Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-247-31.03.2008-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության (24 հունիսի 1997 թվականի, ՀՕ-137) օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի վերջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Պետական բյուջեի նախագծի արտարժութային մուտքերը եւ ելքերը դրամային արտահայտությամբ հաշվարկվում են կիրառելով պետական բյուջեի նախագիծը Ազգային ժողով ներկայացնելու ամսվա առաջին օրը Հայաստանի Հանրապետության արտարժութային շուկայում ձեւավորված համապատասխան արտարժույթների նկատմամբ Հայաստանի Հանրապետության դրամի միջին փոխարժեքը, իսկ եթե այդ օրվա դրամի միջին փոխարժեքի կիրառմամբ ողջամիտ ժամկետում արտարժութային մուտքերի եւ ելքերի նշված հաշվարկը կատարել հնարավոր չէ` այդ ամսվան նախորդող ամսվա առաջին օրը նույն շուկայում ձեւավորված համապատասխան արտարժույթների նկատմամբ Հայաստանի Հանրապետության դրամի միջին փոխարժեքը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ

Վերը նշված օրենքի նախագծով առաջարկվող փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված է հետեւյալով.

ա) «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի վերջին պարբերության դրույթը, որն ուժի մեջ է մտել 2008 թվականի հունվարի 1-ից, սահմանում է, որ «Պե՟տական բյուջեի արտարժութային մուտքերի եւ ծախսերի հաշվարկման համար որպես փոխարժեք կիրառվում է պետական բյուջեի նախագիծը կառավարություն ներկայացնելու օրվան նախորդող օրը Հայաստանի Հանրապետության ար՟տար՟ժութային շուկայում ձեւավորված համապատաս՟խան արտարժույթների նկատմամբ Հայաստանի Հանրապետության դրամի միջին փոխարժեքը:»,

բ) նկատի ունե՟նա՟լով այն հանգամանքը, որ ՀՀ պետական բյուջեի նա՟խա՟գ՟ծի կազմումը տեւական գործ՟ընթաց է եւ գործնականում հնա՟րավոր չէ այն վերահաշվարկել եւ ամփոփել կառավարություն ներկայացնելու օրվան նախորդող օրը, ինչպես նաեւ հաշվի առնելով, որ ՀՀ պետական բյուջեի նախագիծը մինչեւ ՀՀ կառավարության հավանության արժանանալը լիազորված մարմնի կողմից ՀՀ կառավա՟րութ՟յուն կարող է ներկայացվել մի քանի անգամ, ուստի օրենքի այդ դրույթի գործնական կիրառումը հնարավոր դարձնելու նպատակով սույն նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվում է բյուջեի նախագծի հաշվարկներում կիրառել ոչ թե պետական բյուջեի նա՟խագիծը լիազոր մարմնի կողմից կառա՟վա՟րու՟թ՟յուն ներկայացնելու օրվան նա՟խոր՟դող օրվա, այլ պետական բյուջեի նախագիծը Ազգային ժողով ներ՟կա՟յաց՟նելու ամս՟վա առա՟ջին օրը Հա՟յաս՟տանի Հան՟րա՟պե՟տու՟թ՟յան արտարժութային շուկայում ձեւավորված համապատասխան արտարժույթների նկատ՟մամբ Հայաս՟տա՟նի Հանրապետության դրամի միջին փոխարժեքը, իսկ եթե այդ օրվա դրամի միջին փո՟խար՟ժեքի կիրառմամբ ողջամիտ ժամկետում արտար՟ժու՟թա՟յին մուտ՟քե՟րի եւ ելքերի նշված հաշվարկը կատարել հնարավոր չէ` այդ ամսվան նախորդող ամս՟վա առա՟ջին օրը նույն շու՟կայում ձեւա՟վորված համա՟պա՟տաս՟՟խան ար՟տար՟ժույթ՟ների նկատ՟մամբ Հայաստանի Հանրապետության դրամի միջին փոխարժեքը: