Հոդված 1. «Ինտերնետով հրապարակային ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի ապրիլի 9-ի ՀՕ-172-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածում «www.lraber.am հասցեով» բառերը փոխարինել «http://www.azdarar.am հասցեով» բառերով:
Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 3. Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքի վարումը
Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքի վարման եւ տեխնիկական սպասարկման ծառայությունները մատուցվում են Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի կողմից:»:
Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածում`
1) 1-ին մասի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից» եւ «պետական ռեգիստր» բառերը համապատասխանաբար փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից» եւ «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» բառերով.
2) 3-րդ մասի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությունը» բառերով:
Հոդված 4. Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասում «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությունը» բառերով:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: