Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-248-31.03.2008-ՊԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության oրենuգրքի (6 դեկտեմբերի 1985 թվականի) 169.2-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ՀՈԴՎԱԾ 169.2. ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏՎՅԱԼՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԽԱԽՏԵԼԸ ԿԱՄ ՏՎՅԱԼՆԵՐՆ ԱՂԱՎԱՂԵԼԸ

Իրավաբանական անձանց, oտարերկրյա իրավաբանական անձանց` Հայաuտանի Հանրապետության տարածքում գործող առանձնացված uտորաբաժանումների, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, հիմնարկների պաշտոնատար անձանց, անհատ ձեռնարկատերերի կողմից պետական վիճակագրական հաշվետվությունները եւ պետական վիճակագրական դիտարկումներին վերաբերող այլ փաuտաթղթերը չներկայացնելը կամ սահմանված կարգի խախտումով (uահմանված ժամկետների կամ ամբողջ ծավալի խախտումներով կամ աղավաղումներով) ներկայացնելը

առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի քuանապատիկի չափով:

Նույն խախտումների կատարումն այն անձի կողմից, որը նշված խախտումների համար վարչական տույժի է ենթարկվել վարչական տույժի միջոց կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում

առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի հիuնապատիկի չափով:

Քաղաքացիների կողմից, օրենքով նախատեսված համատարած հաշվառումների ժամանակ, հաշվառումների հարցաթերթերով նախատեսված տեղեկությունների տրամադրելուց հրաժարվելը

առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

ՀՈԴՎԱԾ 2. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման oրվան հաջորդող տաuներորդ oրը: