերյալ կազմելով համապատասխան արձանագրություններ,
2. Իրավասու է հարցումներով դիմել համապատասխան մարմիններին /կազմակերպություններին/, որոնք հնարավորինս սեղմ ժամկետներում տրամադրում են անհրաժեշտ տեղեկատվություն:
4. Իր աշխատանքներում իրավասու է ներգրավել համապատասխան մասնագետների եւ փորձագետների:
5. Կարող է կազմակերպել խորհրդարանական լսումներ, մամուլի ասուլիսներ:
4. Իր կազմավորումից հետո եռօրյա ժամկետում հանձնաժողովն ուղերձով դիմում է ՀՀ քաղաքացիներին, կուսակցությունների եւ հասարակական կազմակերպություններին հանձնաժողովի հետ համագործակցելու առաջարկությամբ:
5. Հանձնաժողովի անդամները օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են այցելել ձերբակալվածների եւ կալանավորվածների պահելու վայրեր, հանդիպել անազատության մեջ գտնվող անձանց հետ:
6. Հանձնաժողովն ստեղծել հետեւյալ կազմով` երկուական պատգամավոր Ազգային Ժողովի խմբակցություններից, դրանց կազմում չընդգրկված պատգամավորներից:
7. Պատգամավորները հանձնաժողովի կազմում ընդգրկվում են համապատասխան խմբակցության ղեկավարի /քարտուղարի/ ներկայացմամբ:
8. Հանձնաժողովի կազմում ընդգրկելու համար խմբակցության կազմում չընդգրկված պատգամավորների թեկնածուներին ԱԺ նիստում առաջարկում են պատգամավորները: Ընտրված են համարվում այն երկու պատգամավորները, որոնք բաց քվեարկությամբ ստանում են առավել շատ թվով ձայներ:
9. Հանձնաժողովն իր կազմից ընտրում է նախագահ եւ տեղակալ:
10. Հանձնաժողովի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող է մասնակցել 2008թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրություններում կողմ ձայների թվով երկրորդը ճանաչված թեկնածուն կամ նրա ներկայացուցիչը: Նա իրավունք ունի հանձնաժողովին ներկայացնել առաջարկություններ, որոնք պարտադիր քննարկվում են եւ դրանց վերաբերյալ ընդունվում են որոշումներ:
11. ԱԺ աշխատակազմը` Ազգային Ժողովի մշտական հանձնաժողովների համար սահմանված կարգով ապահովում է հանձնաժողովի գործունեությունը:
12. Հանձնաժողովն ունի մեկ գործավար եւ երեք փորձագետ:
13. Հանձնաժողովն իր գործունեության արդյունքների մասին մինչեւ 2008թ. հունիսի 12-ը զեկուցում է ԱԺ նիստում: Մինչ այդ հանձնաժողովն իր նախաձեռնությամբ ԱԺ նիստում կարող է հանդես գալ հաղորդումներով, որի վերաբերյալ հարցը առանց քվեարկության ընդգրկվում է Ազգային Ժողովի հերթական /ընթացիկ/ չորսօրյա նիստերի օրակարգում եւ ներկայացվում արտահերթ:
ԱԺ որոշման սույն նախագծի ընդունումը պայմանավորված է ներքաղաքական հիմնախնդիրները քաղաքական ճանապարհով հանգուցալուծելու եւ համակարգային լուրջ բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտությամբ: