Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-247-31.03.2008-ՖՎ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության (24 հունիսի 1997 թվականի, ՀՕ-137) օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի վերջին պարբերությունն ուժը կորցրած ճանաչել, իսկ 21-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8.1-ին մասով.

«8.1. Պետական բյուջեի նախագծի արտարժութային մուտքերը եւ ելքերը դրամային արտահայտությամբ հաշվարկվում են կիրառելով պետական բյուջեի նախագիծը Ազգային ժողով ներկայացնելու ամսվա առաջին օրը Հայաստանի Հանրապետության արտարժութային շուկայում ձեւավորված համապատասխան արտարժույթների նկատմամբ Հայաստանի Հանրապետության դրամի միջին փոխարժեքը, իսկ եթե այդ օրվա դրամի միջին փոխարժեքի կիրառմամբ ողջամիտ ժամկետում արտարժութային մուտքերի եւ ելքերի նշված հաշվարկը կատարել հնարավոր չէ` այդ ամսվան նախորդող ամսվա առաջին օրը նույն շուկայում ձեւավորված համապատասխան արտարժույթների նկատմամբ Հայաստանի Հանրապետության դրամի միջին փոխարժեքը:

Հոդված 2.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: