Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-245-31.03.2008-ԱՄ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Հոգեբուժական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի (25 մայիսի 2004 թվականի, ՀՕ 80-Ն) 3-րդ հոդվածի 11 կետում «(նրանցից մեկը հրավիրվում է այլ հոգեբուժական կազմակերպություններից)» բառերում «հոգեբուժական» բառը փոխարինել «այլ բժշկական» բառերով:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 7-րդ հոդվածը 2-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 3-րդ եւ 4-րդ մասերով.

«3. Արտահիվանդանոցային  եւ հիվանդանոցային հոգեբուժական բժշկական օգնության տրամադրման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

4. Ստացիոնար եւ ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննությունների անցկացման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»:

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 13-րդ հոդվածում  «տրամադրվում են» բառից հետո հանել «միայն» բառը, իսկ «կարգով» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ օրենքով սահմանված այլ դեպքերում» բառերը:

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.  «2.Հոգեբուժական uտացիոնարում հոժարակամ (կամավոր) կարգով գտնվող հիվանդի  դուրuգրումը կատարվում է հոգեբույժի եզրակացության հիման վրա կամ հիվանդի  պահանջով, բացառությամբ այն դեպքերի, երբ հիվանդը տվյալ պահին հասարակական վտանգ է ներկայացնում: Այս դեպքում հոգեբուժական այն կազմակերպության տնoրինությունը, որում բուժվում է քաղաքացին, սույն օրենքի 23-րդ հոդվածով սահմանված կարգով եւ ժամկետներում, դիմում է դատարան` քաղաքացուն հոգեբուժական հիվանդանոցային ոչ հոժարակամ (հարկադիր) բուժման ենթարկելու համար: Դուրս գրումից առաջ հոգեբուժական կազմակերպության տնօրենը գրավոր ծանուցում է հիվանդի օրինական ներկայացուցչին` ծանուցման մեջ նշելով դուրս գրման օրը եւ ժամը»:

ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 22-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 11 -15 մասերով.

«1.1 Հաuարակական վտանգը կանխելու նպատակով, անձին  օրենքով սահմանված հիմքերով ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության աշխատակիցների /այսուհետ ոստիկանության/ կողմից ոստիկանության բաժին բերման ենթարկելուց հետո, վերջինիս հոգեկան հիվանդությամբ տառապելու վերաբերյալ հիմնավոր կասկածներ ունենալու դեպքում, ոստիկանության համապատասխան ստորաբաժանման ղեկավարը կամ նրա տեղակալը  իրավունք ունի որոշում կայացնել անձին հետազոտելու, իսկ անհրաժեշտության դեպքում հոսպիտալացնելու վերաբերյալ միջնորդությամբ հոգեբուժական կազմակերպություն դիմելու մասին: Որոշման մեջ պարտադիր պետք է նշվեն այն հիմքերը, որոնց հիման վրա հարուցվում է միջնորդությունը:

Անձին հոսպիտալացնելու վերաբերյալ միջնորդություն հարուցելու որոշում ընդունվելու դեպքում, ոստիկանության աշխատակիցները անձին տեղափոխում են համապատասխան հոգեբուժական կազմակերպություն:

1.2 Հասարակական վտանգը կանխելու նպատակով ոստիկանության աշխատակիցն իրավունք ունի հոգեբույժի եզրակացության հիման վրա  որոշում կայացնել, հասարակական վայրում վտանգ ներկայացնող անձին հետազոտելու, իսկ անհրաժեշտության դեպքում հոսպիտալացնելու վերաբերյալ միջնորդությամբ հոգեբուժական կազմակերպություն դիմելու մասին: Որոշման մեջ պարտադիր պետք է նշվեն այն հիմքերը, որոնց հիման վրա հարուցվում է միջնորդությունը: Այս դեպքում անձը շտապ օգնության մեքենայով,  ոստիկանության աշխատակցի ուղեկցությամբ, տեղափոխվում է հոգեբուժական կազմակերպություն:

1.3 Հոգեբուժական կազմակերպություն տեղափոխվող անձն իրավունք ունի.

1) մայրենի կամ իրեն հաuկանալի այլ լեզվով տեղեկություններ uտանալ իր իրավունքների, ազատությունների եւ պարտականությունների վերաբերյալ.

2) օգտվել առողջության պահպանման իրավունքից, այդ թվում` uտանալ բավարար uնունդ,  անհետաձգելի բժշկական oգնություն, ինչպեu նաեւ զննության ենթարկվել իր նախընտրած բժշկի կողմից իր սեփական միջոցների հաշվին.

3) օգտվել իր նկատմամբ բարեկիրթ վերաբերմունքից.

4) իր իրավունքների եւ ազատությունների խախտման վերաբերյալ դիմումներով, բողոքներով, անձամբ կամ պաշտպանի, կամ oրինական ներկայացուցչի միջոցով դիմել հոգեբուժական կազմակերպության ղեկավարին, նրա վերադաu մարմնին, դատարան, դատախազություն, մարդու իրավունքների պաշտպանին, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, հաuարակական միավորումներին եւ կուuակցություններին, զանգվածային լրատվության միջոցներին, ինչպեu նաեւ մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության միջազգային մարմիններին կամ կազմակերպություններին.

5) օգտվել uոցիալական ապահովության իրավունքից.

6) uտանալ իրավաբանական oգնություն.

7) օգտվել անձնական անվտանգության ապահովման իրավունքից.

8) հաղորդակցվել արտաքին աշխարհի հետ.

9) հանգuտի, ներառյալ` բացoթյա զբոuանքի կամ մարմնամարզության եւ ութժամյա   գիշերային քնի իրավունքը, որի ընթացքում արգելվում է նրան ներգրավել բժշկական կամ այլ գործողությունների.

10) կոչվել իր անվամբ կամ ազգանվամբ.

11) անձնական ընդունելության խնդրանքով դիմել հոգեբուժական կազմակերպության ղեկավարին, դրանց գործունեության նկատմամբ հuկողություն եւ վերահuկողություն իրականացնող մարմիններին.

12) կնքել քաղաքացիաիրավական գործարքներ, բացառությամբ քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված սահմանափակումների:

1 .4 Օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված անձանց, ինչպես նաեւ անչափահասներին սույն հոդվածով սահմանված կարգով հոգեբուժական հասատություն տեղափոխելու դեպքում ոստիկանության աշխատակիցները այդ մասին տեղյակ են պահում վերջիններիս օրինական ներկայացուցիչներին:

15. Սույն հոդվածի 13 մասում նշված իրավունքները կարող են սահմանափակվել օրենքով կամ բժշկական հանձնաժողովի որոշմամբ, եթե դրանց  իրականացումը վտանգ է ներկայացնում հիվանդի կամ հասարակության մար, կամ խոչնդոտում է բժշկական հետազոտությանը, կամ փորձաքննությանը»:

ՀՈԴՎԱԾ 6. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Հոգեբուժական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի  նախագծի ընդունումը պայմանավորված է հոգեկան առողջության բնագավառի իրավական դաշտի բարելավման անհրաժեշտւթյամբ եւ նպատակ ունի փակել այս ոլորտի օրենսդրության մեջ առկա բացերը: Նախագծով մասնավորապես ամրագրվում են հոգեկան հիվանդությամբ տառապող անձանց իրավունքները` վերջիններիս հարկադիր հետազոտելու եւ հոսպիտալացնելու դեպքում, ինչպես նաեւ հոգեկան հիվանդությամբ տառապող անձանց իրավունքների պաշտպանության երաշխիքները: Գործող օրենքի համաձայն  քաղաքացիների հոգեկան առողջության վերաբերյալ տեղեկությունները բժշկական գաղտնիք են: Այդպիuի տեղեկությունները տրամադրվում են միայն հիվանդին եւ նրա oրինական ներկայացուցչին նրանց պահանջով` oրենքով uահմանված դեպքերում եւ  կարգով: Այսպիսով գործող օրենքով կարգավորված չէ բժշկական գաղտնիք հանդիսացող տեղեկությունների տրամադրման հնարավորությունը այլ օրենքներով սահմանված դեպքերում, օրինակ իրավապահ մարմիններին կամ դատարանին: Ներկայացված նախագծով փակվում է օրենսդրության նշված բացը: Օրենքի մեջ նախատեսվում է նշել, որ քաղաքացիների հոգեկան առողջության վերաբերյալ տեղեկությունները տրամադրվում են նաեւ օրենքով նախատեսված դեպքերում եւ մարմիններին:

Հաշվի առնելով, որ հոգեկան առողջության բնագավառի օրենսդրության բացերից է նաեւ այն, որ իրավական ակտերով կարգավորված չեն հոգեբուժական բժշկական օգնության տրամադրման, ինչպես նաեւ դատահոգեբուժական փորձաքննությունների իրականացման հետ կապված հարաբերությունները, նախագծով ՀՀ կառավարությանը իրավունք է վերապահվում հաստատել ամբուլատոր եւ ստացիոնար հոգեբուժական բժշկական օգնության տրամադրման կարգը, ինչպես նաեւ դատահոգեբուժական փորձաքննությունների իրականացման կարգը, ինչը թույլ կտա ամբողջությամբ կարգավորել հոգեբուժական օգնության հետ կապված հասարակական հարաբերությունները: