Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-2511-31.03.2008-ՏՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի /27 դեկտեմբերի 1997 թվականի ՀՕ-186/ 19-րդ հոդվածի «18. Գործունեության այլ բնագավառներ» կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 26-րդ կետով.
 
«26. տրանսպորտային միջոցների  առկայծող փարոսիկների կամ հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումների առեւտրի համար՝ տարեկան
 բազային տուրքի 50-ապատիկի  չափով:»

ՀՈԴՎԱԾ 2. Uույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո: